Armenian ARMSCII Armenian
Երկրորդ ընթերցում
Կ-35817-03.10.2013-ՍՀ-010/2

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱUԻՆ

 ՀՈԴՎԱԾ 1. «Հանրային ծառայության մասին» Հայաuտանի Հանրապետության 2011 թվականի մայիսի 26-ի ՀՕ-172-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 4-րդ հոդվածի 7-րդ մասը «պետական մարմինների ղեկավարների եւ նրանց տեղակալների,» բառերից հետո լրացնել «բացառությամբ` Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետի եւ նրա տեղակալների,» բառերով:

ՀՈԴՎԱԾ 2. Օրենքի 4-րդ հոդվածի 7-րդ մասից հանել «Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավարի (եթե օրենքով այլ բան նախատեսված չէ), նրա առաջին տեղակալի եւ տեղակալների» բառերը, իսկ  «Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի ղեկավարի» բառերից հետո հանել «Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավարի» բառերը, «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի օգնականների եւ խորհրդականների» բառերից հետո լրացնել «, խմբակցության, պատգամավորական խմբի փորձագետի, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորի վճարովի հիմունքներով օգնականի» բառերով:

ՀՈԴՎԱԾ 3. Օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի`

1) 15-րդ կետը «նախարարները եւ նրանց տեղակալները,» բառերից հետո լրացնել «Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետը եւ նրա տեղակալները,» բառերով, իսկ «կառավարությանն առընթեր պետական կառավարման մարմինների ղեկավարները, նրանց տեղակալները» բառերից հետո լրացնել «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության պետական պահպանության ծառայության պետը եւ նրա տեղակալները, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության պետը եւ նրա տեղակալները, Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության տնօրենը եւ նրա տեղակալները, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության դատական ակտերի գլխավոր հարկադիր կատարողը եւ նրա տեղակալները, Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանը» բառերով, իսկ «Հանրապետության Նախագահի խորհրդականները եւ օգնականները,» բառերից հետո լրացնել «մամուլի քարտուղարը» բառերով, հանել «կառավարության աշխատակազմի ղեկավարը եւ նրա տեղակալները» բառերը.

2) 18-րդ կետը «Հանրապետության Նախագահի վերահսկողական ծառայության ղեկավարի» բառերից հետո լրացնել «հատուկ քննչական ծառայության պետի» բառերով, «Հանրապետության Նախագահի խորհրդականների եւ օգնականների» բառերից հետո լրացնել «, մամուլի քարտուղարի» բառերով, «նախարարների տեղակալների» բառերից հետո լրացնել «, Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետի եւ նրա տեղակալների» բառերով, «արտաքին գործերի նախարարը»  բառերից հետո լրացնել «Հայաստանի Հանրապետության կառտավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության պետական պահպանության ծառայության պետի համար` Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության պետը,  Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության պետի, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության դատական ակտերի գլխավոր հարկադիր կատարողի համար` Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարը, Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության տնօրենի համար` Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարը, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության պետական պահպանության ծառայության պետի տեղակալի համար` Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության պետական պահպանության ծառայության պետը, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության պետի տեղակալի համար` Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության պետը, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության դատական ակտերի գլխավոր հարկադիր կատարողի տեղակալի համար` Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության դատական ակտերի գլխավոր հարկադիր կատարողը,  Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության պետի տեղակալի համար` Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության պետը» բառերով, «նախարարի» բառից հետո հանել «կառավարության աշխատակազմի ղեկավարի, նրա տեղակալների» բառերը, իսկ «Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարը» բառերից հետո հանել «կառավարության աշխատակազմի ղեկավարի տեղակալների համար` կառավարության աշխատակազմի ղեկավարը» բառերը:

ՀՈԴՎԱԾ  4. Oրենքի 24-րդ հոդվածի 3-րդ մասի 8-րդ կետում` «ստանալը» բառից հետո լրացնել «կամ 75 եւ ավելի տոկոս Հայաստանի Հանրապետության մասնակցությամբ առեւտրային կազմակերպության տնօրենների խորհրդի (դիտորդ խորհուրդ) կազմում ընդգրկված լինելը, եթե այն ուղղակիորեն առնչվում է հանրային ծառայողի կամ բարձրաստիճան պաշտոնատար անձի պաշտոնավարման ոլորտի քաղաքականության իրականացման հետ՝ առանց վարձատրության կամ որեւէ այլ ձեւով փոխհատուցում ստանալու կամ ոչ հանրային ծառայողների կամ բարձրաստիճան պաշտոնատար անձանց համար նախատեսված սոցիալական երաշխիքներից կամ այլ ծառայություններից կամ արտոնություններից օգտվելու իրավունքի.» բառերով:

ՀՈԴՎԱԾ 5. Օրենքի 42-րդ հոդվածի 2-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ

«2. Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի անդամների պաշտոնային դրույքաչափը սահմանվում է «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:»:

ՀՈԴՎԱԾ 6. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2014 թվականի հուլիսի 1-ից: