Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-35818-03.10.2013-ՍՀ-010/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՀԱՐԿԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱUԻՆ

ՀՈԴՎԱԾ 1. «Հարկային ծառայության մասին» Հայաuտանի Հանրապետության 2002 թվականի հուլիսի 03-ի ՀՕ-407-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 24-րդ հոդվածի՝

1. 1-ին մասը շարադրել հետեւյալ բովանդակությամբ նոր խմբագրությամբ.

«1. Հարկային ծառայողների վարձատրության, այդ թվում՝ հիմնական եւ լրացուցիչ աշխատավարձերի հաշվարկների եւ չափերի, աշխատավարձի բնականոն աճի հետ կապված հարաբերությունները կարգավորվում են «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:».

2. 2-րդ, 3-րդ, 4-րդ, 5-րդ մասերը եւ 6-րդ մասի 4-րդ կետն ուժը կորցրած ճանաչել.

3. 7-րդ մասը շարադրել հետեւյալ բովանդակությամբ նոր խմբագրությամբ.

«7. Սույն հոդվածի վեցերորդ մասի 1-ին, 3-րդ, 5-րդ եւ 6-րդ կետերով նախատեսված խրախուսման միջոցները կիրառում է հարկային մարմնի ղեկավարը, իսկ վեցերորդ մասի 2-րդ կետով նախատեսված խրախուսումն իրականացվում է «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված պահանջներին համապատասխան:»:

ՀՈԴՎԱԾ 2. Օրենքի 28-րդ հոդվածում`

1. վերնագիրը «զարգացման» բառից հետո լրացնել «եւ պարգեւատրման» բառով.

2. 3-րդ մասի 3-րդ կետը «համար» բառից հետո լրացնել «, ընդ որում, ֆոնդից պարգեւատրմանն ուղղվող միջոցները չեն կարող գերազանցել հարկային մարմնի աշխատավարձի ֆոնդի երեսուն տոկոսը» բառերով:

3. լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր 5-րդ մաս.

«5. Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով հարկային մարմնի պահպանման ծախսերում կարող է նախատեսվել նաեւ պարգեւատրման ֆոնդ:»:

ՀՈԴՎԱԾ 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2014 թվականի հուլիսի 1-ից: