Հոդված 1. «Հարկային ծառայության մասին» Հայաuտանի Հանրապետության 2002 թվականի հուլիսի 3-ի ՀՕ-407-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 24-րդ հոդվածում՝
1) 1-ին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«1. Հարկային ծառայողների վարձատրության, այդ թվում՝ հիմնական եւ լրացուցիչ աշխատավարձերի հաշվարկների եւ չափերի, աշխատավարձի բնականոն աճի հետ կապված հարաբերությունները կարգավորվում են «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:».
2) 2-5-րդ մասերը եւ 6-րդ մասի 4-րդ կետն ուժը կորցրած ճանաչել.
3) 7-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«7. Սույն հոդվածի 6-րդ մասի 1-ին, 3-րդ, 5-րդ եւ 6-րդ կետերով նախատեսված խրախուսման միջոցները կիրառում է հարկային մարմնի ղեկավարը, իսկ 6-րդ մասի 2-րդ կետով նախատեսված խրախուսումն իրականացվում է «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված պահանջներին համապատասխան:»:
Հոդված 2. Օրենքի 28-րդ հոդվածում`
1) վերնագիրը «զարգացման» բառից հետո լրացնել «եւ պարգեւատրման» բառերով.
2) 3-րդ մասի 3-րդ կետը «համար» բառից հետո լրացնել «, ընդ որում, ֆոնդից պարգեւատրմանն ուղղվող միջոցները չեն կարող գերազանցել հարկային մարմնի աշխատավարձի ֆոնդի 30 տոկոսը» բառերով.
3) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 5-րդ մասով.
«5. Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով հարկային մարմնի պահպանման ծախսերում կարող է նախատեսվել նաեւ պարգեւատրման ֆոնդ:»:
Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2014 թվականի հուլիսի 1-ից: