ՀՈԴՎԱԾ 1. «Հատուկ քննչական ծառայության մասին» Հայաuտանի Հանրապետության 2007 թվականի նոյեմբերի 28-ի ՀՕ-255-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետը շարադրել հետեւյալ բովանդակությամբ նոր խմբագրությամբ.
«5) ստանալու ծառայության համար համարժեք վարձատրություն.»:
ՀՈԴՎԱԾ 2. Օրենքի 25-րդ հոդվածի՝
1. 1-ին մասը շարադրել հետեւյալ բովանդակությամբ նոր խմբագրությամբ.
«1. Հատուկ քննչական ծառայության ծառայողի վարձատրության, այդ թվում՝ հիմնական եւ լրացուցիչ աշխատավարձերի հաշվարկների եւ չափերի հետ կապված հարաբերությունները կարգավորվում են «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:».
2. 2-րդ, 3-րդ, 4-րդ, 5-րդ եւ 6-րդ մասերն ուժը կորցրած ճանաչել:
ՀՈԴՎԱԾ 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2014 թվականի հուլիսի 1-ից: