ՀՈԴՎԱԾ 1. «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» Հայաuտանի Հանրապետության 2000 թվականի հոկտեմբերի 09-ի ՀՕ-97 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 27-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր 3.1 կետով.
«3.1. Խորհրդի անդամների վարձատրության հետ կապված հարաբերությունները կարգավորվում են «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:»:
ՀՈԴՎԱԾ 2. Օրենքի 39-րդ հոդվածի 6-րդ մասը «հիմունքներով:» բառից հետո շարադրել հետեւյալ բովանդակությամբ նոր խմբագրությամբ.
«Ազգային հանձնաժողովի անդամի վարձատրության հետ կապված հարաբերությունները կարգավորվում են «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:»:
ՀՈԴՎԱԾ 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2014 թվականի հուլիսի 1-ից: