ՀՈԴՎԱԾ 1. «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» Հայաuտանի Հանրապետության 2000 թվականի հոկտեմբերի 9-ի ՀՕ-97 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 27-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր 3.1-ին մասով.
«3.1. Խորհրդի անդամների վարձատրության հետ կապված հարաբերությունները կարգավորվում են «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:»:
ՀՈԴՎԱԾ 2. Օրենքի 39-րդ հոդվածի 6-րդ մասի երկրորդ նախադասությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«Ազգային հանձնաժողովի անդամի վարձատրության հետ կապված հարաբերությունները կարգավորվում են «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:»:
ՀՈԴՎԱԾ 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2014 թվականի հուլիսի 1-ից: