ՀՈԴՎԱԾ 1. «Մաքսային ծառայության մասին» Հայաuտանի Հանրապետության 2002 թվականի հուլիսի 03-ի ՀՕ-402-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 23-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետում «դրամական բավարարման» բառերը փոխարինել «վարձատրության» բառով, իսկ Օրենքի 45-րդ հոդվածի 4.1-րդ մասի 6-րդ պարբերությունում, 45.1-րդ հոդվածում «դրամական բավարարման» բառերը փոխարինել «աշխատավարձի» բառով:
ՀՈԴՎԱԾ 2. Օրենքի 41.1-րդ հոդվածի՝
1. վերնագրում, «դրամական բավարարումը» բառերը փոխարինել «վարձատրությունը» բառով.
2. 1-ին մասը շարադրել հետեւյալ բովանդակությամբ նոր խմբագրությամբ.
«1. Մաքսային ծառայողների վարձատրության, այդ թվում՝ հիմնական եւ լրացուցիչ աշխատավարձերի հաշվարկների եւ չափերի, աշխատավարձի բնականոն աճի հետ կապված հարաբերությունները կարգավորվում են «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:».
2. 2-րդ, 3-րդ, 4-րդ եւ 5-րդ մասերն ուժը կորցրած ճանաչել:
3. լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր 1.1 մասով.
«1.1. Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով մաքսային մարմնի պահպանման ծախսերում կարող է նախատեսվել նաեւ պարգեւատրման ֆոնդ:»:
ՀՈԴՎԱԾ 3. Ուժը կորցրած ճանաչել Օրենքի 41.2-րդ եւ 41.3-րդ հոդվածները:
ՀՈԴՎԱԾ 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2014 թվականի հուլիսի 1-ից: