Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-35826-03.10.2013-ՍՀ-010/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՎԵՐԱՀՍԿԻՉ ՊԱԼԱՏԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱUԻՆ

ՀՈԴՎԱԾ 1. «Վերահսկիչ պալատի մասին» Հայաuտանի Հանրապետության 2006 թվականի դեկտեմբերի 25-ի ՀՕ-4-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 11-րդ հոդվածի 10-րդ մասը շարադրել հետեւյալ բովանդակությամբ նոր խմբագրությամբ.

«10. Վերահսկիչ պալատի նախագահի, նախագահի տեղակալի եւ վերահսկիչ պալատի խորհրդի մյուս անդամների վարձատրության հետ կապված հարաբերությունները կարգավորվում են «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:»:

ՀՈԴՎԱԾ 2. Օրենքի 29-րդ հոդվածը շարադրել հետեւյալ բովանդակությամբ նոր խմբագրությամբ.

«ՀՈԴՎԱԾ 29. ՎԵՐԱՀՍԿԻՉ ՊԱԼԱՏՈՒՄ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂԻ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅՈՒՆԸ

1. Վերահսկիչ պալատում քաղաքացիական ծառայողների վարձատրության, այդ թվում՝ հիմնական եւ լրացուցիչ աշխատավարձերի հաշվարկների եւ չափերի, աշխատավարձի բնականոն աճի հետ կապված հարաբերությունները կարգավորվում են «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:»:

ՀՈԴՎԱԾ 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2014 թվականի հուլիսի 1-ից: