Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-35827-03.10.2013-ՍՀ-010/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱUԻՆ

ՀՈԴՎԱԾ 1. Հայաստանի Հանրապետության 2011 թվականի մայիսի 26-ի ընտրական օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 28-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ նախադասությունը «դրույքաչափը» բառից հետո շարադրել հետեւյալ նոր խմբագրությամբ.

«սահմանվում է «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:»:

ՀՈԴՎԱԾ 2. Օրենսգրքի 38-րդ հոդվածի`

1. 1-ին մասը «հաշվին» բառից հետո լրացնել «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով եւ» բառերով.

2. 2-րդ մասը շարադրել հետեւյալ բովանդակությամբ նոր խմբագրությամբ.

«2. Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամների պաշտոնային դրույքաչափերը սահմանվում են «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:»:

3. 3-րդ, 4-րդ, 6-րդ մասերն ուժը կորցրած ճանաչել:

ՀՈԴՎԱԾ 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2014 թվականի հուլիսի 1-ից: