ՀՈԴՎԱԾ 1. Հայաստանի Հանրապետության 2011 թվականի մայիսի 26-ի ընտրական օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 28-րդ հոդվածի 3-րդ մասում «հավասար է կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամի համար սահմանված դրույքաչափի 75 տոկոսին» բառերը փոխարինել «սահմանվում է «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:» բառերով:
ՀՈԴՎԱԾ 2. Օրենսգրքի 38-րդ հոդվածում`
1) 1-ին մասը «հաշվին`» բառից հետո լրացնել ««Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով եւ» բառերով.
2) 2-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«2. Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամների պաշտոնային դրույքաչափերը սահմանվում են «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:»:
3) 3-րդ, 4-րդ, 6-րդ մասերն ուժը կորցրած ճանաչել:
ՀՈԴՎԱԾ 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2014 թվականի հուլիսի 1-ից: