Հոդված 1. «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» Հայաuտանի Հանրապետության 2000 թվականի նոյեմբերի 6-ի ՀՕ-112 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 22-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«Հոդված 22. Հանձնաժողովի աշխատակազմը
1. Հանձնաժողովն իր աշխատանքները կազմակերպում է աշխատակազմի միջոցով, որի կանոնադրությունը հաստատում է Հանձնաժողովը:
2. Հանձնաժողովի աշխատակազմի վարձատրությունն իրականացվում է «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան:»:
Հոդված 2. Օրենքի 29-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 3-րդ մասով.
«3. Հանձնաժողովի անդամների պաշտոնային դրույքաչափերը սահմանվում են «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:»:
Հոդված 3.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2014 թվականի հուլիսի 1-ից: