Երրորդ ընթերցում
Նախագիծ
Կ-35833 -03.10.2013-ՍՀ-010/3
ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
OՐԵՆՔԸ
«ԵԿԱՄՏԱՅԻՆ ՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱUԻՆ
ՀՈԴՎԱԾ 1. «Եկամտային հարկի մասին» Հայաuտանի Հանրապետության 2010 թվականի դեկտեմբերի 22-ի ՀՕ-246-Ն օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասում`
1. 7-րդ կետի «դրամական բավարարումը եւ դրան հավասարեցված վճարումները» բառերը փոխարինել «պաշտոնային դրույքաչափը եւ ծխախոտի դիմաց դրամական փոխհատուցումները» բառերով.
2. 16-րդ կետն ուժը կորցրած ճանաչել:
ՀՈԴՎԱԾ 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2014 թվականի հուլիսի 1-ից: