ՀՈԴՎԱԾ 1. «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության 1997 թվականի հունիսի 24-ի ՀՕ-137 օրենքի 18-րդ հոդվածի 2-րդ մասում՝
1) առաջին նախադասությունը «նախատեսվել» բառից հետո լրացնել «սոցիալական պաշտպանության ոլորտի,» բառերով.
2) երկրորդ նախադասությունը «ընդ որում,» բառերից հետո լրացնել «սոցիալական պաշտպանության ոլորտի,» բառերով, իսկ «օգտագործման`» բառից հետո` ««Սոցիալական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին,» բառերով:
ՀՈԴՎԱԾ 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2014 թվականի հուլիսի 1-ից: