Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-359-09.10.2013-ՏՀ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Ուժը կորցրած ժանաչել «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության 2001 թվականի սեպտեմբերի 25-ի ՀՕ-232 օրենքի 35-րդ հոդվածի 5-րդ եւ 8-րդ մասերը:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
 

Հիմնավորում
«Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ

1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը). Նախագծի ներկայացման նպատակը բաժնետիրական ընկերությունների կանոնադրական կապիտալը ավելացնելու եւ դրանով իսկ, ընկերությունների ֆինանսական կայունության աստիճանը բարձրացնելու օրենսդրական սահմանափակումները վերացնելն է:

2. Ընթացիկ իրավիճակը եւ խնդիրները. ?Բաժնետիրական ընկերությունների մասին? Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի`

ա) 5-րդ մասի համաձայն, բաժնետոմսերի անվանական արժեքը մեծացնելու միջոցով ընկերությունը չի կարող ավելացնել կանոնադրական կապիտալն ավելի, քան ժողովի հաստատած վերջին հաշվեկշռում կամ վերջին աուդիտի արդյունքներով սահմանված զուտ ակտիվների արժեքն է,

բ) 8-րդ մասի համաձայն, ընկերությունը չի կարող բաժնետոմսեր թողարկել իր տնտեսական գործունեությամբ առաջացած վնասները ծածկելու համար:

Խնդիրը կայանում է նրանում, որ օրենքով սահմանված վերոնշյալ սահմանափակումները, որեւէ էական խնդիր չլուծելով հանդերձ, հնարավորություն չեն ընձեռում, որպեսզի ընկերությունները կարողանան ընդլայնել իրենց կանոնադրական կապիտալները եւ բարձրացնել ֆինանսական կայունության մակարդակը:

3. Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը. Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունն ուղղված է ընկերությունների ֆինանսական կայունության ու իրացվելիության մակարդակի բարձրացմանը օժանդակելուն:

4. Կարգավորման առարկան. Նախագծի կարգավորման առարկան բաժնետիրական ընկերությունների կանոնադրական կապիտալի ավելացման հնարավորություններն են:

5. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները եւ անձինք. Նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության կողմից:

6. Ակնկալվող արդյունքը. Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է վերացնել ?Բաժնետիրական ընկերությունների մասին? Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված` ընկերությունների կանոնադրական կապիտալի ավելացման որոշ սահմանափակումներ: