Հոդված 1. «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» Հայաստանի Հանրապետության 2006 թվականի դեկտեմբերի 5-ի ՀՕ-233-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 4-րդ հոդվածում «երթուղային տաքսի» հասկացությունից հետո լրացնել նոր պարբերություն հետեւյալ բովանդակությամբ.
«օպերատոր՝ ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտով ուղեւորների ներքաղաքային կանոնավոր փոխադրումներ իրականացնող 100 տոկոս համայնքային մասնակցությամբ կազմակերպություն»:
Հոդված 2. Օրենքի 11-րդ հոդվածի՝
1. 1-ին մասում «(այսուհետ՝ կազմակերպություններ)» բառերից հետո լրացնել «, բացառությամբ այն դեպքերի, երբ ավտոբուսային կանոնավոր փոխադրումներն իրականացնում է օպերատորը:» բառերով:
2. 5-րդ մասը շարադրել նոր խմբագրությամբ.
«5. Երթուղու սպասարկումն իրականացվում է մրցույթում հաղթող կազմակերպության կողմից մրցույթի ժամանակ առաջարկված փոխադրավարձով, բացառությամբ օպերատորի կողմից սպասարկվող երթուղիների, որտեղ երթուղիների սպասարկումն իրականացվում է ավագանու կողմից սահմանված փոխադրավարձով:
Երթուղու փոխադրավարձը կարող է վերանայվել օբյեկտիվ պատճառներով (դրամի արժեզրկում կամ արժեորում, վառելիքաքսուքային նյութերի, տրանսպորտային միջոցների եւ ավտոպահեստամասերի գների փոփոխություն) մրցութային հանձնաժողովի նախաձեռնությամբ կամ կազմակերպության ներկայացրած հիմնավոր հաշվարկների հիման վրա՝ մրցութային հանձնաժողովի ներկայացմամբ եւ երթուղային ցանցը կազմակերպող համապատասխան մարմնի որոշմամբ, իսկ ավագանու կողմից սահմանված փոխադրավարձի դեպքում՝ մրցութային հանձնաժողովի ներկայացմամբ եւ ավագանու որոշմամբ:»:
Հոդված 3. Օրենքի 12-րդ հոդվածի 2-րդ մասի՝
1. «ե» ենթակետն ուժը կորցրած ճանաչել.
2. Լրացնել նոր «ը» ենթակետով հետեւյալ բովանդակությամբ՝
«ը) Ընդհանուր օգտագործման ուղեւորատար ավտոմոբիլային տրանսպորտով կանոնավոր փոխադրումների կազմակերպման համար սահմանված պետական տուրքը հաջորդող յուրաքանչյուր տարվա համար չվճարվելը:»:
2. 2-րդ պարբերությունում «սույն մասի «ա», «բ», «դ», «ե», «զ», «է» կետերով» բառերը փոխարինել «սույն մասի «ա», «բ», «դ», «զ», «է», «ը» կետերով» բառերով.
3. 5-րդ պարբերությունն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: