Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-3631-14.10.2013-ՏՀ-010/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1 . «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության 2001 թվականի մայիսի 30-ի ՀՕ-193 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 13-րդ հոդվածի՝

1. 2-րդ մասը շարադրել նոր խմբագրությամբ.

«2. Անձի մասնագիտական որակավորում ունենալու փաստը պետք է հավաստվի սույն օրենքով սահմանված կարգով մասնագիտական որակավորման ստուգման արդյունքում լիազորված մարմնի կողմից տրված համապատասխան փաստաթղթերով (վկայականներով, դիպլոմներով կամ օրենսդրությամբ նախատեսված այլ փաստաթղթերով): Անձի կողմից ոչ պակաս, քան 3 տարի անընդմեջ որոշակի պաշտոններում կամ որոշակի բնագավառներում աշխատանքներ կատարելու մասին աշխատանքային ստաժը նույնպես կարող է համարվել անձի՝ տվյալ մասնագիտական որակավորում ունենալու փաստը հասվաստող փաստաթուղթ, եթե դա սահմանված է օրենքով, լիցենզավորման կամ որակավորման կարգերով:»:

2. լրացնել նոր 6-րդ մասով հետեւյալ բովանդակությամբ.

«6. Սույն օրենքի 43-րդ հոդվածի 2-րդ մասի աղյուսակով ֆիզիկական անձանց մասնագիտական որակավորման պահանջի դեպքում անձի մասնագիտական որակավորումը հաստատող փաստաթղթերի պատճենները լիցենզավորող մարմին պետք է ներկայացվեն մինչեւ լիցենզավորված գործունեության իրականացումն սկսելուց հինգ աշխատանքային օր առաջ, իսկ դրանց փոփոխությունները՝ դրանք կատարվելուց հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում, բացառությամբ օրենքով որակավորված անձանց նկատմամաբ սահմանված այլ պահանջներ լինելու դեպքի, երբ սահմանված է, որ որակավորված անձը պետք է ապահովի նաեւ այլ նախապայմաններ, որոնք անհրաժեշտ են լիցենզիա ստանալու համար:

Հոդված 2. Օրենքի 14-րդ հոդվածի 9-րդ մասն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 3. Օրենքի 28-րդ հոդվածի 1-ին մասին 3-րդ կետն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 4. Օրենքի 36-րդ հոդվածի 1-ին մասի

1. 1. 2-րդ կետը շաաարադրել նոր խմբագրությամբ.

2. «2) լիցենզավորված անձի կողմից սույն օրենքով նախատեսված դեպքերում փոփոխությունների մասին լիցենզավորող մարմնին ժամանակին չհայտնելու կամ սույն օրենքով սահմանված դեպքերում անձի մասնագիտական որակավորումը հաստատող փաստաթղթերի պատճենները լիցենզավորվող մարմնին ժամանակին չներկայացնելու դեպքերում».

2. 8-րդ կետում «միայն այդ անձի մասով» բառերից հետո լրացնել «բացառությամբ սույն օրենքի 13-րդ հոդվածի 6-րդ մասով սահմանված դեպքի» բառերով:

Հոդված 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: