Armenian ARMSCII Armenian
Կ-3622-14.10.2013-ՏՀ-010/2ամբ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Տրանսպորտի մասին» Հայաստանի Հանրապետության 1998 թվականի փետրվարի 3-ի ՀՕ-201 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 1-ին հոդվածի հինգերորդ պարբերությունը «իրականացնում` առաքման գործունեություն» բառերից հետո լրացնել «, ինչպես նաեւ անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձ, որն իրականացնում է մեկ մարդատար-տաքսի ավտոմոբիլով ուղեւորափոխադրում» բառերով:

Հոդված 2. Օրենքի 6-րդ հոդվածում «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով» բառերը փոխարինել «Տեղական ինքնակառավարման մասին» եւ «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներով» բառերով:

Հոդված 3. Օրենքի 16-րդ հոդվածում՝

1) 1-ին մասից հանել «ունենա սերտիֆիկատ եւ» բառերը.

2) 3-րդ եւ 4-րդ մասերն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 4. Օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասից հանել «, անցել են բժշկական քննություն» բառերը:

Հոդված 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: