Հոդված 1. «Խաղաղ նպատակներով ատոմային էներգիայի անվտանգ օգտագործման մասին» Հայաստանի Հանրապետության 1999 թվականի փետրվարի 1-ի ՀՕ-285 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 18-րդ հոդվածը լրացնել նոր 1.1-րդ հոդվածով հետեւյալ բովանդակությամբ.
«1.1. Սույն հոդվածի 1-ին մասի «բ-դ» կետերով սահմանված գործունեության տեսակներով կարող են զբաղվել իրավաբանական անձիք:»:
Հոդված 2.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: