Հոդված 1. «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության 1997 թվականի դեկտեմբերի 27-ի ՀՕ-186 օրենքի (այսուհետ՝ օրենք) 7-րդ հոդվածի 1-ին մասի «ժբ» կետում «191» թվից առաջ լրացնել «19-րդ հոդվածի 15.4-րդ ենթակետով» բառերը:
Հոդված 2. Օրենքի 19-րդ հոդվածի «15.4-րդ ենթակետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«15.4. Ընդհանուր օգտագործման ուղեւորատար ավտոմոբիլային տրանսպորտով կանոնավոր փոխադրումների կազմակերպման համար`
- կազմակերպությունների եւ անհատ ձեռնարկատերերի կողմից միջմարզային, ներմարզային, ներքաղաքային (բացառությամբ Երեւան քաղաքի) երթուղու (անկախ երթուղիների քանակից) տարեկան սպասարկման համար՝ բազային տուրքի 100-ապատիկի չափով:
- կազմակերպությունների եւ անհատ ձեռնարկատերերի կողմից Երեւան քաղաքում ներքաղաքային յուրաքանչյուր երթուղու տարեկան սպասարկման համար՝ բազային տուրքի 100-ապատիկի չափով:»:
Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: