Armenian ARMSCII Armenian
Կ-3613-14.10.2013-ՏՀ-010/2ամբ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության 1997 թվականի դեկտեմբերի 27-ի ՀՕ-186 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 7-րդ հոդվածի 1-ին մասի «ժբ» կետը «19.1» թվից առաջ լրացնել «19-րդ հոդվածի 15.4-րդ ենթակետով,» բառերով:

Հոդված 2. Օրենքի 19-րդ հոդվածի 15.4-րդ ենթակետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
 
«15.4. Ընդհանուր օգտագործման ուղեւորատար ավտոմոբիլային տրանսպորտով կանոնավոր փոխադրումների կազմակերպման համար`
- կազմակերպությունների եւ անհատ ձեռնարկատերերի կողմից միջպետական, միջմարզային, ներմարզային, ներքաղաքային (բացառությամբ Երեւան քաղաքի) երթուղու (անկախ երթուղիների քանակից) տարեկան սպասարկման համար՝



բազային տուրքի 100-ապատիկի չափով

- կազմակերպությունների եւ անհատ ձեռնարկատերերի կողմից Երեւան քաղաքում ներքաղաքային յուրաքանչյուր երթուղու տարեկան սպասարկման համար՝
բազային տուրքի 100-ապատիկի չափով:»:

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: