Հոդված 1. «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության 2001 թվականի մայիսի 30-ի ՀՕ-193 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 7-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ պարբերությունում «միայն որպես անհատ ձեռնարկատեր» բառերից հետո լրացնել «բացառությամբ օրենքով սահմանված դեպքերի»:
Հոդված 2. 8-րդ հոդվածը լրացնել նոր 1.1-րդ մասով՝ հետեւյալ բովանդակությամբ.
«1.1. Լիցենզիավորման գործընթացում փաստաթղթերի ներկայացումը եւ ստացումը Երեւան քաղաքից դուրս իրականացվում է մեկ պատուհանի սկզբունքով, որի կարգը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:»:
Հոդված 3.
Օրենքի 43-րդ հոդվածի աղյուսակի «16. Տրանսպորտի բնագավառ» բաժնի 4-րդ եւ 5-րդ կետերի աղյուսակները շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: