Հոդված 1. «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության 2001 թվականի մայիսի 30-ի ՀՕ-193 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 7-րդ հոդվածի 1-ին մասի երկրորդ պարբերությունը «միայն որպես անհատ ձեռնարկատեր» բառերից հետո լրացնել «, բացառությամբ օրենքով սահմանված դեպքերի» բառերով:
Հոդված 2. Օրենքի 8-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 1.1-ին մասով.
«1.1. Լիցենզավորման գործընթացում փաստաթղթերի ներկայացումը եւ ստացումը Երեւան քաղաքից դուրս կարող է իրականացվել մեկ պատուհանի սկզբունքով, որի կարգը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:»:
Հոդված 3.
Օրենքի 43-րդ հոդվածի աղյուսակում «16. Տրանսպորտի բնագավառ» բաժնի 4-րդ եւ 5-րդ կետերի աղյուսակները շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«4. | «Ֆիզիկական անձանց կողմից մեկ մարդատար- տաքսի ավտոմոբիլով ուղեւորափոխադրումների իրականացում | ԿՄ | Բ | - | - | - | - | - |
5. | Անհատ ձեռնարկատերերի եւ կազմակերպությունների կողմից մարդատար-տաքսի ավտոմոբիլներով ուղեւորափոխադրումների կազմակերպում | ԿՄ | Բ | - | - | - | - | -»: |
Հոդված 4.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: