Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-281-29.04.2004-ՖՎ,ՍԱ-010/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԲԱՆԿԱՅԻՆ ԱՎԱՆԴՆԵՐԻ ՀԱՏՈՒՑՄԱՆ ԵՐԱՇԽԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ

Սույն օրենքի նպատակն է նպաստել Հայաստանի Հանրապետության բանկային համակարգի հուսալիության, բանկային համակարգի նկատմամբ հանրության վստահության բարձրացմանը եւ ապահովել ավանդատուների շահերի պաշտպանությունը:
 

ԳԼՈՒԽ I.

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 1. Օրենքի կարգավորման առարկան

Սույն օրենքը կարգավորում է Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերում ֆիզիկական անձանց, այդ թվում՝ անհատ ձեռնարկատերերին (այսուհետ՝ ավանդատու) պատկանող բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու հետ կապված հարաբերություննները:

Հոդված 2. Բանկային ավանդ եւ երաշխավորված բանկային ավանդ

1. Սույն օրենքի եւ սույն օրենքի հիման վրա ընդունված այլ իրավական ակտերի իմաստով բանկային ավանդ (այսուհետ՝ բանկային ավանդ կամ ավանդ) է համարվում՝

ա) ավանդատուի կամ երրորդ անձի կողմից հօգուտ ավանդատուի բանկին տրամադրված կամ բանկում առկա դրա՟մական գումարը, որը ենթակա է վերադարձման ավանդատուին

բ) ավանդատուի բանկում բացված հաշվարկային, ընթացիկ, ժամկետային, խնայողական կամ այլ հաշվի վրա գտնվող դրամական միջոցները

գ) բանկի կողմից թողարկված անվանական արժեթղթերով ներգրավված դրամական միջոցները

դ) սույն կետի «ա», «բ» եւ «գ» ենթակետերով նախատեսված դրամական միջոցների վրա հաշվարկված տոկոսների գումարները:

Սույն օրենքի եւ սույն օրենքի հիման վրա ընդունված այլ իրավական ակտերի իմաստով բանկային ավանդ չեն համարվում այն դրամական միջոցները, որոնք տրամադրվել են բանկին այն օգտագործելու ռիսկն ավանդատուի կողմից ստանձնելու համա՟ձայ՟նությամբ կամ որ՟պես գույք կամ գույքային իրավունքներ վարձակալելու կամ ձեռք բերելու կամ աշխատանք կամ ծառայություն մատուցելու հատուցում:

Սույն օրենքի եւ սույն օրենքի հիման վրա ընդունված այլ իրավական ակտերի իմաստով անվանական արժեթուղթ չեն համարվում բոլոր տեսակի բաժնետոմսերը, ինչպես նաեւ իրավաբանական անձի կանոնադրական կապիտալում մասնակցությունը հավաստող այլ արժեթղթերը:

2. Երաշխավորված բանկային ավանդ ( այսուհետ՝ երաշխավորված ավանդ ) է հանդիսանում ավանդատուի բանկում ներդրած դրամային եւ արտարժութային բանկային ավանդը՝ սույն օրենքի 3-րդ հոդվածով սահմանված չափով:

3. Երաշխավորված ավանդ չի հանդիսանում այն բանկային ավանդը,

ա) որը պատկանում է տվյալ բանկի ղեկավարին եւ/կամ նրա ընտանիքի անդամներին.

բ) որը պատկանում է տվյալ բանկում նշանակալից մասնակցություն ունեցող անձին եւ (կամ) նրա ընտանիքի անդամներին.

գ) որի սեփականատերն անհայտ է կամ սեփականատերը (համասեփականատերը) հրաժարվել է իր մասի նկատմամբ սեփականության իրավունքից.

դ) որն օրենքով եւ այլ իրավական ակտերով սահմանված կարգով ճանաչվել է հանցավոր ճանապարհով ձեռք բերված դրամական միջոց, քանի դեռ դրա սեփականատերը հակառակը չի ապացուցել.

ե) որը տվյալ բանկում ներդրվել է բանկային ավանդի ներդրման պահին տվյալ բանկի կողմից հրապարակային պայմանագիր կնքելու առաջարկով նախատեսված նմանատիպ բանկային ավանդների տոկոսադրույքը առնվազն 1,5 անգամ գերազանցող տոկոսադրույքով:

Սույն օրենքի իմաստով բանկի ղեկավար են համարվում բանկի խորհրդի (տնօրենների կամ դիտորդ խորհրդի) նա՟խա՟գահը, նրա տեղակալը եւ խորհրդի անդամները, գործադիր տնօրենը, նրա տեղակալը, բանկի վար՟չու՟թյան նախագահը, նրա տեղակալը, վարչության անդամները, գլխավոր հաշվա՟պահը,վերստուգիչ հանձնաժողովի նա՟խագահը,ինչպես նաեւ ներքին աուդիտ իրականացնող ստորաբաժանման ղեկավարը:

Սույն օրենքի իմաստով միեւնույն ընտանիքի անդամ են համարվում հայրը, մայրը, ամուսինը, երեխաները:

Սույն օրենքի իմաստով նշանակալից մասնակից է համարվում «Բանկերի եւ բանկային գործունեության մասին» ՀՀ օրենքով սահմանված նշանակալից մասնակիցը:

4. Բանկի՝ Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս ստեղծված մասնաճյուղերում, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության տարածքում ստեղծված օտարերկրյա բանկերի մասնաճյուղերում ներդրված բանկային ավանդները չեն երաշխավորվում:

Հոդված 3. Երաշխավորված ավանդի չափերը

1. Սույն օրենքով սահմանված կարգով երաշխավորված ավանդի չափերն են՝

ա) եթե ավանդատուն անվճարունակ բանկում ունի միայն դրամային բանկային ավանդ , ապա երաշխավորված ավանդի չափը 2 (երկու) միլիոն հայկական դրամ է.

բ) եթե ավանդատուն անվճարունակ բանկում ունի միայն արտարժութային բանկային ավանդ , ապա երաշխավորված ավանդի չափը 1 (մեկ) միլիոն հայկական դրամ է.

գ) եթե ավանդատուն անվճարունակ բանկում ունի դրամային եւ արտարժութային բանկային ավանդներ, եւ դրամային բանկային ավանդի գումարը 1 (մեկ) միլիոն հայկական դրամից ավելի է, ապա երաշխավորվում է միայն դրամային ավանդը՝ մինչեւ 2 (երկու) միլիոն հայկական դրամով.

դ) եթե ավանդատուն անվճարունակ բանկում ունի դրամային եւ արտարժութային բանկային ավանդներ, եւ նրա դրամային բանկային ավանդի գումարը պակաս է 1 (մեկ) միլիոն հայկական դրամից, ապա երաշխավորվում է դրամային բանկային ավանդն ամբողջությամբ եւ արտարժութային բանկային ավանդը՝ 1 (մեկ) միլիոն դրամի եւ հատուցված դրամային բանկային ավանդի տարբերության չափով:

2. Ավանդատուի նույն բանկում ունեցած բոլոր դրամային ավանդները համարվում են մեկ ավանդ եւ ավանդատուի նույն բանկում ունեցած բոլոր արտարժութային ավանդները համարվում են մեկ ավանդ:

Հոդված 4. Երաշխավորողը

Ավանդների հատուցման երաշխավորող է հանդիսանում սույն օրենքով, այլ օրենքներով եւ իրավական ակտերով սահմանված կարգով ստեղծված Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամը (այսուհետ՝ Հիմնադրամ):
 

ԳԼՈՒԽ II.

ԵՐԱՇԽԱՎՈՐՎԱԾ ԱՎԱՆԴՆԵՐԻ ՀԱՏՈՒՑՄԱՆ ԿԱՐԳԸ, ՊԱՅՄԱՆՆԵՐՆ ՈՒ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ


Հոդված 5. Երաշխավորված ավանդների հատուցման դեպքը

Երաշխավորված ավանդների հատուցման դեպք ( այսուհետ՝ հատուցման դեպք ) է համարվում «Բանկերի եւ վարկային կազմակերպությունների սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով բանկին անվճարունակ կամ սնանկ ճանաչելը, եւ եթե բանկը ( այսուհետ՝ անվճարունակ բանկ ) Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի (այսուհետ՝ Կենտրոնական բանկ) խորհրդի որոշմամբ ի վիճակի չէ օրենքով եւ պայմանագրերով սահմանված ժամկետներում վերադարձնել ավանդները:

Հոդված 6. Երաշխավորված ավանդների հատուցման կազմակերպումը

1. Կենտրոնական բանկը հատուցման դեպքն առաջանալու մասին Հիմնադրամին տեղեկացնում է դեպքը տեղի ունենալու օրվան հաջորդ աշխատանքային օրվա ընթացքում:

2. Հիմնադրամը սույն հոդվածի 1-ին մասում նշված տեղեկացումը ստանալու պահից եռօրյա ժամկետում կայացնում է ավանդները հատուցելու մասին որոշում եւ առնվազն 2000 տպաքանակ ունեցող մամուլում հայտարարություն է հրապարակում այդ մասին: Հիմնադրամն այդ հայտարարությունը կարող է հրապարակել նաեւ զանգվածային լրատվության այլ միջոցներում կամ օգտագործել ավանդատուներին տեղեկացնելու այլ եղանակ:

3. Սույն հոդվածի 2-րդ մասում նշված հայտարարությունը տալու պահից տասնօրյա ժամկետում անվճարունակ բանկը, Կենտրոնական բանկի խորհրդի կողմից սահմանված կարգով եւ ձեւով, Հիմնադրամ է ներկայացնում հատուցման դեպքի օրվա դրությամբ բանկում առկա ավանդատուների, նրանց ավանդների, ինչպես նաեւ ավանդատուի բանկի նկատմամբ ունեցած պարտավորությունների (ներառյալ պարտավորության հիմնական գումարը, տոկոսները, տուգանքները եւ տուժանքները) չափի վերաբերյալ մանրամասն տեղեկություններ:

4. Հիմնադրամը սույն հոդվածի 2-րդ մասում նշված հայտարարության տրման պահից մեկամսյա ժամկետում լրացուցիչ հայտարարություն է տալիս մամուլում եւ զանգվածային լրատվության այլ միջոցներում, որում նշվում են՝

ա) հատուցումը փաստացի կատարող բանկի անվանումը,

բ) երաշխավորված ավանդը ստանալու կարգը (ներառյալ անհրաժեշտ փաստաթղթերի ու տեղեկությունների ցանկը), պայմանները, վայրը, եղանակները, ժամկետները:

5. Ավանդատուները տվյալ անվճարունակ բանկում իրենց հաշիվների քաղվածքներին ծանոթանալու եւ սխալ հայտնաբերելու դեպքում, պարզաբանումներ ստանալու համար դիմում կարող են ներկայացնել անվճարունակ բանկին:

Անվճարունակ բանկը 5 օրյա ժամկետում քննարկում եւ պատասխանում է սույն կետով նախատեսված դիմումը:

Հոդված 7. Երաշխավորված ավանդների վճարումը

1. Երաշխավորված ավանդների հատուցումն իրականացնում է Հիմնադրամը՝անվճարունակ բանկի կամ այլ բանկի միջոցով: Բանկի ընտրության որոշումը կայացնում է Հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը: Հիմնադրամի եւ երաշխավորված ավանդների վճարումը իրականացնող բանկի միջեւ երաշխավորված ավանդների վճարման հետ կապված հարաբերությունները կարգավորվում են նրանց միջեւ կնքված պայմանագրով:

2. Հիմնադրամն ընտրված բանկի հաշվին, սույն հոդվածի 1-ին կետով նախատեսված պայմանագրով սահմանված կարգով եւ ժամկետներում, փոխանցում է անհրաժեշտ գումարը եւ տրամադրում ավանդատուների ցուցակը, որի մեջ ներառվում են ավանդատուի անունը, անձնագրային տվյալները, անվճարունակ բանկում ներդրված ավանդի գումարի չափը, հատուցման դեպքի օրվա դրությամբ հավելագրված տոկոսները, հատուցման ենթակա երաշխավորված ավանդի չափը եւ Հիմնադրամի կողմից սահմանված այլ տեղեկություններ:

3. Հիմնադրամը երաշխավորված ավանդների վճարումն իրականացնող բանկի միջոցով այդ գումարի հատուցումն իրականացնում է ավանդատուի կողմից ներկայացված գրավոր դիմումի եւ Հիմնադրամի կողմից տրամադրված ավանդատուների ցուցակի հիման վրա: Գրավոր դիմումի ձեւը սահմանում է Հիմնադրամը:

4. Երաշխավորված ավանդների վճարումն իրականացնող բանկը, Կենտրոնական բանկի խորհրդի կողմից սահմանված կարգով եւ ձեւով ավանդների հատուցման եւ դրան առնչվող հաշվետվություններ է ներկայացնում Հիմնադրամին եւ Կենտրոնական բանկին:

Հոդված 8. Երաշխավորված ավանդների հատուցման կարգը

1. Երաշխավորված ավանդների հատուցումը սկսվում է սույն օրենքի 6-րդ հոդվածի 4-րդ մասում նշված լրացուցիչ հայտարարությունը հրապարակվելու պահից: Ավանդատուն երաշխավորված ավանդի գումարի վճարումն իրականացնող բանկին կարող է դիմում ներկայացնել ոչ ուշ, քան հատուցումը սկսելու պահից հաշված մեկ տարի ժամկետում: Այդ ժամկետում ավանդատուի կողմից սույն մասով սահմանված դիմումը չներկայացնելու դեպքումՀիմնադրամը տվյալ ավանդատուի երաշխավորված ավանդների հատուցում չի իրականացնում:

2. Սույն հոդվածի 1-ին կետով սահմանված ժամկետի ավարտից հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում երաշխավորված ավանդների վճարումը իրականացնող բանկը հատուցման համար նախատեսված գումարների մնացորդի առկայության դեպքում, դրանք փոխանցում է Հիմնադրամի՝ Կենտրոնական բանկում բացված հատուկ հաշվին:

3. Երաշխավորված ավանդների վճարումն իրականացնող բանկը, ավանդների հատուցման վերաբերյալ ավանդատուի դիմումի եւ Հիմնադրամի կողմից տրամադրված ավանդատուների ցուցակի միջեւ տեղեկությունների անհամապատասխանություն հայտնաբերելու դեպքում երեք աշխատանքային օրվա ընթացքումդիմում է Հիմնադրամ: Հիմնադրամը բանկիդիմումը քննարկում եւ երեք աշխատանքային օրվա ընթացքումավանդատուին եւ երաշխավորված ավանդների վճարումն իրականացնող բանկին հայտնում է կայացրած որոշման մասին: Երաշխավորված ավանդների վճարումն իրականացնող բանկը Հիմնադրամի գրության հիման վրա իրականացնում է երաշխավորված ավանդի վճարումը: Երաշխավորված ավանդների վճարումն իրականացնող բանկի եւ ավանդատուի միջեւ տարաձայնությունների առկայության դեպքումավանդատուն կարող է դիմել Հիմնադրամ:

4. Հիմնադրամի հետ տարաձայնությունների դեպքում ավանդատուն կարող է դիմել դատարան:

Հոդված 9. Երաշխավորված ավանդների հաշվարկման կարգը եւ պայմանները

1. Երաշխավորված ավանդի հատուցման ենթակա գումարը հաշվարկելիս առաջին հերթին հաշվարկվում են սույն օրենքի 2-րդ հոդվածի 1-ին կետի «ա», «բ» եւ «գ» ենթակետերով նախատեսված, իսկ երկրորդ հերթին՝ «դ» ենթակետով նախատեսված դրամական միջոցները:

Երաշխավորված ավանդների հաշվարկման կարգը սահմանում է Կենտրոնական բանկի խորհուրդը:

2. Եթե ավանդատուն անվճարունակ բանկում ունի առանձին բանկային ավանդ եւ միեւնույն ժամանակ նույն բանկում ներդրված համատեղ բանկային ավանդի սեփականատեր է, ապա երաշխավորվում է նրա առանձին բանկային ավանդի եւ համատեղ բանկային ավանդում իր մասնաբաժնի հանրագումարը՝ սույն օրենքով սահմանված կարգով եւ չափով:

3. Եթե ավանդատուն անվճարունակ բանկի նկատմամբ ունի պարտավորություն, ապա հատուցվում է բանկային ավանդի եւ պարտավորության հաշվարկված դրական տարբերությունը՝ սույն օրենքով սահմանված կարգով եւ չափով:

4. Երկու կամ ավելի ավանդատուների համատեղ բանկային ավանդը համարվում է որպես յուրաքանչյուր անձի առանձին բանկային ավանդ, ավանդատուի՝ պայմանագրով սահմանված ավանդատուի մասնաբաժնի չափով: Եթե պայմանագրով սահմանված չեն համատեղ բանկային ավանդի ավանդատուների մասնաբաժինները, ապա համատեղ բանկային ավանդն ավանդատուների միջեւ բաժանվում էհավասարաչափ:

5. Բանկային ավանդի հատուցումը կատարվում է միայն հայկական դրամով: Արտարժութային բանկային ավանդի դրամական համարժեքությունը որոշվում է հատուցման դեպքը տեղի ունենալու օրվա դրությամբ Կենտրոնական բանկի սահմանած պաշտոնական փոխարժեքով:

6. Երաշխավորված ավանդի հատուցման դեպքում, ավանդատունանվճարունակ բանկի նկատմամբ իր պահանջի իրավունքը պահպանում է բանկային ավանդի եւ հատուցված երաշխավորված ավանդի տարբերության չափով:

Հոդված 10. Հիմնադրամի հետադարձ պահանջի իրավունքը

1. Երաշխավորված գումարը հատուցելուց հետո Հիմնադրամը փաստացի հատուցված գումարի չա՟փով պահանջի իրավունք է ձեռք բերում անվճարունակ բանկի նկատմամբ:

2. Սնանկ ճանաչվելու դեպքում բանկը Հիմնադրամի հանդեպ իր պարտավորությունը կատարում է «Բանկերի եւ վարկային կազմակերպությունների սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

3. «Բանկերի եւ վարկային կազմակերպությունների սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18 հոդվածի 1-ին կետի «ա» ենթակետով սահմանված հիմքով ադմինիստրացիայի գործունեության դադարման (բանկի ֆինանսական առտողջացման) դեպքում բանկը կատարում է Հիմնադրամի նկատմամբ իր պարտավորությունը՝ Հիմնադրամի կողմից փաստացի հատուցված ավանդների գումարի չափով: Սույն կետով սահմանված պարտավորությունը Հիմնադրամի նկատմամբ բանկը կատարում է Կենտրոնական բանկի խորհրդի համապատասխան որոշումն ուժի մեջ մտնելու պահից մեկամսյա ժամկետում:

ԳԼՈՒԽ III.

 ԵՐԱՇԽԻՔԱՅԻՆ ՎՃԱՐՆԵՐԸ

Հոդված 11. Երաշխիքային վճարները եւ երաշխիքային վճարներ կատարող բանկերը

1. Հիմնադրամին երաշխիքային վճարները կատարում են Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերը, բացառությամբ Հայաստանի Հանրապետության տարածքում ստեղծված օտարերկրյա բանկերի մասնաճյուղերի եւ անվճարունակ բանկերի:

2. Բանկերը պարտավոր են սույն օրենքով սահմանված կարգով Հիմնադրամին վճարել պարբերական, միանվագ եւ լրացուցիչ երաշխիքային վճարներ: Երաշխիքային վճարների հաշվարկման կարգը սահմանում է Կենտրոնական բանկի խորհուրդը:

3. Բանկերի կողմից կատարված երաշխիքային վճարները երաշխիքային վճարներ կատարող բանկերի համար համարվում են ծախս եւ ենթակա չեն վերադարձման:

Հոդված 12. Պարբերական երաշխիքային վճարները

1. Երաշխիքային վճար կատարող բանկը պարբերական երաշխիքային վճարը կատարում է եռամսյակը մեկ անգամ: Տվյալ եռամսակի համար պարբերական երաշխիքային վճարը կատարվում է հաջորդ եռամսյակի երկրորդ ամսվա 10-րդ աշխատանքային օրը: Պարբերական երաշխիքային վճարների գումարի չափը կազմում է հաշվետու եռամսյակի տվյալ բանկի բանկային ավանդների միջին օրական ցուցանիշի 0.05 տոկոսը, սակայն ոչ պակաս, քան տարեկան մեկ միլիոն դրամը:

2. Եթե հաշվետու եռամսյակի վերջին օրը Հիմնադրամի միջոցները, բացառությամբ սույն օրենքի 20 հոդվածով սահմանված այլ եկամուտների եւ միջոցների, գերազանցում են երաշխիքային վճարներ կատարող բոլոր բանկերի նախորդ եռամսյակի բանկային ավանդների հանրագումարի միջին օրական ցուցանիշի 2.5 տոկոսը, ապա բանկերի կողմից պարբերական երաշխիքային վճարներ չեն կատարվում:

Այդ մասին Հիմնադրամը բանկերին եւ Կենտրոնական բանկին հայտնում է մինչեւ հաշվետու եռամսյակին հաջորդող ամսվա հինգերորդ օրը:

3. Բանկային ավանդների միջին օրական ցուցանիշը տվյալ ժամանակահատվածի համար հաշվարկվում է այդ ժամանակահատվածի յուրաքանչյուր օրվա վերջի դրությամբբանկի հաշվեկշռում փաստացի հաշվառված բանկային ավանդների մնացորդի հանրագումարը բաժանելով տվյալ ժամանակահատվածի օրերի քանակի վրա:

Հոդված 13. Միանվագ երաշխիքային վճարները

Նոր ստեղծվող բանկերը, բացառությամբ վերակազմակերպման միջոցով ստեղծվող բանկերի, բանկային գործունեության լիցենզիա ստանալու պահից տասնօրյա ժամկետում վճարում են միանվագ երաշխիքային վճար՝ 15 միլիոն դրամ գումարի չափով:

Հոդված 14. Լրացուցիչ երաշխիքային վճարները

1. Բանկերը լրացուցիչ երաշխիքային վճարը կատարում են, երբՀիմնադրամի միջոցները բավարար չեն սույն օրենքով սահմանված կարգով եւ չափով երաշխավորված ավանդների հատուցումն իրականացնելու համար: Միջոցների անբավարարության մասին որոշումը կայացնում է Հիմնադրամը: Հիմնադրամը հաշվարկում է երաշխավորված ավանդների հատուցման համար անհրաժեշտ լրացուցիչ երաշխիքային վճարների չափը:

2. Բանկերը լրացուցիչ երաշխիքային վճարը կատարում են Հիմնադրամի միջոցների չբավարարող չափով՝ սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված որոշման ընդունմանը նախորդող եռամսյակի վերջին օրվա դրությամբ երաշխիքային վճարներ կատարող բոլոր բանկերի բանկային ավանդների միջին օրական ցուցանիշում բանկային ավանդների իրենց մասնաբաժնին համամասնորեն:

3. Ընթացիկ տարվա ընթացքում բանկի կողմից կատարած լրացուցիչ երաշխիքային վճարների գումարը չի կարող գերազանցել նախորդ տարվա ընթացքում իր կողմից փաստացի վճարված պարբերական երաշխիքային վճարների գումարի եռապատիկը:

4. Եթե բանկը բանկային գործունեության լիցենզիա ստանալու պահից գործում է ավելի քան 6 (վեց) ամիս, սակայն ոչ ավելի, քան մեկ տարի, ապա ընթացիկ տարվա ընթացքում բանկի կողմից կատարվող լրացուցիչ երաշխիքային վճարի առավելագույն չափը չպետք է գերազանցի վերջին եռամսյակի համար նրա կողմից փաստացի վճարված պարբերական երաշխիքային վճարի տասներկուսապատիկը: Եթե այդ գումարը չի գերազանցում երեք միլիոն դրամը, ապա տարեկան լրացուցիչ երաշխիքային վճարների առավելագույն չափը սահմանվում է երեք միլիոն դրամ գումարի չափով:

5. Եթե բանկը բանկային գործունեության լիցենզիան ստանալու պահից գործում է մինչեւ 6 (վեց) ամիս, ապա բանկի տարեկան լրացուցիչ երաշխիքային վճարների առավելագույն չափը սահմանվում է երեք միլիոն դրամի չափով:

6. Բանկերը լրացուցիչ վճարների վճարումը կատարում են սույն հոդվածի 1-ին կետով սահմանված որոշումը ստանալու պահից տաս աշխատանքային օրվա ընթացքում:

Հոդված 15. Երաշխիքային վճարների արժույթը

Բանկերը երաշխիքային վճարները կատարում են հայկական դրամով:

Հոդված 16. Անվճարունակ բանկերի երաշխիքային վճարները

Կենտրոնական բանկի կողմից «Բանկերի եւ վարկային կազմակերպությունների սնանկության մասին»Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով բանկն անվճարունակ ճանաչելու մասին որոշումն ընդունելու պահից բանկի կողմից երաշխիքային վճարներ չեն կատարվում: Կենտրոնական բանկի կողմից բանկի ֆինանսական առողջացման մասին որոշում կայացնելու պահից մեկամսյա ժամկետում բանկը վճարում է անվճարունակության գործընթացում գտնվելու ժամանակահատվածի համար պարբերական երաշխիքային վճարները: Անվճարունակության գործընթացում գտնվելու ժամանակահատվածի համար չեն վճարվում սույն օրենքի 27-րդ հոդվածով սահմանված տոկոսները:
 

ԳԼՈՒԽ IV.

ՀԻՄՆԱԴՐԱՄԸ


Հոդված 17. Հիմնադրամի իրավական կարգավիճակը

1. Հիմնադրամը սույն օրենքով, այլ օրենքներով եւ իրավական ակտերով սահմանված կարգով ստեղծված շահույթ ստանալու նպատակ չհետապնդող իրավաբանական անձ է, որի հիմնադիրը Կենտրոնական բանկն է:

2. Հիմնադրամն իրականացնում է սույն օրենքով իրեն վերապահված գործառույթները եւ կրում պարտականությունները:

Հոդված 18. Հիմնադրամի գործառույթները

Հիմնադրամն իրականացնում է հետեւյալ գործառույթները՝

ա) հավաքագրում է երաշխիքային վճարները,

բ) իրականացնում է Հիմնադրամի միջոցների, երաշխավորված ավանդների, ավանդատուների թվի եւ այլ վերլուծություն,

գ) միջնորդություններ է ներկայացնում Կենտրոնական բանկ սույն օրենքով սահմանված երաշխիքային վճարները չվճարած բանկերի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու, բանկերի ներկայացրած հաշվետվությունների արժանահավատությունը պարզելու նպատակով Կենտրոնական բանկի կողմից ստուգումներ անցկացնելու համար,

դ) սույն օրենքով սահմանված պայմաններով կառավարում է Հիմնադրամի միջոցները,

ե) հատուցում է երաշխավորված ավանդները՝ սույն օրենքով սահմանված կարգով, չափով եւ դեպքում,

զ) ստանում է վարկեր ( փոխառություններ ) , երաշխիքներ, դրամաշնորհներ, նվիրատվություններ եւ նվիրաբերություններ,

է) ստանում է անհրաժեշտ տեղեկատվություն՝ հատուցումը սույն օրենքով սահմանված կարգով կազմակերպելու համար,

ը) լուսաբանում է ավանդների երաշխավորման եւ հատուցման գործընթացը,

թ) իրականացնում է սույն օրենքով սահմանված այլ գործառույթներ:

Հոդված 19. Հիմնադրամի կառավարման մարմինները

1. Հիմնադրամի կառավարման մարմիններն են՝

ա) Հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը:

բ) Հիմնադրամի տնօրենը:

2. Հոգաբարձուների խորհուրդը կազմված է յոթ անդամներից: Հոգաբարձուների խորհրդի անդամներին նշանակում է՝

երկուսին՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը,

երկուսին՝ Կենտրոնական բանկի խորհուրդը,

երկուսին՝ Հայաստանի Հանրապետության բանկերի միությունները:

Հոգաբարձուների խորհրդի մեկ անդամին ընտրում են հոգաբարձուների խորհրդի նշանակված անդամները:

Հոգաբարձուների խորհրդի նախագահին ընտրում են հոգաբարձուների խորհրդի անդամները՝ իրենց կազմից՝ հինգ տարի ժամկետով:

Հոգաբարձուների խորհրդի անդամները նշանակվում (ընտրվում) են հինգ տարի ժամկետով եւ կարող են նույն պաշտոնում վերանշանակվել կամ վերընտրվել:

Հոգաբարձուների խորհրդի անդամ չեն կարող լինել այն անձինք, ովքեր՝

ա) ճանաչվել են անգործունակ կամ սահմանափակ գործունակ կամ դատապարտվել են դիտավորությամբ կատարված հանցագործության համար եւ դատվածությունը հանված կամ մարված չէ,

բ) օրենքով սահմանված կարգով զրկվել են ֆինանսական ոլորտում պաշտոն(ներ) զբաղեցնելու կամ գործունեությամբ զբաղվելու իրավունքից:

Հոգաբարձուների խորհուրդը աշխատում է հասարակական հիմունքներով:

Հոգաբարձուների խորհրդի անդամն ազատվում է պաշտոնից, եթե՝

ա) ճանաչվել է անգործունակ կամ սահմանափակ գործունակ կամ դատապարտվել է դիտավորությամբ կատարված հանցագործության համար,

բ) օրենքով սահմանված կարգով զրկվել է ֆինանսական ոլորտում պաշտոն(ներ) զբաղեցնելու կամ գործունեությամբ զբաղվելու իրավունքից,

գ) մեկ տարվա ընթացքում ավելի քան երեք անգամ անհարգելի բացակայել է խորհրդի նիստերից:

դ ) նրան նշանակած կամ ընտրած մարմինը որոշում է կայացրել նրան Հոգաբարձուների խորհրդի անդամի պաշտոնից վաղաժամկետ ազատելու մասին:

3. Հոգաբարձուների խորհրդի նիստն իրավազոր է, եթե նիստին ներկա են խորհրդի առնվազն հինգ անդամ: Հոգաբարձուների խորհուրդը որոշումներ կայացնում է ներկա գտնվող խորհրդի անդամների ձայների պարզ մեծամասնությամբ: Ձայների հավասարության դեպքում հոգաբարձուների խորհրդի նախագահի ձայնը որոշիչ է:

4. Սույն օրենքին եւ հիմնադրամի կանոնադրությանը համապատասխան հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդն իրականացնում է հետեւյալ լիազորությունները՝

ա) ընդունում է որոշում ավանդները հատուցելը սկսելու մասին,

բ ) հաստատում է Հիմնադրամի կանոնադրությունը, դրա մեջ փոփոխությունները եւ լրացումները,

գ) հաստատում է Հիմնադրամի գործունեությունը կարգավորող ներքին կարգերը,

դ) հաստատում է Հիմնադրամի միջոցների տեղաբաշխման ձեւերը, ուղղությունները եւ սահմանաչափերը (քաղաքականությունը)՝ համաձայնեցնելով Կենտրոնական բանկի խորհրդի հետ,

ե) որոշում է Հիմնադրամի միջոցների կառավարման նպատակով Հիմնադրամի միջոցների ներդրման ուղենիշային պայուսակը՝ համաձայնեցնելով Կենտրոնական բանկի խորհրդի հետ: Սույն օրենքի եւ սույն օրենքի հիման վրա ընդունված այլ իրավական ակտերի իմաստով ուղենիշային պայուսակը Հիմնադրամի կողմից կառավարվող միջոցների նկատմամբ ներկայացվող պահանջները (ընդունելի ռիսկերի մակարդակը) սահմանող նպատակային ցուցանիշ է կամ ցուցանիշների համախումբ, որի սահմանափակումների ներքո գնահատվում է պայուսակի փաստացի կառավարման կատարողականը, այսինքն՝ Հիմնադրամի կողմից ընդունված որոշումների արդյունքները: Ուղենշային պայուսակը կարող է սահմանել արտարժութային միջոցների արժութային բաղադրությունը, առանձին արժույթների տեսակարար կշիռները, թույլատրելի գործիքները, գործընկերների նվազագույն թույլատրելի վարկային ռիսկը, առանձին գործիքների թույլատրելի առավելագույն ժամկետայնությունը, ընդհանուր պայուսակի միջին ժամկետայնությունը, ինչպես նաեւ առանձին ակտիվների եկամտաբերության մակարդակները,

զ) որոշում է ընդունում հատուցման համար Հիմնադրամի միջոցների անբավարարության մասին,

է) հատուցման համար Հիմնադրամի միջոցների անբավարարության դեպքում որոշում է ընդունում անհրաժեշտ միջոցներ ներգրավելու ուղղությունների եւ պայմանների վերաբերյալ,

ը) Հիմնադրամի կանոնադրությամբ սահմանված պարբերականությամբ լսում է հիմնադրամի տնօրենի հաշվետվությունները,

թ) ընտրում է Հիմնադրամի աուդիտն իրականացնող անձին (աուդիտորին),

թա) ընտրում է Հոգաբարձուների խորհրդի՝ սույն հոդվածի 2-րդ կետով նշված անդամին,

ժ) վերահսկում է իր որոշումների կատարման ընթացքը,

ժա) վերահսկում է Հիմնադրամի ընթացիկ եւ ֆինանսատնտեսական գործունեությունը,

ժբ) ընդունում է որոշումներ Հիմնադրամի տնօրենի, կանոնադրությամբ սահմանված այլ մարմիններ ձեւավորվելու դեպքում՝ դրանց ընտրության եւ նրանց լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու մասին,

ժգ) հաստատում է Հիմնադրամի վարչակառավարչական ծախսերը եւ դրանց փոփոխությունները, տարեկան ֆինանսական հաշվետվությունները եւ հիմնադրամի գործունեության տարեկան հաշվետվությունները,

ժդ) հաստատում է Հիմնադրամի աշխատակիցների վարձատրման եւ պարգեւատրման կարգը,

ժե) իրականացնում է օրենքով եւ Հիմնադրամի կանոնադրությամբ նախատեսված այլ լիազորություններ:

5. Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի սույն հոդվածի 4-րդ կետով նախատեսված լիազորությունները կանոնադրությամբ չեն կարող փոխանցվել այլ մարմնի:

Հոգաբարձուների խորհուրդն իրավունք ունի ծանոթանալու Հիմնադրամի բոլոր փաստաթղթերին:

6. Հոգաբարձուների խորհրդի նիստերին խորհրդակցական ձայնի իրավունքով խորհրդի որոշմամբ կարող են հրավիրվել փորձագետ (ներ):

Հոգաբարձուների խորհրդում սույն հոդվածով նախատեսված որեւէ հարցի քննարկման դեպքում խորհրդի շահագրգռված անդամը քննարկումն սկսելուց առաջ պարտավոր է հայտարարել իր շահագրգռվածության մասին եւ չմասնակցել քննարկմանն ու տվյալ հարցի վերաբերյալ քվեարկությանը:

Սույն օրենքի իմաստով Հոգաբարձուների խորհրդի անդամը համարվում է որեւէ հարցի քննարկման կապակցությամբ շահագրգիռ, եթե տվյալ հարցի քննարկման արդյունքում կայացվելիք որոշումը կապված է նրա կամ նրա ընտանիքի անդամների եկամտի աղբյուրների, ինչ՟պես նաեւ նրա եւ նրա հետ ընդհանուր տնտեսություն վարող անձանց ֆինանսական շահերի հետ:

7. Հիմնադրամի ընթացիկ գործունեության ղեկավարումը իրականացնում է Հիմնադրամի տնօրենը: Հիմնադրամի տնօրենը՝

ա) ապահովում է Հիմնադրամի բնականոն գործունեությունը,

բ ) իր իրավասության սահմաններում պատրաստում է Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի որոշումների նախագծերը,

գ ) հոգաբարձուների խորհրդի որոշած ուղենիշային պայուսակին համապատասխան կառավարում է Հիմնադրամի միջոցները,

դ) առանց լիազորագրի հանդես է գալիս Հիմնադրամի անունից,

ե ) տալիս է լիազորագրեր,

զ ) Հիմնադրամի անունից կնքում է պայմանագրեր, այդ թվում աշխատանքային,

է ) հոգաբարձուների խորհրդի հաստատմանն է ներկայացնում Հիմնադրամի աշխատանքային ներքին կանոնակարգը, Հիմնադրամի վարչակազմակերպական կառուցվածքը, հաստիքացուցակը,

ը ) սահմանված կարգով աշխատանքի է ընդունում եւ աշխատանքից ազատում Հիմնադրամի աշխատակիցներին, նրանց նկատմամբ կիրառում է խրախուսման եւ կարգապահական պատասխանատվության միջոցներ,

թ) Հոգաբարձուների խորհրդի հաստատմանն է ներկայացնում Հիմնադրամի վարչակառավարչական ծախսերը,

ժ) իրականացնում է Հիմնադրամի կանոնադրությամբ սահմանված այլ լիազորություններ:

8. Հիմնադրամի տնօրենը պետք է համապատասխանի Կենտրոնական բանկի կողմից բանկի գործադիր տնօրենների համար սահմանված մասնագիտական համապատասխանության եւ որակավորման պահանջներին եւ պետք է ունենա համապատասխան որակավորման վկայական: Հիմնադրամի տնօրենի Կենտրոնական բանկում որակավորման կարգը սահմանում է Կենտրոնական բանկը:

Հիմնադրամի կանոնադրության մեջ նշվում են Հոգաբարձուների խորհրդի անդամների վարքագծի էթիկայի հիմնական սկզբունքները, նրանց գործելակերպի արդյունավետությունն ապահովող շարժառիթները, Հոգաբարձուների խորհրդի կողմից որոշումների ընդունման դեպքում խորհրդի անդամների շահագրգռվածության եւ շահերի բախման ընդհանուր սկզբունքները, ինչպես նաեւ նախատեսվում են Հոգաբարձուների խորհրդի անդամների միջեւ աշխատանքի բաշխման եւ նրանց պատասխանատվության վերաբերյալ դրույթներ:

Հոդված 20. Հիմնադրամի միջոցները

1. Հիմնադրամի միջոցներն են՝ սույն օրենքով սահմանված երաշխիքային վճարների գումարները, դրանց կառավարումից ստաց՟ված եկամուտ՟ները, Հիմնադրամի կողմից հատուցված եւ բանկերի նկատմամբ ձեռք բերած պա՟հան՟ջի հիման վրա բանկերից ստացված գումարները, այլ եկամուտներն ու միջոցները:

2. Բանկերի կողմից կատարվող երաշխիքային վճարների գումարները կուտակվում են Հիմնադրամի՝ Կենտրոնական բանկում գտնվող հատուկ հաշվին:

3. Հիմնադրամի միջոցները կարող են օգտագործվել բացառապես սույն օրենքով սահմանվածնպատակներով եւ դեպքերում: Հիմնադրամի, դրա ղեկավարների կամ երրորդ անձանց պարտավորությունների համար, որոնք կապված չեն երաշխավորված ավանդների հատուցման հետ ( ներառյալ երաշխավորված ավանդների փաստացի կամ հնարավոր հատուցման համար ներգրավված վարկերը եւ փոխառությունները ) , Հիմնադրամիմիջոցների վրա բռնագանձում, գանձում կամ արգելանք չի կարող կիրառվել, բացառությամբ Հիմնադրամի նյութական ակտիվների եւ սույն օրենքի 23 հոդվածով սահմանված վարչակառավարչական ծախսերի:

Հոդված 21. Հիմնադրամի կողմից վարկերի, երաշխիքների, դրամաշնորհների, նվիրատվությունների եւ նվիրաբերությունների ստացումը

Հիմնադրամը կարող է իր անունից ստանալ վարկեր, փոխառություններ, երաշխիքներ, դրամաշնորհներ, նվիրատվություններ եւ նվիրաբերություններ:

Հոդված 22. Հիմնադրամի միջոցների կառավարումը

1. Հիմնադրամի միջոցները կառավարում է Հիմնադրամը:

2. Հիմնադրամի միջոցները կարող են ներդրվել բացառապես վերադարձման բարձր հուսալիություն ունեցող հետեւյալ ֆինանսական ակտիվներում՝

ա ) Հայաստանի Հանրապետության պետական արժեթղթերում.

բ ) Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկում եւ բարձր վարկանիշ ունեցող առաջնակարգ օտարերկրյա բանկերում՝ որպես բանկային ավանդ եւ ( կամ ) բանկային հաշիվ,

գ ) Կենտրոնական բանկի արժեթղթերում,

դ ) ոսկու ստանդարտացված ձուլակտորներում,

ե ) բարձր վարկանիշ ունեցող երկրների կառավարությունների եւ ( կամ ) կենտրոնական բանկերի արժեթղթերում,

զ ) բարձր վարկանիշ ունեցող առաջնակարգ կազմակերպությունների եւ ( կամ ) բանկերի արժեթղթերում,

է ) Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի որոշմամբ, Կենտրոնական բանկի խորհրդի հետ համաձայնեցմամբ՝ այլ ֆինանսական ակտիվներում:

Վարկանիշների թույլատրելի սահմանչափերը եւ վարկանիշ սահմանող ընդունելի կազմակերպությունների ցանկը սահմանում է Հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը՝ համաձայնեցնելով Կենտրոնական բանկի խորհրդի հետ:

3. Հիմնադրամի միջոցների տեղաբաշխման առաջնային չափանիշը՝ տեղաբաշխվող միջոցների անվտանգությունն ու իրացվելիությունն է:

Հոդված 23. Հիմնադրամի վարչակառավարչական ծախսերը

1. Հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը, Հիմնադրամի ընթացիկ գործունեությունն ապահովելու, նրա կողմից սույն օրենքով սահմանված գործառույթներն իրականացնելու նպատակով, հաստատում է Հիմնադրամի տարեկան վարչակառավարչական ծախսերը:

2. Հիմնադրամի վարչակառավարչական ծախսերն իրականացվում են Հիմնադրամի միջոցների հաշվին: Վարչակառավարչական ծախսերը կատարելու համար Հիմնադրամը իրավունք ունի Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերում բացել հաշիվներ:

Հիմնադրամի տարեկան վարչակառավարչական ծախսերը չեն կարող գերազանցել երաշխիքային վճարներ կատարող բոլոր բանկերի նախորդ տարվա բանկային ավանդների միջին օրական ցուցանիշի 0.03 տոկոսը:

3. Եթե ընթացիկ տարվա ընթացքում Հիմնադրամի փաստացի կատարած ծախսերը ավելի քիչ են, քան սույն հոդվածով սահմանված կարգով հաստատված Հիմնադրամի վարչակառավարչական տարեկան ծախսերը, Հիմնադրամը, տարվա արդյունքներով առաջացած տարբերությունը փոխանցում է սույն օրենքի 20 հոդվածով սահմանված հատուկ հաշվին:

Հոդված 24. Տեղեկությունների փոխանակումը: Հիմնադրամի կողմից տրվող հաշվետվությունները: Վերահսկողությունը հիմնադրամի գործունեության նկատմամբ

1. Հիմնադրամն ու Կենտրոնական բանկը սույն օրենքով սահմանված դեպքերում անհրաժեշտ տեղեկություններ են փոխանակում՝ օրենքով եւ Կենտրոնական բանկի կողմից ընդունված իրավական ակտերով սահմանված կարգով եւ ձեւով:

Բանկերը՝ Կենտրոնական բանկի խորհրդի կողմից սահմանված ձեւերով եւ կարգով կազմում եւ Կենտրոնական բանկ են ներկայացնում երաշխիքային վճարները հաշվարկելու, ավանդատուների թվի եւ հատուցման ենթակա գումարի վերաբերյալ եռամսյակային հաշվետվություններ: Հիմնադրամը կարող է ստանալ Կենտրոնական բանկից այդ հաշվետվությունները ՝ Կենտրոնական բանկ ներկայացնելու պահից տասնօրյա ժամկետում:2. Բացի սույն հոդվածի 1-ին կետով նախատեսված հաշվետվություններից, Հիմնադրամը Կենտրոնական բանկից եւ (կամ) բանկերից բանկային գաղտնիք կազմող (պարունակող) այլ տեղեկություններ կարող է ստանալ բացառապես սույն օրենքով սահմանված հատուցման դեպքն առաջանալիս՝ «Բանկային գաղտնիքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով: Հիմնադրամի աշխատակիցների կողմից պետական, բանկային, առեւտրային եւ ծառայողական գաղտնիքի պահպանումն ու օգտագործումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով եւ այլ օրենքներով սահմանված կարգով:

3. Հիմնադրամի գործունեությունը յուրաքանչյուր տարի ստուգվում է օրենքներով եւ այլ իրավական ակտերով սահմանված կարգով աուդիտորական գործունեություն իրականացնելու իրավունք ունեցող անկախ աուդիտորական կազմակերպության կողմից: Անկախ աուդիտորական կազմակերպության եզրակացությունը եւ ստուգված տարեկան ֆինասական հաշվետվություններըներկայացվում են Կենտրոնական բանկ: Հիմնադրամը պարտավոր է ֆինանսական տարվա ավարտից հետո քառամսյա ժամկետում մամուլում հրապարակել անկախ աուդիտորական կազմակերպության համառոտ եզրակացությունը:

4. Հիմնադրամի միջոցների վերաբերյալ տեղեկությունները, բացառությամբ Հիմնադրամի վարչակառավարչական ծախսերի վերաբերյալ տեղեկությունների, չեն կարող հրապարակվել, տրամադրվել այլ անձանց եւ պետական մարմինների: Այդ տեղեկությունների պահպանումը, տրամադրումը եւ հրապարակումն իրականացվում է «Բանկային գաղտնիքի մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով եւ պայմաններով:

5. Հիմնադրամի կողմից սույն օրենքով, Հիմնադրամի գործունեությունը կարգավորող այլ օրենքներով եւ դրանց համապատասխան ընդունված այլ իրավական ակտերով սահմանված գործունեության նկատմամբ վերահսկողությունն իրականացնում է Կենտրոնական բանկը՝ «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով եւ պայմաններով:

6. Սույն հոդվածի 8-րդ կետով նախատեսված խախտումների համար Կենտրոնական բանկը կարող է Հիմնադրամի նկատմամբ կիրառել նախազգուշացում եւ խախտումները որոշակի ժամկետում վերացնելու հանձնարարական: Նախազգուշացումը նախատեսում է նաեւ թույլ տված խախտումը Կենտրոնական բանկի կողմից սահմանված ժամկետում վերացնելու եւ (կամ) ապագայում նման խախտումը կանխելուն ուղղված միջոցառումներ ձեռնարկելու հանձնարարական:

7. Սույն հոդվածի 8-րդ կետով նախատեսված խախտումների համար Կենտրոնական բանկը կարող է Հիմնադրամի տնօրենի նկատմամբ կիրառել հետեւյալ պատասխանատվության միջոցները՝

ա) նախազգուշացում եւ խախտումները որոշակի ժամկետում վերացնելու հանձնարարական, եւ (կամ)

բ) տուգանք, կամ

գ) որակավորման վկայականից զրկում:

8. Սույն հոդվածով նախատեսված պատասխանատվության միջոցները Հիմնադրամի եւ (կամ) Հիմնադրամի տնօրենի նկատմամբ Կենտրոնական բանկը կարող է կիրառել, եթե Հիմնադրամը եւ (կամ) Հիմնադրամի տնօրենը թույլ են տվել հետեւյալ խախատումները՝

ա) խախտել են սույն օրենքի, Հիմնադրամի գործունեությունը կարգավորող այլ օրենքների, դրանց հի՟ման վրա ընդունված այլ իրավական ակտերի պահանջները.

բ) խախտել են հաշվապահական հաշվառում վարելու կա՟նոն՟ները, ինչպես նաեւ ֆինանսական եւ այլ հաշ՟վե՟տվությունների ներկա՟յացման եւ հրապարակման կարգն ու պայմանները, եւ (կամ) այդ փաս՟տա՟թղթե՟րում ներկայացվել են կեղծ կամ անարժանահավատ տվյալներ.

գ) չեն կատարել Կենտրոնական բանկի կողմից սույն օրենքով սահմանված կարգով տրված հանձ՟նարարականը:

9. Սույն հոդվածով սահմանված պատասխանատվության միջոցները Կենտրոնական բանկը Հիմնադրամի եւ (կամ) Հիմնադրամի տնօրենի նկատմամբ կիրառում է «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

ԳԼՈՒԽ V.

ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ


Հոդված 25. Ավանդների երաշխավորման պայմանների եւ կարգի մասին հայտնելը

1. Հրապարակայնություն ապահովելու նպատակով բանկերը պարտավոր են ավանդատուին գրավոր տեղեկացնել ավանդների հատուցման երաշխավորման պայմանների եւ կարգի մասին ավանդատուին հանձնվող ծանուցման միջոցով: Գրավոր ծանուցումը կազմվում է երկու օրինակից, որի բանկում մնացող օրինակի վրա ստորագրում է ավանդատուն:

Ավանդատուին հանձնվող գրավոր ծանուցումը պետք է պարունակի՝

ա ) երաշխավորված ավանդի առավելագույն սահմանաչափերը եւ դրա հաշվարկման կարգը,

բ ) չերաշխավորվող ավանդների ցանկը,

գ) նշում ավանդատուի ավանդի երաշխավորված կամ չերաշխավորված լինելու մասին,

դ ) հատուցման դեպքը,

ե ) երաշխավորված ավանդների հատուցման կարգը եւ ժամկետները,

զ ) Հիմնադրամի գտնվելու վայրը, հասցեն, հեռախոսի համարը,

է ) բանկի հայեցողությամբ այլ տեղեկություններ:

Կենտրոնական բանկի խորհուրդը կարող է սահմանել հաճախորդներին հանձնվող ծանուցման օրինակելի ձեւ:

2. Սույն հոդվածով նախատեսված գրավոր ծանուցման բացակայությունը հիմք չէ ավանդը երաշխավորելու կամ չերաշխավորելու համար, ինչպես նաեւ չի առաջացնում բանկային ավանդի պայմանագրի անվավերություն:

Հոդված 26. Բանկերի սույն օրենքի պահանջները պահպանելու նկատմամբ վերահսկողությունը

Բանկերի, այդ թվում անվճարունակ բանկերի կողմից սույն օրենքի պահանջները պահպանելու նկատմամբ վերահսկողությունն իրականացնում է Կենտրոնական բանկը:

Հոդված 27. Պատասխանատվությունը սույն օրենքը խախտելու համար

1. Սույն օրենքով սահմանված երաշխիքային վճարները չկատարելու դեպքում այդ գումարների վրա հաշվարկվում են Հայաստանի Հանրա՟պե՟տության քաղաքացիական օրենսգրքի 411 հոդվա՟ծով սահմանված տոկոսի եռապատիկի չափով տոկոսներ:

2. Սույն օրենքը եւ սույն օրենքից բխող այլ իրավական ակտերիպահանջները խախտելու համար բանկերն ու դրանց ղեկավարները պատասխանատվություն են կրում «Բանկերի եւ բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով եւ չափով:

Հոդված 28. Հիմնադրամի լուծարման հիմքերը եւ կարգը

Հիմնադրամը կարող է լուծարվել միայն սույն օրենքն ուժը կորցրած ճանաչվելու,սույն օրենքում համապատասխան փոփոխություն կամ լրացում կատարելու դեպքում:

Հոդված 29. Անցումային դրույթներ

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնումպաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից: Սույն օրենքով սահմանված երաշխավորված ավանդների հատուցման դեպքը համարվում է տեղի ունեցած, եթե այն տեղի է ունեցել 2005 թվականի հուլիսի 1-ից հետո:

2.Սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահից, մինչեւ Հիմնադրամի՝ օրենքով սահմանված կարգով ստեղծումը,բանկերը երաշխիքային վճարները կատարում են Կենտրոնական բանկում վարվող բանկային ավանդների երաշխավորման հատուկ հիմնադրամի հաշվին՝սույն օրենքով սահմանված կարգով եւ չափերով: Բանկերի կողմից կատարվող սույն օրենքով սահմանվածերաշխիքային վճարները, կուտակված միջոցները, դրանց դիմաց վճարվող տոկոսագումարները, ինչպես նաեւ բանկային ավանդների երաշխավորման հատուկ հիմնադրամին ուղղված այլ միջոցները հաշվառվում են բանկային ավանդների երաշխավորման հատուկ հիմնադրամի հաշվում:

3. Հիմնադրամի՝ օրենքով սահմանված կարգով ստեղծման պահից տաս աշխատանքային օրվա ընթացքում, սույն հոդվածի 2-րդ կետում նշված բանկային ավանդների երաշխավորման հատուկ հիմնադրամի հաշվում առկա միջոցները հանձնվում են Հիմնադրամին:

4. Սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահից մեկամսյա ժամկետում՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը, Կենտրոնական բանկը եւ Հայաստանի բանկերի միությունը սույն օրենքի 19-րդ հոդվածին համապատասխան որոշում են կայացնում Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամների վերաբերյալ:

5. Սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահից 45 օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության, Կենտրոնական բանկի եւ Հայաստանի բանկերի միության կողմից նշանակված Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամները ընտրում են հոգաբարձուների խորհրդի յոթերորդ անդամին:

6. Սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահից 45 օրյա ժամկետում Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի յոթ անդամներն իրենց կազմից ընտրում են Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահին:

7. Սույն հոդվածի 6-րդ կետով սահմանված ժամկետից ավարտից հետո մեկամսյա ժամկետում Հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը հաստատում է Հիմնադրամի կանոնադրությունը եւ քննարկում եւ որոշում է կայացնում Հիմնադրամի գրանցման հետ կապված հարցերի վերաբերյալ:

8. Հիմնադրամի գրանցման հետ կապված ծախսերը հոգում է Կենտրոնական բանկը: