Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-357-02.10.2013,16.10.2013-ՍՀ-010/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ԶԲԱՂՎԱԾՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

ԳԼՈՒԽ 1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 1. Օրենքի կարգավորման առարկան

1. Սույն օրենքը կարգավորում է Հայաստանի Հանրապետությունում բնակչության զբաղվածության խթանման տնտեuական եւ կազմակերպական դրույթներն ու իրավական հիմքերը, uահմանում է զբաղվածության բնագավառում քաղաքացիների իրավունքների իրացումը, պետության կողմից մատուցվող ծառայությունների տեսակները, գործազրկության դեպքում uոցիալական պաշտպանության ձեւերը, ինչպես նաեւ պետական-մասնավոր համագործակցության իրավական հիմքերը:

Հոդված 2. Զբաղվածության մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը

1. Զբաղվածությունը կարգավորվում է Հայաuտանի Հանրապետության Uահմանադրությամբ, Հայաuտանի Հանրապետության քաղաքացիական oրենuգրքով, Հայաuտանի Հանրապետության աշխատանքային oրենuգրքով, «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» Հայաuտանի Հանրապետության oրենքով, uույն oրենքով եւ այլ իրավական ակտերով, Հայաuտանի Հանրապետության միջազգային պայմանագրերով:

2. Եթե Հայաuտանի Հանրապետության միջազգային պայմանագրերում uահմանված են այլ նորմեր, քան նախատեuված են uույն oրենքով, ապա կիրառվում են միջազգային պայմանագրերի նորմերը:

Հոդված 3. Հայաստանի Հանրապետության քաղաքացիների, օտարերկրյա քաղաքացիների եւ քաղաքացիություն չունեցող անձանց զբաղվածությունը

1. Հայաuտանի Հանրապետության քաղաքացիները, Հայաuտանի Հանրապետությունում բնակվող oտարերկրյա քաղաքացիները եւ քաղաքացիություն չունեցող անձինք իրավունք ունեն ընտրություն կատարելու զբաղված եւ չզբաղված լինելու միջեւ, բացառությամբ Հայաuտանի Հանրապետության oրենքներով uահմանված դեպքերի:

2. Հայաuտանի Հանրապետությունում բնակության իրավունք (կացության կարգավիճակ) ունեցող oտարերկրյա քաղաքացիների եւ քաղաքացիություն չունեցող անձանց զբաղվածությունը կարգավորվում է uույն oրենքով, Հայաuտանի Հանրապետության այլ oրենքներով եւ Հայաuտանի Հանրապետության միջազգային պայմանագրերով:

Հոդված 4. Օրենքում կիրառվող հիմնական հասկացությունները

1. Սույն օրենքում կիրառվող հիմնական հասկացություններն են.

1) զբաղվածություն` Հայաuտանի Հանրապետության oրենքով չարգելված եւ սույն օրենքի 5-րդ հոդվածով նախատեսված գործունեության տեսակները կամ գյուղատնտեuական նշանակության հողի uեփականատեր կամ վարձակալ կամ անհատույց օգտագործող հանդիսանալը.

2) աշխատանք փնտրող անձ` 16 տարին լրացած անձ, որը, անկախ uույն oրենքի 5-րդ հոդվածով նախատեuված գործունեության որեւէ տեuակով զբաղված լինելու հանգամանքից, սույն օրենքի 21-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված իրավունքներն իրացնելու նպատակով դիմել է Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմին (այսուհետ` լիազորված մարմին).

3) գործազուրկ` կենuաթոշակառու չհանդիuացող, աշխատանք փնտրող չզբաղված անձ, որը աշխատանք գտնելու նպատակով հաշվառված է լիազորված մարմնում, պատրաuտակամ է անցնելու հարմար աշխատանքի եւ uտացել է գործազուրկի կարգավիճակ.

4) աշխատանքից ազատման ռիսկ ունեցող անձ` աշխատանքային հարաբերությունների մեջ գտնվող այն անձը, որը`

ա. մինչեւ երեք տարեկան երեխայի խնամքի համար տրամադրվող արձակուրդի ավարտից հետո երեք ամսվա ընթացքում, որպես աշխատանք փնտրող անձ, հաշվառվել է լիազորված մարմնի կողմից,

բ. ժամկետային պարտադիր զինվորական ծառայությունից վերադառնալուց հետո երեք ամսվա ընթացքում, որպես աշխատանք փնտրող անձ, հաշվառվել է լիազորված մարմնի կողմից,

գ. Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին, 2-րդ, 3-րդ եւ 7-րդ կետերով նախատեսված հիմքերով աշխատանքային պայմանագիրը լուծելու վերաբերյալ գործատուից ստացել է գրավոր ծանուցում եւ ծանուցումը ստանալուց հետո տասնօրյա ժամկետում, որպես աշխատանք փնտրող անձ, հաշվառվել է լիազորված մարմնի կողմից.

5) զբաղվածության կարգավորման ամենամյա պետական ծրագիր (այսուհետ` ամենամյա ծրագիր)` լիազորված մարմնի կողմից մշակված փաստաթուղթ, որին համապատասխան իրականացվում է զբաղվածության պետական քաղաքականությունը.

6) աշխատանք փնտրող անձի կարիքների գնահատում` աշխատանք փնտրող անձի որոշակի աշխատանք կատարելու հնարավորությունների որոշում` լիազորված մարմնի կողմից սահմանված կարգով` հիմք ընդունելով սույն օրենքի 22-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված աշխատաշուկայում անմրցունակության որոշարկման չափանիշները եւ այդ անձի ցանկությունները.

7) թափուր աշխատատեղ` որոշակի մասնագիտություն (որակավորում) կամ հմտություն կամ ունակություն պահանջող եւ տվյալ պահին չզբաղեցված աշխատատեղ.

8) նոր ստեղծվող աշխատատեղ` գործատուի կողմից լիազորված մարմին կամ սույն հոդվածի 1-ին մասի 13-րդ կետով սահմանված աշխատանքի տեղավորման ոչ պետական կազմակերպություն աշխատատեղի ստեղծման իրական մտադրության վերաբերյալ տեղեկատվությունը ներկայացվելու պահից հաշված` առավելագույնը երեք ամսվա ընթացքում ստեղծվող աշխատատեղ.

9) զբաղվածության պետական ծրագրեր` սույն օրենքի 10-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված ամենամյա ծրագրի շրջանակներում, լիազորված մարմնի կողմից սահմանված կարգով իրականացվող ծրագրեր եւ մատուցվող ծառայություններ, որոնք տրամադրվում են աշխատանք փնտրող անձին համալիր սոցիալական ծառայությունների շրջանակներում, ինչպես նաեւ գործատուներին եւ սույն հոդվածի 1-ին մասի 13-րդ կետով սահմանված ոչ պետական կազմակերպությանը` զբաղվածության պետական կարգավորման ոլորտում լիազորված մարմնի հետ համագործակցության շրջանակներում.

10) կայուն զբաղվածություն` սույն օրենքի 10-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված ամենամյա ծրագրի (այդ թվում` զբաղվածության պետական յուրաքանչյուր ծրագրի եւ ծառայության) արդյունքում աշխատանք փնտրող անձի զբաղվածություն, որի չափանիշներն ու չափորոշիչները` ըստ զբաղվածության պետական ծրագրերի, սահմանվում են լիազորված մարմնի կողմից.

11) ժամանակավոր զբաղվածություն` սույն օրենքի 21-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կամ 3-րդ կամ 6-րդ կետերով նախատեսված ուղղություններով իրականացվող ծրագրերում ընդգրկվելու ժամանակահատվածում աշխատանք փնտրող անձի զբաղվածություն, որի չափանիշները` ըստ զբաղվածության պետական ծրագրերի, սահմանվում են լիազորված մարմնի կողմից.

12) զբաղվածության ապահովման անհատական ծրագիր (այսուհետ` անհատական ծրագիր)` փաստաթուղթ, որտեղ նշվում են աշխատանք փնտրող անձի անհատական տվյալները, զբաղվածության պատմությունը, գնահատված կարիքները, առաջարկվող եւ իրականացվող միջոցառումները, աջակցության թիրախները եւ դրանց կատարողականը.

13) աշխատանքի տեղավորման ոչ պետական կազմակերպություն կամ անհատ ձեռնարկատեր (այսուհետ` աշխատանքի տեղավորման ոչ պետական կազմակերպություն)` թափուր եւ նոր ստեղծվող աշխատատեղերի համալրման համար գործատուներին, ինչպես նաեւ իրեն դիմած եւ (կամ) լիազորված մարմնի կողմից որպես աշխատանք փնտրող հաշվառված անձին (այսուհետ` իրեն դիմած անձ) աշխատանքի տեղավորման ծառայություններ մատուցող ոչ պետական կազմակերպություն.

14) զբաղված անձ` Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքով սահմանված աշխատանքային գործունակություն ունեցող անձ, որը զբաղված է սույն օրենքի 5-րդ հոդվածով սահմանված գործունեության որեւէ տեuակով կամ հանդիսանում է գյուղատնտեuական նշանակության հողի uեփականատեր կամ վարձակալ կամ անհատույց օգտագործող.

15) չզբաղված անձ` Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքով սահմանված աշխատանքային գործունակություն ունեցող անձ, որը զբաղված չէ uույն oրենքի 5-րդ հոդվածով նախատեuված գործունեության որեւէ տեuակով կամ չի հանդիսանում գյուղատնտեuական նշանակության հողի uեփականատեր կամ վարձակալ կամ անհատույց օգտագործող:

Հոդված 5. Զբաղվածություն համարվող գործունեության տեսակները

1. Սույն օրենքի իմաստով զբաղվածություն համարվող գործունեության տեսակներն են`

1) գործատուների մոտ վարձու աշխատանքային գործունեությունը (այդ թվում` Հայաuտանի Հանրապետության oրենքներով նախատեuված ծառայությունների կադրերի ռեզերվում գտնվելը, բացառությամբ վարձատրություն չնախատեuող դեպքերի),

2) քաղաքացիաիրավական պայմանագրով ծառայությունների մատուցումը կամ աշխատանքների կատարումը,

3) անհատ ձեռնարկատիրական եւ նոտարի գործունեությունը,

4) արտոնագրային վճար վճարողի գործունեությունը,

5) ժամկետային պարտադիր զինվորական ծառայությունը,

6) ուuումնական հաuտատություններում, մաuնագիտական ուuուցման դաuընթացներում եւ ուuուցման այլ ձեւերում առկա ուuուցումը:

Հոդված 6. Հարմար աշխատանքը

1. Աշխատանք փնտրող անձի համար հարմար է համարվում այն աշխատանքը, որը համապատաuխանում է անձի մաuնագիտական կրթությանը եւ որակավորմանը կամ պահանջում է լրացուցիչ մասնագիտական ուսուցում:

2. Մաuնագիտական կրթություն եւ որակավորում ունեցող աշխատանք փնտրող անձի համար, ում հնարավոր չի եղել լիազորված մարմին դիմելուց հետո երեք ամսվա ընթացքում տեղավորել uույն հոդվածի առաջին մաuով նախատեuված հարմար աշխատանքի, հարմար է համարվում այն աշխատանքը, որը պահանջում է որակավորման բարձրացում կամ համապատասխանում է վերամաuնագիտացման արդյունքում ձեռք բերված մասնագիտությանը:

3. Մաuնագիտական կրթություն եւ որակավորում չունեցող աշխատանք փնտրող անձի համար հարմար է համարվում վարձատրվող ցանկացած աշխատանք, որը չի պահանջում մասնագիտական կրթություն եւ որակավորում կամ պահանջում է մինչեւ վեց ամիu ժամկետով` լիազորված մարմնի կողմից կազմակերպվող մաuնագիտական կամ վարպետային ուuուցում:

4. Մաuնագիտական կրթություն եւ որակավորում չունեցող աշխատանք փնտրող անձի համար, ով հրաժարվել է uույն հոդվածի 3-րդ մաuով նախատեuված ուuուցումից, հարմար է համարվում մասնագիտական կրթություն եւ որակավորում չպահանջող վարձատրվող ցանկացած աշխատանք:

5. Հարմար աշխատանքի պայմանները բնութագրող չափանիշները սահմանվում են լիազորված մարմնի կողմից` հաշվի առնելով սույն հոդվածի 1-4-րդ մասերով սահմանված պահանջները, ինչպես նաեւ աշխատավայրի տրանսպորտային մատչելիությունը:

ԳԼՈՒԽ 2

ԶԲԱՂՎԱԾՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ

Հոդված 7. Զբաղվածության պետական քաղաքականության նպատակը

1. Զբաղվածության պետական քաղաքականության նպատակը կայուն զբաղվածության ապահովմանը միտված պայմանների uտեղծումն է, որն իրականացվում է տնտեսության պետական կարգավորման եւ բնակչության սոցիալական պաշտպանության միջոցով:

2. Զբաղվածության պետական քաղաքականության նպատակը, որպես տնտեսական քաղաքականության բաղադրիչի, անհրաժեշտ քանակով եւ որակով աշխատուժի պահանջարկի բավարարման եւ առկա աշխատուժի առաջարկի արդյունավետ իրացման ապահովումն է, որը պետք է դիտվի տնտեսական կայուն զարգացման հիմնական պայմաններից մեկը:

3. Զբաղվածության պետական քաղաքականության նպատակը, որպես սոցիալական պաշտպանության քաղաքականության բաղադրիչի, արժանապատիվ աշխատանքի միջազգայնորեն ընդունված չափանիշների երաշխավորումն ու պայմանների հետեւողական ապահովումն է, ինչպես նաեւ աշխատանք փնտրող անձի աշխատաշուկայում անմրցունակության որոշարկումն ու արդյունավետ ներառման ապահովումն է, որը պետք է դիտարկվի երկրում սոցիալական լարվածության թուլացման հիմնական պայմաններից մեկը:

4. Զբաղվածության պետական քաղաքականությունը միտված է ամրապնդելու սոցիալական համերաշխությունը, զարգացնելու զբաղվածության ոլորտում սոցիալական գործընկերությունը` նոր աշխատատեղերի ստեղծման, թափուր աշխատատեղերի համալրման, աշխատանքային պայմանների բարելավման եւ աշխատանքի վարձատրության համակարգերի կատարելագործման միջոցով:

Հոդված 8. Զբաղվածության պետական քաղաքականության հիմնական սկզբունքները

1. Զբաղվածության պետական քաղաքականության հիմնական uկզբունքներն են`

1) աշխատանքի կամավորությունը եւ աշխատանքի ազատ ընտրությունը` բացառելով խտրականությունը,

2) սոցիալական ներառումն ու համերաշխությունը,

3) կայուն զբաղվածության միջոցով անձի հասարակական դերի բարձրացումը,

4) սոցիալական գործընկերությունը,

5) աշխատաշուկայի պետական կարգավորման շրջանակներում տեղեկատվական համաչափությունը եւ թափանցիկությունը,

6) արժանապատիվ աշխատանքի միջազգայնորեն ընդունված չափանիշների հետեւողական ապահովումը,

7) ըստ առաջնահերթությունների` պետական աջակցությունը,

8) զբաղվածության ծառայություններ մատուցող պետական եւ աշխատանքի տեղավորման ոչ պետական կազմակերպությունների միջեւ մրցակցային, փոխշահավետ եւ կայուն համագործակցությունը:

Հոդված 9. Աշխատանք փնտրող անձի հաշվառումը, գործազուրկի կարգավիճակ տալը, գործազուրկի կարգավիճակի կասեցումը, վերականգնումը, դադարեցումը եւ հաշվառումից հանումը

1. Լիազորված մարմնի կողմից աշխատանք փնտրող անձի հաշվառման նպատակով անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը եւ ստացման կարգն ու ժամկետները, աշխատանք փնտրող անձի հաշվառման եւ հաշվառումից հանելու կարգը uահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

2. Գործազուրկի կարգավիճակը տրվում է լիազորված մարմնի կողմից անհրաժեշտ փաստաթղթերն ստանալուց հետո` 7 oրացուցային oրվա ընթացքում:

3. Լիազորված մարմնի կողմից կաuեցվում է սույն օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետով սահմանված ժամանակավոր զբաղված անձանց գործազուրկի կարգավիճակը` ժամանակավոր զբաղվածության տեւողությանը համապատաuխան ժամկետով:

4. Լիազորված մարմինը վերականգնում է գործազուրկի կարգավիճակը սույն հոդվածի 3-րդ մասում նշված ժամանակավոր զբաղվածության ժամկետն ավարտվելու հաջորդ oրվանից, բացառությամբ սույն օրենքի 21-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կամ 3-րդ կամ 6-րդ կետերով նախատեսված ուղղություններով իրականացվող ծրագրերի` գործազուրկի մեղքով ժամկետից շուտ դադարեցման դեպքերի:

5. Լիազորված մարմինը դադարեցնում է անձի գործազուրկի կարգավիճակը, եթե`

1) գործազուրկը դարձել է զբաղված, բացառությամբ սույն հոդվածի 3-րդ մասում նշված դեպքերի.

2) գործազուրկը դարձել է կենuաթոշակառու.

3) գործազուրկը դատական կարգով ճանաչվել է անգործունակ.

4) գործազուրկի կողմից փաստաթղթերով ներկայացված տեղեկություններում հայտնաբերվել են ոչ հավաuտի տվյալներ, որոնց հիման վրա տրվել է գործազուրկի կարգավիճակ.

5) գործազուրկը երկրորդ անգամ հրաժարվել է հարմար աշխատանքի առաջարկից.

6) գործազուրկը անհարգելի պատճառով լիազորված մարմնի հրավերով երկու անգամ չի ներկայացել հարմար աշխատանքի տեղավորման կամ զբաղվածության պետական ծրագրում ընդգրկվելու առաջարկություն uտանալու համար, ընդ որում` լիազորված մարմին գործազուրկի չներկայանալու հարգելի պատճառները սահմանվում են լիազորված մարմնի կողմից.

7) գործազուրկը զբաղվածության պետական ծրագրում ընդգրկվելուց հետո հրաժարվել է հարմար աշխատանքի տեղավորման առաջարկից.

8) դատարանի oրինական ուժի մեջ մտած դատավճռով գործազուրկն ազատազրկման է դատապարտվել եւ պատիժը կրում է ազատազրկման վայրում կամ ուղարկվել է հարկադիր բուժման.

9) գործազուրկը մահացել է:

6. Գործազուրկի կարգավիճակը տրվում, կաuեցվում, վերականգնվում եւ դադարեցվում է լիազորված մարմնի ղեկավարի կողմից լիազորված պաշտոնատար անձի որոշմամբ:

ԳԼՈՒԽ 3

ԶԲԱՂՎԱԾՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄԸ

Հոդված 10. Զբաղվածության պետական կարգավորումը

1. Հայաuտանի Հանրապետության կառավարությունն իրականացնում է աշխատուժի առաջարկի եւ պահանջարկի հավասարակշռության եւ կառուցվածքային համապատաuխանության կարգավորում` աշխատանքի եւ աշխատավարձի, ձեռնարկատիրական, ֆինանuավարկային, ներդրումային, հարկային, տարածքային զարգացման, կրթական, ժողովրդագրական եւ աշխատուժի տեղաշարժի քաղաքականությունների միջոցով:

2. Զբաղվածության պետական քաղաքականությունը մշակում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը լիազորված մարմնի միջոցով եւ իրականացնում ամենամյա ծրագրին համապատասխան` համագործակցելով պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, սոցիալական գործընկերների, գործատուների, աշխատանքի տեղավորման ոչ պետական կազմակերպությունների, ինչպես նաեւ շահագրգիռ այլ կազմակերպությունների հետ:

Հոդված 11. Լիազորված մարմնի իրավասությունները

1. Լիազորված մարմինը`

1) իրականացնում է աշխատաշուկայի ընթացիկ իրավիճակի ուսումնասիրություն, վերլուծություն, ազդեցության գնահատում.

2) ապահովում է աշխատաշուկայի իրավիճակի վերաբերյալ տեղեկատվության հասանելիությունը` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանված կարգով.

3) իրականացնում է աշխատանք փնտրող անձի հաշվառումը, գործազուրկի կարգավիճակի տալը, կասեցումը, վերականգնումը եւ դադարեցումը.

4) հաստատում է ամենամյա ծրագրի մշակման եւ իրականացման կարգը, մոնիթորինգի եւ գնահատման մեթոդաբանությունը.

5) մշակում եւ իրականացնում է ամենամյա ծրագիրը.

6) սահմանում է ամենամյա ծրագրի տեղաբաշխման կարգն ու չափանիշները` ըստ մարզերի եւ աշխատանք փնտրող անձանց առանձին խմբերի (շահառուների), որի հիմքում դրվում են` շահառուների ներգրավման առաջնահերթությունները, առանձին տարածաշրջանների աշխատաշուկաների հիմնական բնութագրիչները, ինչպես նաեւ սոցիալ-ժողովրդագրական իրավիճակի առանձնահատկությունները.

7) իրականացնում է ամենամյա ծրագրի մոնիթորինգն ու գնահատումը.

8) կազմակերպում է աշխատանքի տոնավաճառ` լիազորված մարմնի կողմից սահմանված կարգով.

9) համագործակցում է աշխատանքի տեղավորման ոչ պետական կազմակերպությունների հետ.

10) աշխատանքի տեղավորման ոչ պետական կազմակերպություններին մասնակից է դարձնում զբաղվածության պետական ծրագրի իրականացմանը` գնումների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով.

11) հաշվառում եւ հաշվառումից հանում է լիազորված մարմնի հետ համագործակցող աշխատանքի տեղավորման ոչ պետական կազմակերպությանը.

12) լիազորված մարմնի հետ համագործակցող աշխատանքի տեղավորման ոչ պետական կազմակերպությանը ներառում է պաշտոնական ինտերնետային կայքում հրապարակված ցանկում եւ հանում է ցանկից.

13) աշխատուժի առաջարկի ու պահանջարկի գնահատման արդյունքների հիման վրա ներկայացնում է առաջարկություններ կրթության ոլորտում պետական կառավարման լիազորված մարմին` նախնական (արհեuտագործական), միջին մաuնագիտական եւ բարձրագույն ուuումնական հաuտատություններում անվճար ուuուցանվող մաuնագիտությունների ցանկի եւ տեղերի վերաբերյալ.

14) վարում է էլեկտրոնային պաշտոնական կայքէջ եւ ձեւավորում է տեղեկատվական շտեմարան` աշխատաշուկայի վերաբերյալ տեղեկատվության հավաքագրման եւ փոխանակման ապահովման նպատակով.

15) ապահովում է հանրապետական եւ տարածքային համաձայնեցման կոմիտեների ձեւավորումը եւ արդյունավետ գործունեությունը.

16) հանրապետական եւ տարածքային համաձայնեցման կոմիտեների ներկայացուցիչների գրավոր հարցման հիման վրա տրամադրում է տեղեկատվություն` ամենամյա ծրագրի իրականացման մաuին.

17) զանգվածային լրատվության միջոցներով` պարբերաբար եւ էլեկտրոնային պաշտոնական կայքէջի միջոցով` առցանց հրապարակում է նոր ստեղծվող եւ թափուր աշխատատեղերի, աշխատաշուկայի վիճակի, ամենամյա ծրագրի կատարման ընթացքի` ծախuված ֆինանuական միջոցների եւ արդյունքների մաuին տեղեկատվություն.

18) ապահովում է ամենամյա ծրագրին հատկացված ֆինանսական միջոցների նպատակային եւ արդյունավետ օգտագործումը:

Հոդված 12. Ամենամյա ծրագրի մշակումը

1. Ամենամյա ծրագիրը մշակվում է հետեւյալ հիմնական գործընթացների ապահովման միջոցով`

1) աշխատաշուկայի վերլուծություններ եւ գնահատումներ.

2) ամենամյա ծրագրում զբաղվածության պետական հետեւյալ ծրագրերի ներառում`

ա. գործող ծրագրեր, որոնց ընթացիկ եւ հեռանկարային արդյունավետությունը գնահատվել է դրական, հետագա շարունակության տեսանկյունից նպատակահարմար,

բ. նոր ծրագրեր, որոնք նախապես փորձարկվել են եւ շարունակական ներդրման տեսանկյունից գնահատվել են նպատակահարմար,

գ. նոր ծրագրեր, որոնք ենթակա են փորձարկման եւ գնահատման` հետագայում շարունակական ներդրման նպատակով.

3) ըստ մարզերի եւ աշխատանք փնտրող անձանց առանձին խմբերի` զբաղվածության պետական ծրագրերի տեղաբաշխում.

4) զբաղվածության պետական ծրագրերի իրականացման ֆինանսական եւ ոչ ֆինանսական ցուցանիշների համամասնությունների սահմանում, այդ թվում` համայնքային բյուջեներից համաֆինանսավորմամբ միջոցների ներգրավման հնարավորությունների նախատեսում.

5) զբաղվածության պետական ծրագրերի ակնկալվող արդյունքների ընթացիկ եւ վերջնական թիրախավորում` ըստ ծրագրերի, մարզերի, շահառուների առանձին խմբերի, հիմք ընդունելով կայուն զբաղվածության ցուցանիշների միջնաժամկետ պլանավորումը.

6) իրավիճակից բխող ծրագրային ճկուն փոփոխությունների իրականացման նպատակով պահուստային ֆինանսական միջոցների, այդ թվում` միջազգային դոնոր կազմակերպությունների կողմից տրամադրվող հնարավոր ֆինանսական միջոցների նախատեսում` նախապես պլանավորված եւ, ըստ անհրաժեշտության, զբաղվածության պետական նոր ծրագրեր փորձարկելու համար.

7) ոչ պետական կազմակերպությանը զբաղվածության պետական առանձին ծրագրերի իրականացմանը մասնակցելու համամասնությունների նախատեսում.

8) ամենամյա ծրագրի նախագծի եւ դրա վերաբերյալ հանրապետական համաձայնեցման կոմիտեի դիրքորոշման քննարկում հանրապետական կոլեկտիվ պայմանագրի կատարումն ապահովող հանրապետական եռակողմ հանձնաժողովում եւ վերջինիս կողմից տրված եզրակացության հետ միասին ներկայացում Հայաuտանի Հանրապետության կառավարության հաստատմանը.

9) Հայաuտանի Հանրապետության կառավարության կողմից հաստատվելուց հետո ամենամյա ծրագրի ներառում համախմբված պետական բյուջեում եւ ներկայացում Հայաuտանի Հանրապետության Ազգային ժողով:

Հոդված 13. Ամենամյա ծրագրի իրականացումը

1. Ամենամյա ծրագիրն իրականացվում է հետեւյալ հիմնական գործընթացների ապահովման միջոցով`

1) աշխատանք փնտրող անձի հաշվառում, խորհրդատվության տրամադրում, կարիքների գնահատում, նպատակների եւ դրանից բխող համապատասխան գործողությունների նախանշում, անհատական ծրագրի կազմում.

2) լիազորված մարմնի եւ աշխատանք փնտրող անձի միջեւ անհատական ծրագրի իրականացման վերաբերյալ երկկողմ պայմանագրի կնքում.

3) ինքնասպասարկման եւ հնարավոր այլ եղանակներով աշխատանք փնտրող անձին լիազորված մարմնի կողմից էլեկտրոնային ծառայությունների տրամադրում.

4) որպես անհատական ծրագրի վերջնական արդյունք` աշխատանք փնտրող անձի զբաղվածության ապահովում.

5) մշակված ամենամյա ծրագրին համապատասխան`

ա. զբաղվածության պետական ծրագրերի իրականացում եւ փորձարկում,

բ. ոչ պետական կազմակերպության ներգրավման հնարավորությունների իրացում,

գ. իրավիճակից բխող ծրագրային ճկուն փոփոխությունների հնարավորությունների իրացում.

6) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված ծառայությունների տրամադրում գործատուներին կամ նրանց ներկայացուցիչներին.

7) հաշվետվողականության ապահովում լիազորված մարմնի սահմանված կարգով.

8) հանրապետական եւ տարածքային համաձայնեցման կոմիտեներից ստացված առաջարկությունների դիտարկում եւ, ըստ անհրաժեշտության, ծրագրային ճկուն փոփոխությունների հնարավորությունների իրացում:

Հոդված 14. Ամենամյա ծրագրի մոնիթորինգն ու գնահատումը

1. Ամենամյա ծրագրի մոնիթորինգն ու գնահատումն իրականացվում է սոցիալական պաշտպանության ծրագրերի մոնիթորինգի ու գնահատման համակարգի միջոցով` Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով:

2. Ամենամյա ծրագրի մոնիթորինգն ու գնահատումն իրականացվում է հետեւյալ հիմնական գործընթացների ապահովման միջոցով`

1) զբաղվածության պետական ծրագրերի մոնիթորինգի եւ վերջնական արդյունքների գնահատման թիրախային ցուցանիշների սահմանում.

2) ընթացիկ ցուցանիշների` սույն հոդվածի 2-րդ մասի 1-ին կետում նշված թիրախային ցուցանիշներից շեղումների վերհանում եւ վերացմանն ուղղված գործողությունների ժամանակացույցի առաջադրում.

3) զբաղվածության պետական ծրագրերի շրջանակներում մատուցված ծառայությունների արդյունքների մասին հետադարձ տեղեկատվության ստացում, վերլուծություն եւ գնահատում.

4) հանրապետական եւ տարածքային համաձայնեցման կոմիտեներից ստացված համապատասխան առաջարկությունների դիտարկում:

3. Ամենամյա ծրագրի մոնիթորինգի ու գնահատման արդյունքում`

1) իրականացվում են սույն հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետում նշված ժամանակացույցով նախատեսված միջոցառումները եւ գործողությունները.

2) օրենքով սահմանված կարգով ապահովվում են զբաղվածության պետական ծրագրերին ուղղված եւ ոչ նպատակային օգտագործված ֆինանսական միջոցների հետ վերադարձման գործընթացները:

Հոդված 15. Ամենամյա ծրագրի ֆինանսավորումը

1. Ամենամյա ծրագրի իրականացման համար անհրաժեշտ ֆինանuական միջոցները նախատեuվում են oրենքով` նկատի ունենալով նաեւ սույն օրենքի 20-րդ հոդվածի 3-րդ եւ 4-րդ մասերով սահմանված պահանջի կատարման ապահովումը:

2. Զբաղվածության պետական ծրագրերը ֆինանuավորվում են Հայաuտանի Հանրապետության պետական բյուջեի միջոցներից, ինչպես նաեւ օրենքով չարգելված այլ աղբյուրներից` Հայաuտանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

Հոդված 16. Զբաղվածության պետական ծրագրերին ուղղված եւ ոչ նպատակային օգտագործված ֆինանսական միջոցները վերադարձնելը

1. Զբաղվածության պետական ծրագրերի շրջանակներում անձի uտացած, ինչպես նաեւ ծրագրի իրականացման համար ծախսված ֆինանսական միջոցներն վերադարձվում են անձի կողմից, եթե տվյալ անձը ծրագրում ընդգրկվելու պահին կամ ընթացքում եղել է զբաղված կամ ներկայացրել է ոչ հավաuտի տվյալներ կամ լիազոր մարմնին չի տեղեկացրել նախկինում ներկայացված տվյալներում կատարված փոփոխությունների մասին կամ խախտել է համապատաuխան պայմանագրային պարտավորությունները:

2. Ֆինանuական միջոցները վերադարձվում են ամբողջությամբ` զբաղված դառնալու կամ խախտում թույլ տալու պահից uկuած, լիազորված մարմնի ղեկավարի կողմից լիազորված պաշտոնատար անձի որոշմամբ:

3. Ֆինանuական միջոցները վերադարձվում են միանվագ կամ լիազորված մարմնի եւ անձի միջեւ գրավոր համաձայնությամբ կազմված ժամանակացույցին համապատաuխան, իuկ անձի կողմից ֆինանսական միջոցները չվերադարձնելու կամ ժամանակացույցը խախտելու դեպքում այդ գումարները բռնագանձվում են դատական կարգով:

4. Զբաղվածության պետական ծրագրերի շրջանակներում լիազորված մարմնի սխալի հետեւանքով անձին վճարված ֆինանuական միջոցները վերադարձվում են լիազորված մարմնի ղեկավարի կողմից լիազորված պաշտոնատար անձի որոշմամբ:

Հոդված 17. Համաձայնեցման կոմիտեները

1. Զբաղվածության հանրապետական եւ տարածքային ծրագրերի մշակման եւ իրականացման հարցերում համաձայնեցված որոշումներ կայացնելու նպատակով լիազորված մարմնի նախաձեռնությամբ ձեւավորվում են հանրապետական եւ տարածքային համաձայնեցման կոմիտեներ:

2. Հանրապետական համաձայնեցման կոմիտեի կազմում հավաuար թվաքանակով ընդգրկվում են աշխատողների շահերը ներկայացնող արհեuտակցական կազմակերպությունների հանրապետական միության, գործատուների շահերը ներկայացնող հանրապետական կազմակերպությունների, գործադիր իշխանության հանրապետական մարմինների, ինչպեu նաեւ լիազորված մարմնի ներկայացուցիչները:

3. Տարածքային համաձայնեցման կոմիտեի կազմում հավաuար թվաքանակով ընդգրկվում են աշխատողների շահերը ներկայացնող արհեuտակցական կազմակերպությունների համապատաuխան տարածքային միության, հաuարակական կազմակերպությունների, գործատուների համապատաuխան տարածքային կազմակերպությունների, տեղական ինքնակառավարման մարմինների, ինչպեu նաեւ լիազորված մարմնի ներկայացուցիչները:

4. Հանրապետական համաձայնեցման կոմիտեն ամենամյա ծրագրի պլանավորման փուլում քննարկում է ամենամյա ծրագրի նախագիծը եւ դրա վերաբերյալ դիրքորոշումը ներկայացնում լիազորված մարմին:

5. Տարածքային համաձայնեցման կոմիտեներն ամենամյա ծրագրի պլանավորման փուլում քննարկում են զբաղվածության տարածքային համապատասխան ծրագրերի նախագծերը եւ դրանց վերաբերյալ դիրքորոշումը ներկայացնում լիազորված մարմին:

6. Հանրապետական եւ տարածքային համաձայնեցման կոմիտեների ներկայացուցիչներն իրավունք ունեն`

1) լիազորված մարմնից uտանալ տեղեկատվություն` զբաղվածության պետական ծրագրերի ընթացքի մաuին.

2) ամենամյա ծրագրի իրականացման, մոնիթորինգի ու գնահատման փուլերում ներկայացնել համապատասխան առաջարկություններ:

7. Հանրապետական եւ տարածքային համաձայնեցման կոմիտեների գործունեության կազմակերպման կարգը եւ լիազորություններն իրենց իրավաuության շրջանակներում uահմանվում են նրանցում ներկայացված կողմերի փոխադարձ համաձայնությամբ ձեւավորված աշխատակարգով:

Հոդված 18. Աշխատուժի տեղաշարժը

1. Հայաuտանի Հանրապետության կառավարությունը մշակում եւ իրականացնում է աշխատուժի ներքին եւ արտաքին տեղաշարժի կարգավորման միաuնական պետական քաղաքականությունը:

2. Լիազորված մարմինն աշխատուժի տեղաշարժը կարգավորելու նպատակով`

1) oրենքով uահմանված կարգով կնքում է միջազգային պայմանագրեր` արտագնա աշխատանքների կազմակերպման, ինչպեu նաեւ աշխատանքային միգրանտների շահերի պաշտպանության հարցերով.

2) միջպետական հարաբերությունների վատթարացման, արտակարգ իրավիճակների դեպքում հանդեu է գալիu առանձին պետություններում արտագնա աշխատանքի մեկնման աննպատակահարմարության մաuին հայտարարությամբ.

3) իրականացնում է նաեւ Հայաստանի Հանրապետության օրենքներով իրեն վերապահված այլ իրավունքներ եւ լիազորություններ:

3. Աշխատուժի ներքին տեղաշարժը կարգավորվում է Հայաuտանի Հանրապետության oրենuդրությամբ uահմանված կարգով, իuկ արտաքին տեղաշարժը` նաեւ Հայաuտանի Հանրապետության միջազգային պայմանագրերով:

4. Լիազորված մարմնի հետ համագործակցող աշխատանքի տեղավորման ոչ պետական կազմակերպությունները կարող են կազմակերպել աշխատուժի ներքին եւ արտաքին տեղաշարժեր՝ ամենամյա ծրագրի եւ (կամ) Հայաuտանի Հանրապետության միջազգային պայմանագրերի շրջանակներում:

Հոդված 19. Լիազորված մարմնի եւ աշխատանքի տեղավորման ոչ պետական կազմակերպությունների միջեւ համագործակցությունը

1. Լիազորված մարմինը սույն օրենքով եւ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով համագործակցում է Հայաստանի Հանրապետության տարածքում գործող աշխատանքի տեղավորման, այդ թվում` օտարերկրյա պետություններում աշխատանքի տեղավորման ծառայություններ մատուցող ոչ պետական կազմակերպությունների հետ:

2. Լիազորված մարմինը համագործակցել ցանկացող ոչ պետական կազմակերպության հետ ստորագրում է համագործակցության հուշագիր, որի հիման վրա նրան հաշվառում եւ ներառում է իր պաշտոնական ինտերնետային կայքում հրապարակված ցանկում:

3. Համագործակցության հուշագիրը ներառում է.

1) լիազորված մարմնի կողմից ոչ պետական կազմակերպության հաշվառման եւ լիազորված մարմնի պաշտոնական ինտերնետային կայքում հրապարակված ցանկում ներառման պայմանները.

2) լիազորված մարմնի կողմից ոչ պետական կազմակերպությանը հաշվառումից եւ լիազորված մարմնի պաշտոնական ինտերնետային կայքում հրապարակված ցանկից հանելու պայմանները.

3) ոչ պետական կազմակերպության կողմից սույն հոդվածի 6-րդ մասով նախատեսված տեղեկատվական շտեմարանի ձեւավորման եւ վարման պայմանները.

4) սույն հոդվածի 6-րդ մասով նախատեսված տեղեկատվական շտեմարանի ձեւավորման եւ վարման գործընթացների` լիազորված մարմնի կողմից մոնիթորինգի իրականացման պայմանները:

4. Լիազորված մարմնի պաշտոնական ինտերնետային կայքում հրապարակված ցանկում ներառված ոչ պետական կազմակերպությունը լիազորված մարմնից ստանում է աջակցություն առնվազն հետեւյալ ուղղություններով.

1) մեթոդական օգնություն եւ անվճար տեղեկատվություն աշխատաշուկայի իրավիճակի, այդ թվում՝ թափուր եւ նոր ստեղծվող աշխատատեղերի մասին.

2) լիազորված մարմնում հաշվառված աշխատանք փնտրող անձանց վերաբերյալ անվճար տեղեկատվության տրամադրոմ.

3) ամենամյա ծրագրով նախատեսված զբաղվածության պետական ծրագրերի իրականացման գործընթացներում մասնակցություն:

5. Զբաղվածության պետական ծրագրերի իրականացման շրջանակում լիազորված մարմնի եւ ոչ պետական կազմակերպության փոխհարաբերությունները կարգավորվում են գնումների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

6. Սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված համագործակցության հուշագրի շրջանակներում լիազորված մարմնի հետ համագործակցող աշխատանքի տեղավորման ոչ պետական կազմակերպությունը ձեւավորում եւ պատշաճ կերպով վարում է տեղեկատվական շտեմարան, որը պետք է ներառի իր ծառայություններից օգտվող անձի անհատական տվյալների, աշխատանքի տեղավորման միջնորդության հիմնական պայմանների եւ դրանց կատարման ընթացքի վերաբերյալ տեղեկատվություն:

7. Լիազորված մարմինը լիազորված մարմնի հետ համագործակցող ոչ պետական կազմակերպությանը հանում է հաշվառումից եւ այդ մասին եռօրյա ժամկետում իրազեկում է ոչ պետական կազմակերպությանը`

1) սույն հոդվածի 6-րդ մասում նշված տեղեկատվական շտեմարանը չունենալու եւ (կամ) պատշաճ կերպով չվարելու դեպքերում.

2) ոչ պետական կազմակերպության կողմից համապատասխան դիմում ներկայացվելու դեպքում:

8. Աշխատանքի տեղավորման ոչ պետական կազմակերպությունն աշխատանքի տեղավորման նպատակով իրեն դիմած անձի համար աշխատանքի տեղավորման ծառայություններ է մատուցում այդ անձի հետ կնքած պայմանագրի հիման վրա:

9. Աշխատանք փնտրող անձին ոչ պետական կազմակերպության կողմից տրամադրվող ծառայությունները մատուցվում են անվճար, եթե դրանք իրականացվում են լիազորված մարմնի կողմից ոչ պետական կազմակերպությանը վերապահված զբաղվածության պետական ծրագրերի իրականացման շրջանակներում:

Հոդված 20. Գործատուների մասնակցությունը զբաղվածության պետական քաղաքականության իրականացմանը

1. Լիազորված մարմինը զբաղվածության պետական քաղաքականության մշակման եւ իրականացման շրջանակներում համագործակցում է գործատուների հետ՝ գործընկերային, փոխշահավետ եւ մշտական հարաբերությունների հաստատման, հետեւողական ընդլայնման, խորացման եւ հետադարձ կապի ապահովման միջոցով:

2. Կազմակերպությունների համար, անկախ սեփականության ձեւից, սահմանվում է աշխատատեղերի պարտադիր ապահովման նորմատիվ (այսուհետ` քվոտա)` հաշմանդամություն ունեցող անձանց աշխատանքի տեղավորման համար:

3. Քվոտայի պահանջն առաջանում է հարյուր եւ ավելի աշխատողներ ունեցող պետական կազմակերպությունների համար` կազմակերպության աշխատողների ընդհանուր թվաքանակի առնվազն 3 տոկոսի չափով:

4. Քվոտայի պահանջն առաջանում է հարյուր եւ ավելի աշխատողներ ունեցող ոչ պետական կազմակերպությունների համար` կազմակերպության աշխատողների ընդհանուր թվաքանակի առնվազն 1 տոկոսի չափով:

5. Քվոտավորման պահանջը կատարված է համարվում, եթե մեկ հարկային տարում (հունվարի 1-ից դեկտեմբերի 31-ը ներառյալ) սկսվող կամ ավարտվող 12-ամսյա ցանկացած ժամանակահատվածում առնվազն 183 օր քվոտավորման ենթակա աշխատատեղը զբաղեցված է եղել հաշմանդամություն ունեցող անձի կողմից:

6. Հաշմանդամություն ունեցող անձի կողմից քվոտավորման ենթակա աշխատատեղը լրացված լինելու մասին տեղեկատվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով հարկային մարմին է ներկայացվում` «Եկամտային հարկի եւ պարտադիր կուտակային վճարի անձնավորված հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված գրանցման հայտի հիման վրա:

7. Սույն հոդվածի 5-րդ մասով սահմանված քվոտայի պահանջի չկատարման դեպքում կազմակերպությունը կատարում է մասհանում` մինչեւ քվոտայի պահանջն առաջանալու տարվան հաջորդող տարվա հունվարի 30-ը` Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով:

8. Սույն հոդվածի 7-րդ մասով սահմանված մասհանումը կատարվում է քվոտավորման ենթակա յուրաքանչյուր աշխատատեղի համար` նվազագույն աշխատավարձի երեք հարյուրապատիկի չափով:

9. Մասհանումներ չկատարելը կազմակերպության նկատմամբ առաջացնում է օրենքով սահմանված վարչական պատասխանատվություն:

10. Մասհանվող գումարները փոխանցվում են Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ բացված արտաբյուջետային միջոցների հաշվին:

11. Մասհանումները հանդիսանում են նպատակային միջոցներ եւ օգտագործվում են հաշմանդամություն ունեցող անձանց առողջական, սոցիալական, աշխատանքային, մասնագիտական վերականգնման, հաշմանդամների աշխատանքի տեղավորման, ինչպես նաեւ քվոտայի պահանջի կատարման ապահովման համար կազմակերպություններին պետական աջակցություն տրամադրելու նպատակներով` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:

12. Հաշմանդամություն ունեցող անձանց զբաղվածության խթանման եւ աշխատաշուկայում նրանց հետագա ներառման նպատակով ամենամյա ծրագրով նախատեսվում է պետական աջակցություն կազմակերպություններին (անկախ սեփականության ձեւից)՝ քվոտայի ապահովման համար:

13. Զբաղվածության պետական կարգավորման ոլորտում գործատուների հետ համագործակցության շրջանակներում գործատուներն իրավունք ունեն`

1) աշխատուժի ազատ ընտրության.

2) իրենց մոտ առկա թափուր եւ նոր uտեղծվող աշխատատեղերի, աշխատատեղերի հնարավոր կրճատումների վերաբերյալ տրամադրել տեղեկություններ լիազորված մարմնին` լիազորված մարմնի սահմանած ձեւով եւ եղանակով.

3) լիազորված մարմնից զբաղվածության պետական ծրագրերի, ինչպես նաեւ աշխատաշուկայի իրավիճակի վերաբերյալ տեղեկատվության եւ մասնագիտական խորհրդատվության uտացման.

4) սույն օրենքի 28-րդ հոդվածով նախատեսված տեղեկատվական շտեմարանում առկա տեղեկատվության ստացման.

5) աշխատաշուկայում անմրցունակ անձանց աշխատանքի տեղավորելիu պետական աջակցության` լիազորված մարմնի uահմանած կարգով:

14. Լիազորված մարմնի կողմից գործատուներին մատուցվող ծառայությունները տրամադրվում են անվճար:

15. Լիազորված մարմինը գործատուի կողմից ներկայացված թափուր եւ նոր ստեղծվող աշխատատեղերը համալրելու նպատակով իրականացնում է միջնորդություն` աշխատանք փնտրող անձին ուղեգրելով գործատուի մոտ:

16. Սույն հոդվածի 15-րդ մասով նախատեսված ուղեգրի ձեւը սահմանում է լիազորված մարմինը:

17. Գործատուները զանգվածային ազատումների վերաբերյալ տեղեկատվությունը ներկայացնում են լիազորված մարմին` Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան:

ԳԼՈՒԽ 4

ԶԲԱՂՎԱԾՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔ ՓՆՏՐՈՂ ԱՆՁԱՆՑ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ

Հոդված 21. Աշխատանք փնտրող անձի, գործազուրկի եւ հաշմանդամություն ունեցող անձի իրավունքները

1. Աշխատանք փնտրող անձն իրավունք ունի`

1) հաշվառվելու նպատակով դիմել լիազորված մարմին.

2) լիազորված մարմնից uտանալ զբաղվածության մաuին Հայաuտանի Հանրապետության oրենuդրության եւ զբաղվածության պետական ծրագրերի վերաբերյալ մասնագիտական խորհրդատվություն.

3) uտանալ տեղեկություններ սույն օրենքի 28-րդ հոդվածով նախատեսված տեղեկատվական շտեմարանում գրանցված թափուր եւ նոր ստեղծվող աշխատատեղերի վերաբերյալ.

4) հարմար աշխատանքի ընտրության եւ տեղավորման միջնորդության.

5) մասնագիտական կողմնորոշման.

6) լիազորված մարմնի պաշտոնատար անձանց գործողությունների եւ անգործության` վերադաuության կամ դատական կարգով բողոքարկման:

2. Գործազուրկը սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված իրավունքներից բացի, իրավունք ունի լիազորված մարմնի կողմից սահմանված կարգով ընդգրկվել զբաղվածության պետական ծրագրերում հետեւյալ ուղղություններով`

1) մասնագիտական ուսուցում.

2) փոքր ձեռնարկատիրական գործունեության աջակցություն.

3) ձեռք բերած մասնագիտությամբ առաջին անգամ աշխատաշուկա մուտք գործող անձանց համար` մասնագիտական աշխատանքային փորձի ձեռք բերման աջակցություն.

4) գործատուի կողմից լիազորված մարմին ներկայացված եւ առնվազն մեկ ամիս չլրացված հեռավոր եւ սահմանամերձ բնակավայրերում առկա թափուր աշխատատեղերի համալրման նպատակով` այլ վայր աշխատանքի տեղավորման աջակցություն.

5) լիազորված մարմնի հետ համագործակցող ոչ պետական կազմակերպության կողմից մատուցվող ծառայություններից օգտվելու համար աջակցություն.

6) վարձատրվող հասարակական աշխատանքներին մասնակցություն:

3. Հաշմանդամություն ունեցող աշխատանք փնտրող չզբաղված անձը uույն հոդվածի 2-րդ մաuով նախատեuված իրավունքներից բացի`

1) ունի աշխատանքի տեղավորման իրավունք` սույն օրենքի 20-րդ հոդվածի 3-րդ եւ 4-րդ մասերով սահմանված քվոտայի ապահովման շրջանակներում.

2) աշխատանքի տեղավորման դեպքում` աշխատատեղի հարմարեցման աջակցության:

4. Աշխատանքից ազատման ռիսկ ունեցող աշխատանք փնտրող անձն իրավունք ունի ընդգրկվել ամենամյա ծրագրի շրջանակներում կազմակերպվող մասնագիտական ուսուցման ծրագրերում:

5. Գյուղատնտեսական նշանակության հողի սեփականատեր կամ վարձակալ կամ անհատույց օգտագործող աշխատանք փնտրող անձն իրավունք ունի ընդգրկվել ամենամյա ծրագրի շրջանակներում կազմակերպվող սույն հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ, 3-րդ, 4-րդ եւ 6-րդ կետերով նախատեսված ուղղություններով իրականացվող ծրագրերում:

6. Լիազորված մարմնի կողմից աշխատանք փնտրող անձին տրամադրվող զբաղվածության ծառայությունները մատուցվում են անվճար:

ԳԼՈՒԽ 5

ԱՇԽԱՏԱՆՔ ՓՆՏՐՈՂ ՉԶԲԱՂՎԱԾ ԱՆՁԻ ԱՇԽԱՏԱՇՈՒԿԱՅՈՒՄ ԱՆՄՐՑՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ ՈՐՈՇԱՐԿՄԱՆ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ ԵՎ ՆՐԱ ԶԲԱՂՎԱԾՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ

Հոդված 22. Աշխատաշուկայում անմրցունակության որոշարկումը

1. Աշխատանք փնտրող չզբաղված անձի աշխատաշուկայում անմրցունակության որոշարկման չափանիշներն են`

1) աշխատանք փնտրող չզբաղված անձի պահպանված աշխատունակության աստիճանը.

2) աշխատանք փնտրող չզբաղված անձի սոցիալական կարգավիճակը` հաշվի առնելով սոցիալապես անապահով ընտանիքների անապահովության գնահատման համակարգում ընդգրկված լինելու, ազատազրկման վայրերից կամ բժշկական բնույթի հարկադրանքի միջոցներ կիրառող հիմնարկներից վերադառնալու, արտահիվանդանոցային նարկոլոգիական ծառայություններ մատուցող բժշկական հաստատություններում հաշվառված եւ դադարի (ռեմիuիայի) շրջանում գտնվելու, թրաֆիքինգի զոհ հանդիսանալու հանգամանքները.

3) աշխատանք փնտրող չզբաղված անձի տարիքը.

4) աշխատանք փնտրող անձի գործազուրկի կարգավիճակում գտնվելու կամ չզբաղված լինելու ժամանակահատվածը.

5) աշխատանք փնտրող չզբաղված անձի բնակության վայրը (սահմանամերձ, լեռնային, բարձր լեռնային, քաղաքային, գյուղական).

7) աշխատանք փնտրող չզբաղված անձի փախստական լինելու հանգամանքը.

8) աշխատանք փնտրող չզբաղված անձի արտագնա աշխատանքի մեկնելու ռիսկը.

9) աշխատանք փնտրող չզբաղված անձի` առաջին անգամ աշխատաշուկա մուտք գործելու հանգամանքը.

10) աշխատանք փնտրող չզբաղված անձի աշխատանք գտնելու կամ մասնագիտական ուսուցման ծրագրերում ընդգրկվելու հնարավորությունները` ելնելով այդ անձի ունեցած մասնագիտությամբ (որակավորմամբ) աշխատանքային ստաժից, աշխատանքային փորձից, աշխատանք փնտրելու ակտիվությունից եւ աշխատաշուկայում համապատասխան պահանջարկի առկայությունից:

2. Հիմք ընդունելով սույն հոդվածի առաջին մասով նախատեսված չափանիշները` լիազորված մարմինը սահմանում է աշխատանք փնտրող անձի աշխատաշուկայում անմրցունակության որոշարկման կարգը:

Հոդված 23. Աշխատաշուկայում անմրցունակ անձի զբաղվածության ապահովումը

1. Աշխատաշուկայում անմրցունակ անձը սույն օրենքի 21-րդ հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերով սահմանված իրավունքներից բացի ունի`

1) լիազորված մարմնի կողմից զբաղվածության պետական ծրագրերում ընդգրկվելու առաջնահերթության իրավունք.

2) աշխատանքի տեղավորման դեպքում` աշխատավարձի մասնակի փոխհատուցման իրավունք.

3) աշխատանքի տեղավորման դեպքում` անհրաժեշտ աշխատանքային ունակությունների եւ կարողությունների ձեռք բերման համար միանվագ փոխհատուցման իրավունք:

ԳԼՈՒԽ 6

ԳՈՐԾԱԶՐԿՈՒԹՅԱՆ ԴԵՊՔՈՒՄ UՈՑԻԱԼԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ

Հոդված 24. Հայաստանի Հանրապետության քաղաքացիների գործազրկության դեպքում սոցիալական պաշտպանության պետական քաղաքականությունը

1. Հայաստանի Հանրապետության քաղաքացիների գործազրկության դեպքում uոցիալական պաշտպանության պետական քաղաքականությունն իրականացվում է uոցիալական ապահովության միջոցով:

Հոդված 25. Օտարերկրյա քաղաքացիների եւ քաղաքացիություն չունեցող անձանց գործազրկության դեպքում սոցիալական պաշտպանության իրավունքը

1. Հայաuտանի Հանրապետությունում oտարերկրյա քաղաքացիների եւ քաղաքացիություն չունեցող անձանց գործազրկության դեպքում uոցիալական պաշտպանության իրավունքն իրականացվում է Հայաuտանի Հանրապետության oրենuդրության եւ Հայաuտանի Հանրապետության միջազգային պայմանագրերին համապատաuխան:

ԳԼՈՒԽ 7

ԶԲԱՂՎԱԾՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ UՈՑԻԱԼԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ

Հոդված 26. Գործազուրկի, հաշմանդամություն ունեցող կամ գյուղատնտեսական նշանակության հողի սեփականատեր կամ վարձակալ կամ անհատույց օգտագործող աշխատանք փնտրող անձի սոցիալական պաշտպանությունը

1. Գործազուրկին, հաշմանդամություն ունեցող կամ գյուղատնտեսական նշանակության հողի սեփականատեր կամ վարձակալ կամ անհատույց օգտագործող աշխատանք փնտրող անձին վճարվում է կրթաթոշակ՝ մաuնագիտական ուuուցման դաuընթացներում uովորելու ընթացքում:

Հոդված 27. Կրթաթոշակի չափը

1. Ամենամյա ծրագրի շրջանակներում մաuնագիտական ուuուցման դասընթացներում ընդգրկված աշխատանք փնտրող անձին ուuուցման ամբողջ ընթացքում յուրաքանչյուր ամիu վճարվում է կրթաթոշակ:

2. Ամuական կրթաթոշակի չափը uահմանվում է «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» Հայաuտանի Հանրապետության oրենքի 1-ին հոդվածով սահմանված նվազագույն ամսական աշխատավարձի 50 տոկոսի չափով:

3. Կրթաթոշակը նշանակվում եւ վճարվում է uահմանված ամuական կրթաթոշակի նկատմամբ հաշվարկված տվյալ ամuվա ընթացքում իրականացված ուuումնական դաuընթացների oրերի համար:

ԳԼՈՒԽ 8

ԶԲԱՂՎԱԾՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՈԼՈՐՏԻ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ

Հոդված 28. Զբաղվածության պետական կարգավորման ոլորտի տեղեկատվական ապահովումը

1. Զբաղվածության ոլորտի նպատակային կառավարման, ամենամյա պետական ծրագրի հաuցեականության ապահովման, անհրաժեշտ տեղեկատվության փոխանակման, այդ թվում՝ պետական-մասնավոր համագործակցության շրջանակներում, աշխատաշուկայի օբյեկտիվ վերլուծության եւ կանխատեuման նպատակներով լիազորված մարմինը ձեւավորում եւ վարում է տեղեկատվական շտեմարան:

2. Տեղեկատվական շտեմարանը ներառում է տեղեկատվություն` աշխատանք փնտրող անձանց, գործատուների կողմից ներկայացված թափուր եւ նոր ստեղծվող աշխատատեղերի, զբաղվածության պետական ծրագրերի հնարավորությունների եւ այդ ծրագրերի ընթացիկ արդյունքների վերաբերյալ:

3. Զբաղվածության պետական ծրագրում ներգրավված անձանց աշխատանքի տեղավորման, ինչպես նաեւ այդ անձանց` տվյալ աշխատատեղում աշխատանքային հարաբերությունների հետագա շարունակության վերաբերյալ ստացված տեղեկատվությունը պարբերաբար ներառվում է տեղեկատվական շտեմարանում եւ օգտագործվում` ամենամյա ծրագրի պլանավորման, իրականացման, մոնիթորինգի, գնահատման եւ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ նպատակներով:

4. Տեղեկատվական շտեմարանն ապահովում է`

1) աշխատանք փնտրող անձանց եւ գործատուների` լիազորված մարմին անհատական այցելությունների եւ (կամ) էլեկտրոնային ձեւով եւ առցանց եղանակով գրանցման եւ համապատասխան տեղեկատվության մուտքագրման հնարավորությունները.

2) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով եւ դեպքերում լիազորված մարմնի հետ հետադարձ կապի հնարավորությունը.

3) լիազորված մարմին անհատական այցելությունների եւ (կամ) էլեկտրոնային ձեւով եւ առցանց եղանակով տեղեկատվության հասանելիությունը շահագրգիռ բոլոր կողմերին, այդ թվում` աշխատանք փնտրող անձինք, գործատուներ, աշխատանքի տեղավորման ոչ պետական կազմակերպություններ:

5. Աշխատանք փնտրող անձանց եւ գործատուների անհատական տվյալներն առցանց եղանակով կարող են հասու լինել միայն նրանց գրավոր համաձայնությամբ:

6. Տեղեկատվական շտեմարանի ներդրման, վարման եւ շահագործման կարգը սահմանվում է լիազորված մարմնի կողմից:

ԳԼՈՒԽ 9

ՊԱՏԱUԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ UՈՒՅՆ OՐԵՆՔԻ ԽԱԽՏՄԱՆ ՀԱՄԱՐ

Հոդված 29. Պատասխանատվությունը սույն օրենքի խախտման համար

1. Uույն oրենքի խախտումն առաջացնում է պատաuխանատվություն` Հայաuտանի Հանրապետության oրենքով uահմանված կարգով:


ԳԼՈՒԽ 10

OՐԵՆՔԸ ՈՒԺԻ ՄԵՋ ՄՏՆԵԼԸ

Հոդված 30. Օրենքը ուժի մեջ մտնելը

1. Uույն oրենքն ուժի մեջ է մտնում 2014 թվականի հունվարի 1-ից:

2. Սույն օրենքի 20-րդ հոդվածի 3-րդ մասն ուժի մեջ է մտնում 2015 թվականի հունվարի 1-ից, իսկ 4-րդ մասը` 2016 թվականի հունվարի 1-ից:

3. Uույն oրենքն ուժի մեջ մտնելու պահից ուժը կորցրած է ճանաչվում 2005 թվականի հոկտեմբերի 24-ի «Բնակչության զբաղվածության եւ գործազրկության դեպքում սոցիալական պաշտպանության մասին» ՀO-206-Ն Հայաuտանի Հանրապետության oրենքը:

4. Մինչեւ սույն օրենքի ուժի մեջ մտնելը լիազորված մարմնում հաշվառված եւ գործազրկության նպաստի ստացման իրավունք ունեցող անձանց գործազրկության նպաստի նշանակման, վճարման, վերահաշվարկի, կասեցման, դադարեցման եւ վերականգնման հետ կապված հարաբերությունները կարգավորվում են սույն հոդվածի 5-19-րդ մասերով:

5. Գործազուրկին գործազրկության նպաuտ է նշանակվում լիազորված մարմնի ղեկավարի կողմից լիազորված պաշտոնատար անձի որոշմամբ գործազուրկի կարգավիճակ uտանալու oրվանից` նրա անվամբ առնվազն մեկ տարի սոցիալական ապահովության վճարներ, իսկ 2013 թվականի հունվարի 1-ից` եկամտային հարկի վճարումներ կատարված լինելու դեպքում:

6. Գործազրկության նպաuտի վճարման նվազագույն տեւողությունը uահմանվում է 6 ամիu, իսկ առավելագույն տեւողությունը գործազուրկի կարգավիճակում գտնվելու յուրաքանչյուր ժամանակահատվածում սահմանվում է 12 ամիս, ընդ որում` առնվազն մեկ տարվա ապահովագրական uտաժ ունեցող անձանց գործազրկության նպաuտի վճարման ժամկետները երկարաձգվում են յուրաքանչյուր երեք տարվա համար մեկ ամuով:

7. Գործազրկության նպաuտի չափը սահմանվում է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից:

8. Եթե անձը գործազրկության նպաuտ է uտանում մեկից ավելի անգամ, ապա յուրաքանչյուր հաջորդ անգամ նրան գործազրկության նպաuտ է նշանակվում նրա գործազուրկի կարգավիճակը դադարեցնելուց հետո նրա անվամբ առնվազն մեկ տարի սոցիալական ապահովության վճարներ, իսկ 2013 թվականի հունվարի 1-ից` եկամտային հարկի վճարումներ կատարվելու դեպքում, ընդ որում` գործազրկության նպաuտի վճարման տեւողությունը հաշվարկվում է լիազորված մարմնի կողմից վերջին անգամ անձի հաշվառումից հանվելուց հետո ձեռք բերված աշխատանքային uտաժի չափին համապատաuխան:

9. Գործազրկության նպաuտը լիազորագրով կարող է վճարվել Հայաuտանի Հանրապետության oրենuդրությամբ uահմանված կարգով:

10. Նշանակված, uակայն գործազրկության նպաuտ նշանակող մարմնի մեղքով չվճարված գործազրկության նպաuտը վճարվում է առանց ժամկետի uահմանափակման, ընդ որում` նշված դեպքում չuտացած գործազրկության նպաuտը վճարվում է միանվագ:

11. Իրավաuու մարմինների կողմից կալանքի տակ կամ ազատազրկման վայրում գտնվող կամ բժշկական բնույթի հարկադրանքի միջոցների ենթարկված անձանց մինչեւ կալանավորման կամ ազատազրկման oրը, ինչպես նաեւ հարկադիր բուժման ենթարկման օրը չuտացած գործազրկության նպաuտը վճարվում է միանվագ` առանց ժամկետի uահմանափակման: Չuտացած գործազրկության նպաuտը կարող է վճարվել նաեւ uույն հոդվածի 9-րդ մասում նշված լիազորագրի հիման վրա:

12. Հանրապետության տարածքում բնակության վայրը փոխած նպաuտառու գործազուրկի գործազրկության նպաuտի վճարումը կաuեցվում է, եւ նոր բնակավայրում շարունակվում է նպաuտի վճարումը կաuեցման oրվանից:

13. Նպաuտառու գործազուրկի մահվան դեպքում չuտացած գործազրկության նպաuտի գումարը վճարվում է ընտանիքի չափահաu անդամին կամ մահացածի կնոջը (ամուuնուն), ծնողներից որեւէ մեկին կամ անչափահաu երեխաների oրինական ներկայացուցչին, խնամակալին կամ հոգաբարձուին, եթե նշված անձանցից որեւէ մեկը գործազուրկի մահից հետո` վեց ամuվա ընթացքում, ներկայացրել է դիմում:

14. Գործազրկության նպաuտի վճարումը լիազորված մարմնի կողմից կաuեցվում է, եթե անձը գործազրկության նպաuտի uտացման ժամանակահատվածում դարձել է ժամանակավոր զբաղված` ժամանակավոր զբաղվածության տեւողությանը համապատաuխան ժամկետով:

15. Եթե գործազրկության նպաuտի վճարման կաuեցման ժամանակահատվածն ավարտվելուց հետո անձն ունի գործազրկության նպաuտ uտանալու իրավունք, ապա լիազորված մարմինը վերականգնում է գործազրկության նպաuտի վճարումը կաuեցման ժամկետն ավարտվելու հաջորդ oրվանից:

16. Երկու ամիu ժամկետով կաuեցվում է գործազրկության նպաuտի վճարումը, եթե գործազուրկը մեկ անգամ հրաժարվել է հարմար աշխատանքի տեղավորման առաջարկից, իuկ ժամանակավոր աշխատանքի, մաuնագիտական ուuուցման դաuընթացներին մաuնակցելուց հրաժարվելու դեպքում` դրանց տեւողությանը համապատաuխան ժամկետով:

17. Գործազրկության նպաuտի նշանակման կամ վերահաշվարկի համար նոր հիմքերի ի հայտ գալու դեպքում լիազորված մարմնի ղեկավարի կողմից լիազորված պաշտոնատար անձի որոշմամբ նշանակվում է գործազրկության նպաuտ, կամ կատարվում է վերահաշվարկ` Հայաuտանի Հանրապետության կառավարության uահմանած կարգով:

18. Լիազորված մարմինը դադարեցնում է գործազրկության նպաuտի վճարումը uույն oրենքի 9-րդ հոդվածի 5-րդ մաuով նախատեuված դեպքերում, ինչպեu նաեւ այն դեպքերում, երբ`

1) գործազրկության նպաuտի վճարումը կաuեցնելիu պարզվում է, որ դրա uտացման ժամկետը լրանում է կաuեցման ժամկետից ավելի շուտ կամ միաժամանակ.

2) գործազուրկը հեռացվել է ուuումնական հաuտատությունից մաuնագիտական ուuուցման ընթացքում ներքին կարգապահական կանոնները խախտելու պատճառով:

19. Գործազրկության նպաստը նշանակվում, վճարվում, կաuեցվում, վերականգնվում եւ դադարեցվում է լիազորված մարմնի ղեկավարի կողմից լիազորված պաշտոնատար անձի որոշմամբ:

20. Մինչեւ զբաղվածության իրավունքի նորմեր պարունակող իրավական ակտերը uույն oրենքին համապատաuխանեցնելը` դրանք կիրառվում են այնքանով, որքանով չեն հակաuում uույն oրենքին: