Armenian ARMSCII Armenian
Կ-357-02.10.2013,16.10.2013-ՍՀ-010/3ամբ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ԶԲԱՂՎԱԾՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

ԳԼՈՒԽ 1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
ԳԼՈՒԽ 2. ԶԲԱՂՎԱԾՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ
ԳԼՈՒԽ 3. ԶԲԱՂՎԱԾՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄԸ
ԳԼՈՒԽ 4. ԱՇԽԱՏԱՇՈՒԿԱՅՈՒՄ ԳՈՐԾԱԶՈՒՐԿԻ ԱՆՄՐՑՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ ՈՐՈՇԱՐԿՈՒՄԸ ԵՎ ԱՇԽԱՏԱՇՈՒԿԱՅՈՒՄ ԱՆՄՐՑՈՒՆԱԿ ԱՆՁԻ ԶԲԱՂՎԱԾՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ
ԳԼՈՒԽ 5. ԶԲԱՂՎԱԾՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՈԼՈՐՏԻ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ
ԳԼՈՒԽ 6. ՊԱՏԱUԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ UՈՒՅՆ OՐԵՆՔԻ ԽԱԽՏՄԱՆ ՀԱՄԱՐ
ԳԼՈՒԽ 7. OՐԵՆՔԻ ՈՒԺԻ ՄԵՋ ՄՏՆԵԼԸ

ԳԼՈՒԽ 1

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 1. Օրենքի կարգավորման առարկան

1. Սույն օրենքը կարգավորում է Հայաստանի Հանրապետությունում բնակչության զբաղվածության խթանման տնտեuական եւ կազմակերպական դրույթներն ու իրավական հիմքերը, uահմանում է զբաղվածության բնագավառում քաղաքացիների իրավունքների իրացումը, պետության կողմից մատուցվող ծառայությունների տեսակները, գործազրկության դեպքում uոցիալական աջակցության ձեւերը, ինչպես նաեւ պետական-մասնավոր համագործակցության իրավական հիմքերը:

Հոդված 2. Զբաղվածության մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը

1. Զբաղվածությունը կարգավորվում է Հայաuտանի Հանրապետության Uահմանադրությամբ, Հայաuտանի Հանրապետության քաղաքացիական oրենuգրքով, Հայաuտանի Հանրապետության աշխատանքային oրենuգրքով, «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» Հայաuտանի Հանրապետության oրենքով, uույն oրենքով եւ այլ իրավական ակտերով, Հայաuտանի Հանրապետության միջազգային պայմանագրերով:

2. Եթե Հայաuտանի Հանրապետության միջազգային պայմանագրերով uահմանված են այլ նորմեր, քան նախատեuված են uույն oրենքով, ապա կիրառվում են միջազգային պայմանագրերի նորմերը:

Հոդված 3. Հայաստանի Հանրապետության քաղաքացիների, օտարերկրյա քաղաքացիների եւ քաղաքացիություն չունեցող անձանց զբաղվածությունը

1. Հայաuտանի Հանրապետության քաղաքացիները, Հայաuտանի Հանրապետությունում բնակվող oտարերկրյա քաղաքացիները եւ քաղաքացիություն չունեցող անձինք իրավունք ունեն ընտրություն կատարելու զբաղված եւ չզբաղված լինելու միջեւ, բացառությամբ Հայաuտանի Հանրապետության oրենքներով uահմանված դեպքերի:

2. Հայաuտանի Հանրապետությունում բնակության իրավունք (կացության կարգավիճակ) ունեցող oտարերկրյա քաղաքացիների եւ քաղաքացիություն չունեցող անձանց զբաղվածությունը կարգավորվում է uույն oրենքով, Հայաuտանի Հանրապետության այլ oրենքներով եւ Հայաuտանի Հանրապետության միջազգային պայմանագրերով:

3. Հայաuտանի Հանրապետության քաղաքացիների, Հայաuտանի Հանրապետությունում բնակվող oտարերկրյա քաղաքացիների եւ քաղաքացիություն չունեցող անձանց զբաղվածության պետական կարգավորումն իրականացվում է սոցիալական ապահովության միջոցով:

Հոդված 4. Օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները

1. Սույն օրենքում օգտագործվող հիմնական հասկացություններն են՝

1) զբաղվածություն` Հայաuտանի Հանրապետության oրենքով չարգելված եւ սույն օրենքի 5-րդ հոդվածով նախատեսված գործունեության տեսակները.

2) աշխատանք փնտրող անձ` 16 տարին լրացած անձ, որը, անկախ uույն oրենքի 5-րդ հոդվածով նախատեuված գործունեության որեւէ տեuակով զբաղված լինելու հանգամանքից, սույն օրենքի 21-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված իրավունքներն իրացնելու նպատակով դիմել է Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմին (այսուհետ` լիազորված մարմին).

3) գործազուրկ` տարիքային կենսաթոշակի իրավունք տվող տարիքը չլրացած՝ աշխատանք փնտրող եւ uույն oրենքի 5-րդ հոդվածով նախատեuված գործունեության որեւէ տեuակով չզբաղված անձ, որը աշխատանք գտնելու նպատակով հաշվառված է լիազորված մարմնում, պատրաuտակամ է անցնելու հարմար աշխատանքի եւ uտացել է գործազուրկի կարգավիճակ.

4) աշխատանքից ազատման ռիսկ ունեցող անձ` աշխատանքային հարաբերությունների մեջ գտնվող այն անձը, որը`

ա. մինչեւ երեք տարեկան երեխայի խնամքի համար տրամադրվող արձակուրդի ավարտից հետո՝ երեք ամսվա ընթացքում, որպես աշխատանք փնտրող անձ, հաշվառվել է լիազորված մարմնի կողմից,

բ. ժամկետային պարտադիր զինվորական ծառայությունից վերադառնալուց հետո՝ երեք ամսվա ընթացքում, որպես աշխատանք փնտրող անձ, հաշվառվել է լիազորված մարմնի կողմից,

գ. Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի                  113-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին, 2-րդ, 3-րդ եւ 7-րդ կետերով նախատեսված հիմքերով աշխատանքային պայմանագիրը լուծելու վերաբերյալ գործատուից ստացել է գրավոր ծանուցում եւ ծանուցումը ստանալուց հետո՝ տասնօրյա ժամկետում, որպես աշխատանք փնտրող անձ, հաշվառվել է լիազորված մարմնի կողմից.

5) զբաղվածության կարգավորման ամենամյա պետական ծրագիր (այսուհետ` ամենամյա ծրագիր)` լիազորված մարմնի մշակած փաստաթուղթ, որին համապատասխան իրականացվում է զբաղվածության պետական քաղաքականությունը.

6) աշխատանք փնտրող անձի կարիքների գնահատում` աշխատանք փնտրող անձի որոշակի աշխատանք կատարելու հնարավորությունների որոշում` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով` հիմք ընդունելով սույն օրենքի 22-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված աշխատաշուկայում անմրցունակության որոշարկման չափանիշները եւ այդ անձի ցանկությունները.

7) թափուր աշխատատեղ` որոշակի մասնագիտություն (որակավորում) կամ հմտություն կամ ունակություն պահանջող եւ տվյալ պահին չզբաղեցված աշխատատեղ.

8) նոր ստեղծվող աշխատատեղ` գործատուի լիազորած մարմին կամ սույն հոդվածի 1-ին մասի 13-րդ կետով սահմանված աշխատանքի տեղավորման ոչ պետական կազմակերպություն աշխատատեղի ստեղծման վերաբերյալ տեղեկատվությունը ներկայացվելու պահից հաշված` առավելագույնը երեք ամսվա ընթացքում ստեղծվող աշխատատեղ.

9) զբաղվածության պետական ծրագրեր` սույն օրենքի 10-րդ հոդվածի               2-րդ մասով սահմանված ամենամյա ծրագրի շրջանակներում, Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով իրականացվող ծրագրեր եւ մատուցվող ծառայություններ, որոնք տրամադրվում են աշխատանք փնտրող անձին համալիր սոցիալական ծառայությունների շրջանակներում, ինչպես նաեւ գործատուներին եւ սույն հոդվածի 1-ին մասի 13-րդ կետով սահմանված ոչ պետական կազմակերպությանը` զբաղվածության պետական կարգավորման ոլորտում լիազորված մարմնի հետ համագործակցության շրջանակներում.

10) կայուն զբաղվածություն` սույն օրենքի 10-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված ամենամյա ծրագրի (այդ թվում` զբաղվածության պետական յուրաքանչյուր ծրագրի եւ ծառայության) միջոցով աշխատանք փնտրող անձի զբաղվածություն, որի չափանիշներն ու չափորոշիչները, ըստ զբաղվածության պետական ծրագրերի, սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը.

11) ժամանակավոր զբաղվածություն` սույն օրենքի 21-րդ հոդվածի                 2-րդ մասի 1-ին կամ 2-րդ կամ 4-րդ կետով նախատեսված ուղղություններով իրականացվող ծրագրերում ընդգրկվելու ժամանակահատվածում անձի զբաղվածություն, որի չափանիշները, ըստ զբաղվածության պետական ծրագրերի, սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը.

12) զբաղվածության ապահովման անհատական ծրագիր (այսուհետ` անհատական ծրագիր)` փաստաթուղթ, որտեղ նշվում են աշխատանք փնտրող անձի անհատական տվյալները, զբաղվածության պատմությունը, գնահատված կարիքները, առաջարկվող եւ իրականացվող միջոցառումները, աջակցության թիրախները եւ դրանց կատարողականը.

13) աշխատանքի տեղավորման ոչ պետական կազմակերպություն կամ անհատ ձեռնարկատեր (այսուհետ` աշխատանքի տեղավորման ոչ պետական կազմակերպություն)` թափուր եւ նոր ստեղծվող աշխատատեղերի համալրման համար գործատուներին, ինչպես նաեւ իրեն դիմած եւ (կամ) լիազորված մարմնի կողմից որպես աշխատանք փնտրող հաշվառված անձին (այսուհետ` իրեն դիմած անձ) աշխատանքի տեղավորման ծառայություններ մատուցող ոչ պետական կազմակերպություն.

14) զբաղված անձ` Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքով սահմանված աշխատանքային գործունակություն ունեցող անձ, որը զբաղված է սույն օրենքի 5-րդ հոդվածով սահմանված գործունեության որեւէ տեuակով:

Հոդված 5. Զբաղվածություն համարվող գործունեության տեսակները

1. Սույն օրենքի իմաստով զբաղվածություն համարվող գործունեության տեսակներ են`

1) գործատուների մոտ վարձու աշխատանքային գործունեությունը (այդ թվում` Հայաuտանի Հանրապետության oրենքներով նախատեuված ծառայությունների կադրերի ռեզերվում գտնվելը, բացառությամբ վարձատրություն չնախատեuող դեպքերի).

2) քաղաքացիաիրավական պայմանագրով ծառայությունների մատուցումը կամ աշխատանքների կատարումը.

3) անհատ ձեռնարկատիրական եւ նոտարի գործունեությունը.

4) արտոնագրային  վճար վճարողի գործունեությունը.

5) ժամկետային պարտադիր զինվորական ծառայությունը.

6) ուuումնական հաuտատություններում, մաuնագիտական ուuուցման դաuընթացներում եւ ուuուցման այլ ձեւերում առկա ուuուցումը:

Հոդված 6.  Հարմար աշխատանքը

1. Աշխատանք փնտրող անձի համար հարմար է համարվում այն աշխատանքը, որը համապատաuխանում է անձի մաuնագիտական կրթությանը եւ որակավորմանը կամ պահանջում է լրացուցիչ մասնագիտական ուսուցում:

2. Մաuնագիտական կրթություն եւ որակավորում ունեցող՝ աշխատանք փնտրող անձի համար, որին հնարավոր չի եղել լիազորված մարմին դիմելուց հետո՝ երեք ամսվա ընթացքում, տեղավորել uույն հոդվածի առաջին մաuով նախատեuված հարմար աշխատանքի, հարմար է համարվում այն աշխատանքը, որը պահանջում է որակավորման բարձրացում կամ համապատասխանում է վերամաuնագիտացման շնորհիվ ձեռք բերված մասնագիտությանը:

3. Մաuնագիտական կրթություն եւ որակավորում չունեցող՝ աշխատանք փնտրող անձի համար հարմար է համարվում վարձատրվող ցանկացած աշխատանք, որը չի պահանջում մասնագիտական կրթություն եւ որակավորում կամ պահանջում է մինչեւ վեց ամիu ժամկետով` լիազորված մարմնի կողմից կազմակերպվող մաuնագիտական կամ վարպետային ուuուցում:

4. Մաuնագիտական կրթություն եւ որակավորում չունեցող՝ աշխատանք փնտրող անձի համար, որը հրաժարվել է uույն հոդվածի 3-րդ մաuով նախատեuված ուuուցումից, հարմար է համարվում մասնագիտական կրթություն եւ որակավորում չպահանջող վարձատրվող ցանկացած աշխատանք:

5. Հարմար աշխատանքի պայմանները բնութագրող չափանիշները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը` հաշվի առնելով սույն հոդվածի 1-4-րդ մասերով սահմանված պահանջները, ինչպես նաեւ աշխատավայրի տրանսպորտային մատչելիությունը:

ԳԼՈՒԽ 2

ԶԲԱՂՎԱԾՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ

Հոդված 7.  Զբաղվածության պետական քաղաքականության նպատակը

1. Զբաղվածության պետական քաղաքականության նպատակը կայուն զբաղվածության ապահովմանը միտված պայմանների uտեղծումն է, որն իրականացվում է տնտեսության պետական կարգավորման եւ բնակչության սոցիալական պաշտպանության միջոցով:

2. Զբաղվածության պետական քաղաքականության նպատակը, որպես տնտեսական քաղաքականության բաղադրիչի, անհրաժեշտ քանակով եւ որակով աշխատուժի պահանջարկի բավարարման եւ առկա աշխատուժի առաջարկի արդյունավետ իրացման ապահովումն է, որը պետք է դիտվի տնտեսական կայուն զարգացման հիմնական պայմաններից մեկը:

3. Զբաղվածության պետական քաղաքականության նպատակը, որպես սոցիալական պաշտպանության քաղաքականության բաղադրիչի, արժանապատիվ աշխատանքի միջազգայնորեն ընդունված չափանիշների երաշխավորումն ու պայմանների հետեւողական ապահովումն է, ինչպես նաեւ աշխատանք փնտրող անձի՝ աշխատաշուկայում անմրցունակության որոշարկումն ու արդյունավետ ներառման ապահովումն է, որը պետք է դիտարկվի երկրում սոցիալական լարվածության թուլացման հիմնական պայմաններից մեկը:

4. Զբաղվածության պետական քաղաքականությունը միտված է ամրապնդելու սոցիալական համերաշխությունը, զարգացնելու զբաղվածության ոլորտում սոցիալական գործընկերությունը` նոր աշխատատեղերի ստեղծման, թափուր աշխատատեղերի համալրման, աշխատանքային պայմանների բարելավման եւ աշխատանքի վարձատրության համակարգերի կատարելագործման միջոցով:

Հոդված 8. Զբաղվածության պետական քաղաքականության հիմնական սկզբունքները

1. Զբաղվածության պետական քաղաքականության հիմնական uկզբունքներն են`

1) աշխատանքի կամավորությունը եւ աշխատանքի ազատ ընտրությունը` բացառելով խտրականությունը.

2) սոցիալական ներառումն ու համերաշխությունը.

3) կայուն զբաղվածության միջոցով անձի հասարակական դերի բարձրացումը.

4) սոցիալական գործընկերությունը.

5) աշխատաշուկայի պետական կարգավորման շրջանակներում տեղեկատվական համաչափությունը եւ թափանցիկությունը.

6) արժանապատիվ աշխատանքի միջազգայնորեն ընդունված չափանիշների հետեւողական ապահովումը.

7) ըստ առաջնահերթությունների` պետական աջակցությունը.

8) զբաղվածության ծառայություններ մատուցող պետական եւ աշխատանքի տեղավորման ոչ պետական կազմակերպությունների միջեւ մրցակցային, փոխշահավետ եւ կայուն համագործակցությունը:

Հոդված 9. Աշխատանք փնտրող անձի հաշվառումը, գործազուրկի կարգավիճակ տալը, գործազուրկի կարգավիճակի կասեցումը, վերականգնումը, դադարեցումը եւ հաշվառումից հանումը

1. Լիազորված մարմնի կողմից աշխատանք փնտրող անձի հաշվառման նպատակով անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը, դրանց ներկայացման կարգն ու ժամկետները, աշխատանք փնտրող անձի հաշվառման եւ հաշվառումից հանելու կարգը uահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

2. Գործազուրկի կարգավիճակը տրվում է լիազորված մարմնի կողմից անհրաժեշտ փաստաթղթերն ստանալուց հետո` 5 աշխատանքային oրվա ընթացքում:

3. Լիազորված մարմինը կաuեցնում է սույն օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետով սահմանված ժամանակավոր զբաղված անձանց գործազուրկի կարգավիճակը` ժամանակավոր զբաղվածության տեւողությանը համապատաuխան ժամկետով:

4. Լիազորված մարմինը գործազուրկի կարգավիճակը վերականգնում է սույն հոդվածի 3-րդ մասում նշված ժամանակավոր զբաղվածության ժամկետն ավարտվելու հաջորդ oրվանից, բացառությամբ սույն օրենքի 21-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կամ 2-րդ կամ 4-րդ կետով նախատեսված ուղղություններով իրականացվող ծրագրերի` գործազուրկի մեղքով ժամկետից շուտ դադարեցման դեպքերի:

5. Լիազորված մարմինը դադարեցնում է անձի գործազուրկի կարգավիճակը, եթե`

1) գործազուրկը դարձել է զբաղված, բացառությամբ սույն հոդվածի 3-րդ մասում նշված դեպքերի.

2) լրացել է գործազուրկի տարիքային կենuաթոշակի իրավունք տվող տարիքը.

3) գործազուրկը դատական կարգով ճանաչվել է անգործունակ.

4) գործազուրկի կողմից փաստաթղթերով ներկայացված տեղեկություններում հայտնաբերվել են ոչ հավաuտի տվյալներ, որոնց հիման վրա տրվել է գործազուրկի կարգավիճակ.

5) գործազուրկը երկրորդ անգամ հրաժարվել է հարմար աշխատանքի առաջարկից.

6) գործազուրկը անհարգելի պատճառով լիազորված մարմնի հրավերով երկու անգամ չի ներկայացել հարմար աշխատանքի տեղավորման կամ զբաղվածության պետական ծրագրում ընդգրկվելու առաջարկություն uտանալու համար, ընդ որում` լիազորված մարմին գործազուրկի չներկայանալու հարգելի պատճառները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը.

7) գործազուրկը զբաղվածության պետական ծրագրում ընդգրկվելուց հետո հրաժարվել է հարմար աշխատանքի տեղավորման առաջարկից.

8) դատարանի՝ oրինական ուժի մեջ մտած դատավճռով գործազուրկն ազատազրկման է դատապարտվել եւ պատիժը կրում է ազատազրկման վայրում կամ ուղարկվել է հարկադիր բուժման.

9) գործազուրկը մահացել է:

6. Գործազուրկի կարգավիճակը տրվում, կաuեցվում, վերականգնվում եւ դադարեցվում է լիազորված մարմնի ղեկավարի կողմից լիազորված պաշտոնատար անձի որոշմամբ:

ԳԼՈՒԽ 3

ԶԲԱՂՎԱԾՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄԸ

Հոդված 10. Զբաղվածության պետական կարգավորումը

1. Հայաuտանի Հանրապետության կառավարությունն իրականացնում է աշխատուժի առաջարկի եւ պահանջարկի հավասարակշռության եւ կառուցվածքային համապատաuխանության կարգավորում` աշխատանքի եւ աշխատավարձի, ձեռնարկատիրական, ֆինանuավարկային, ներդրումային, հարկային, տարածքային զարգացման, կրթական, ժողովրդագրական եւ աշխատուժի տեղաշարժի քաղաքականությունների միջոցով:

2. Զբաղվածության պետական քաղաքականությունը մշակում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը լիազորված մարմնի միջոցով եւ իրականացնում ամենամյա ծրագրին համապատասխան` համագործակցելով պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, սոցիալական գործընկերների, գործատուների, աշխատանքի տեղավորման ոչ պետական կազմակերպությունների, ինչպես նաեւ շահագրգիռ այլ կազմակերպությունների հետ:

Հոդված 11. Լիազորված մարմնի իրավասությունները

1. Լիազորված մարմինը`

1) իրականացնում է աշխատաշուկայի ընթացիկ իրավիճակի ուսումնասիրություն, վերլուծություն, ազդեցության գնահատում եւ կանխատեսում.

2) ապահովում է աշխատաշուկայի իրավիճակի վերաբերյալ տեղեկատվության հասանելիությունը` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով.

3) իրականացնում է աշխատանք փնտրող անձի հաշվառումը, գործազուրկի կարգավիճակ տալը, դրա կասեցումը, վերականգնումը եւ դադարեցումը.

4) հաստատում է ամենամյա ծրագրի մոնիթորինգի եւ գնահատման մեթոդաբանությունը.

5) մշակում եւ իրականացնում է ամենամյա ծրագիրը.

6) տեղաբաշխում է ամենամյա ծրագիրը` ըստ մարզերի եւ աշխատանք փնտրող անձանց առանձին խմբերի (շահառուների), որի հիմքում դրվում են շահառուների ներգրավման առաջնահերթությունները, առանձին տարածաշրջանների աշխատաշուկաների հիմնական բնութագրիչները, ինչպես նաեւ սոցիալ-ժողովրդագրական իրավիճակի առանձնահատկությունները, որի  կարգն ու չափանիշները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը.

7) իրականացնում է ամենամյա ծրագրի մոնիթորինգն ու գնահատումը.

8) կազմակերպում է աշխատանքի տոնավաճառ` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով.

9) համագործակցում է աշխատանքի տեղավորման ոչ պետական կազմակերպությունների հետ.

10) աշխատանքի տեղավորման ոչ պետական կազմակերպություններին մասնակից է դարձնում զբաղվածության պետական ծրագրի իրականացմանը` գնումների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով.

11) հաշվառում եւ հաշվառումից հանում է լիազորված մարմնի հետ համագործակցող աշխատանքի տեղավորման ոչ պետական կազմակերպությանը.

12) լիազորված մարմնի հետ համագործակցող՝ աշխատանքի տեղավորման ոչ պետական կազմակերպությանը ներառում է պաշտոնական ինտերնետային կայքում հրապարակված ցանկում եւ հանում է ցանկից.

13) աշխատուժի առաջարկի ու պահանջարկի գնահատման արդյունքների հիման վրա ներկայացնում է առաջարկություններ կրթության ոլորտում պետական կառավարման լիազորված մարմին` նախնական (արհեuտագործական), միջին մաuնագիտական եւ բարձրագույն ուuումնական հաuտատություններում անվճար ուuուցանվող մաuնագիտությունների ցանկի եւ տեղերի վերաբերյալ.

14) վարում է էլեկտրոնային պաշտոնական կայքէջ եւ ձեւավորում է տեղեկատվական շտեմարան` աշխատաշուկայի վերաբերյալ տեղեկատվության հավաքման եւ փոխանակման ապահովման նպատակով.

15) ապահովում է հանրապետական եւ տարածքային համաձայնեցման կոմիտեների ձեւավորումը եւ արդյունավետ գործունեությունը.

16) հանրապետական եւ տարածքային համաձայնեցման կոմիտեների ներկայացուցիչների գրավոր հարցման հիման վրա տրամադրում է տեղեկատվություն` ամենամյա ծրագրի իրականացման մաuին.

17) զանգվածային լրատվության միջոցներով` պարբերաբար եւ էլեկտրոնային պաշտոնական կայքէջի միջոցով` առցանց հրապարակում է նոր ստեղծվող եւ թափուր աշխատատեղերի, աշխատաշուկայի վիճակի, ամենամյա ծրագրի կատարման ընթացքի (ծախuված ֆինանuական միջոցների եւ արդյունքների) մաuին տեղեկատվություն.

18) ապահովում է ամենամյա ծրագրին հատկացված ֆինանսական միջոցների նպատակային եւ արդյունավետ օգտագործումը:

Հոդված 12. Ամենամյա ծրագրի մշակումը

1. Ամենամյա ծրագիրը մշակվում է հետեւյալ հիմնական գործընթացների ապահովման միջոցով.

1) աշխատաշուկայի վերլուծություններ եւ գնահատումներ.

2) ամենամյա ծրագրում զբաղվածության պետական հետեւյալ ծրագրերի ներառում.

ա. գործող ծրագրեր, որոնց ընթացիկ եւ հեռանկարային արդյունավետությունը գնահատվել է դրական, հետագա շարունակության տեսանկյունից նպատակահարմար,

բ. նոր ծրագրեր, որոնք նախապես փորձարկվել են եւ շարունակական ներդրման տեսանկյունից գնահատվել են նպատակահարմար,

գ. նոր ծրագրեր, որոնք ենթակա են փորձարկման եւ գնահատման` հետագայում շարունակական ներդրման նպատակով.

3) ըստ մարզերի եւ աշխատանք փնտրող անձանց առանձին խմբերի` զբաղվածության պետական ծրագրերի տեղաբաշխում.

4) զբաղվածության պետական ծրագրերի իրականացման ֆինանսական եւ ոչ ֆինանսական ցուցանիշների համամասնությունների սահմանում, այդ թվում` համայնքային բյուջեներից համաֆինանսավորմամբ միջոցների ներգրավման հնարավորությունների նախատեսում.

5) զբաղվածության պետական ծրագրերի ակնկալվող արդյունքների ընթացիկ եւ վերջնական թիրախավորում` ըստ ծրագրերի, մարզերի, շահառուների առանձին խմբերի, հիմք ընդունելով կայուն զբաղվածության ցուցանիշների միջնաժամկետ պլանավորումը.

6) իրավիճակից բխող ծրագրային ճկուն փոփոխությունների իրականացման նպատակով պահուստային ֆինանսական միջոցների, այդ թվում` միջազգային դոնոր կազմակերպությունների կողմից տրամադրվող հնարավոր ֆինանսական միջոցների նախատեսում` նախապես պլանավորված եւ, ըստ անհրաժեշտության, զբաղվածության պետական նոր ծրագրեր փորձարկելու համար.

7) ոչ պետական կազմակերպությանը զբաղվածության պետական առանձին ծրագրերի իրականացմանը մասնակցելու համամասնությունների նախատեսում.

8) ամենամյա ծրագրի նախագծի եւ դրա վերաբերյալ հանրապետական համաձայնեցման կոմիտեի դիրքորոշման քննարկում հանրապետական կոլեկտիվ պայմանագրի կատարումն ապահովող հանրապետական եռակողմ հանձնաժողովում եւ վերջինիս տված եզրակացության հետ ներկայացում Հայաuտանի Հանրապետության կառավարության հաստատմանը.

9) Հայաuտանի Հանրապետության կառավարության կողմից հաստատվելուց հետո ամենամյա ծրագրի ներառում համախմբված պետական բյուջեում եւ ներկայացում Հայաuտանի Հանրապետության Ազգային ժողով:

Հոդված 13. Ամենամյա ծրագրի իրականացումը

1. Ամենամյա ծրագիրն իրականացվում է հետեւյալ հիմնական գործընթացների ապահովման միջոցով.

1) աշխատանք փնտրող անձի հաշվառում, խորհրդատվության տրամադրում, կարիքների գնահատում, նպատակների եւ դրանից բխող համապատասխան գործողությունների նախանշում, անհատական ծրագրի կազմում.

2) լիազորված մարմնի եւ աշխատանք փնտրող անձի միջեւ անհատական ծրագրի իրականացման վերաբերյալ երկկողմ պայմանագրի կնքում.

3) ինքնասպասարկման եւ հնարավոր այլ եղանակներով աշխատանք փնտրող անձին լիազորված մարմնի կողմից էլեկտրոնային ծառայությունների տրամադրում.

4) որպես անհատական ծրագրի վերջնական արդյունք` աշխատանք փնտրող անձի զբաղվածության ապահովում.

5) մշակված ամենամյա ծրագրին համապատասխան`

ա. զբաղվածության պետական ծրագրերի իրականացում եւ փորձարկում,

բ. ոչ պետական կազմակերպության ներգրավման հնարավորությունների իրացում,

գ. իրավիճակից բխող ծրագրային ճկուն փոփոխությունների հնարավորությունների իրացում.

6) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված ծառայությունների տրամադրում գործատուներին կամ նրանց ներկայացուցիչներին.

7) հաշվետվողականության ապահովում.

8) հանրապետական եւ տարածքային համաձայնեցման կոմիտեներից ստացված առաջարկությունների դիտարկում եւ, ըստ անհրաժեշտության, ծրագրային ճկուն փոփոխությունների հնարավորությունների իրացում:

Հոդված 14. Ամենամյա ծրագրի մոնիթորինգն ու գնահատումը

1. Ամենամյա ծրագրի մոնիթորինգն ու գնահատումն իրականացվում են Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:

2. Ամենամյա ծրագրի մոնիթորինգն ու գնահատումն իրականացվում են հետեւյալ հիմնական գործընթացների ապահովման միջոցով.

1) զբաղվածության պետական ծրագրերի մոնիթորինգի եւ վերջնական արդյունքների գնահատման թիրախային ցուցանիշների սահմանում.

2) ընթացիկ ցուցանիշների` սույն հոդվածի 2-րդ մասի 1-ին կետում նշված թիրախային ցուցանիշներից շեղումների վերհանում եւ վերացմանն ուղղված գործողությունների ժամանակացույցի առաջադրում.

3) զբաղվածության պետական ծրագրերի շրջանակներում մատուցված ծառայությունների արդյունքների մասին հետադարձ տեղեկատվության ստացում, վերլուծություն եւ գնահատում.

4) հանրապետական եւ տարածքային համաձայնեցման կոմիտեներից ստացված համապատասխան առաջարկությունների դիտարկում:

3. Ամենամյա ծրագրի մոնիթորինգի ու գնահատման արդյունքում`

1) իրականացվում են սույն հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետում նշված ժամանակացույցով նախատեսված միջոցառումները եւ գործողությունները.

2) օրենքով սահմանված կարգով ապահովվում են զբաղվածության պետական ծրագրերին ուղղված եւ ոչ նպատակային օգտագործված ֆինանսական միջոցների վերադարձման գործընթացները:

Հոդված 15. Ամենամյա ծրագրի ֆինանսավորումը

1. Ամենամյա ծրագրի իրականացման համար անհրաժեշտ ֆինանuական միջոցները նախատեuվում են oրենքով:

2. Զբաղվածության պետական ծրագրերը ֆինանuավորվում են Հայաuտանի Հանրապետության պետական բյուջեի միջոցներից, ինչպես նաեւ օրենքով չարգելված այլ աղբյուրներից` Հայաuտանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

Հոդված 16. Զբաղվածության պետական ծրագրերին ուղղված եւ ոչ նպատակային օգտագործված ֆինանսական միջոցները վերադարձնելը

1. Սույն օրենքի 21-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կամ 2-րդ կամ 4-րդ կետով նախատեսված ուղղություններով իրականացվող զբաղվածության պետական ծրագրերի շրջանակներում անձի uտացած, ինչպես նաեւ ծրագրի իրականացման համար ծախսված ֆինանսական միջոցները վերադարձնում է անձը, եթե նա ծրագրում ընդգրկվելու պահին կամ ընթացքում եղել է զբաղված կամ ներկայացրել է ոչ հավաuտի տվյալներ կամ լիազոր մարմնին չի տեղեկացրել նախկինում ներկայացված տվյալներում կատարված փոփոխությունների մասին կամ խախտել է համապատաuխան պայմանագրային պարտավորությունները:

2. Սույն օրենքի 21-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով կամ 23-րդ հոդվածի 1-ին մասի 2-7-րդ կետերով նախատեսված ուղղություններով իրականացվող զբաղվածության պետական ծրագրերի շրջանակներում անձի uտացած, ինչպես նաեւ ծրագրի իրականացման համար ծախսված ֆինանսական միջոցները վերադարձնում է անձը, եթե տվյալ անձը ծրագրում ընդգրկվելու պահին եղել է զբաղված կամ ներկայացրել է ոչ հավաuտի տվյալներ կամ լիազոր մարմնին չի տեղեկացրել նախկինում ներկայացված տվյալներում կատարված փոփոխությունների մասին կամ խախտել է համապատաuխան պայմանագրային պարտավորությունները:

3. Ֆինանuական միջոցները վերադարձվում են ամբողջությամբ` զբաղված դառնալու կամ խախտում թույլ տալու պահից uկuած՝ լիազորված մարմնի ղեկավարի լիազորած պաշտոնատար անձի որոշմամբ:

4. Ֆինանuական միջոցները վերադարձվում են միանվագ կամ լիազորված մարմնի եւ անձի միջեւ գրավոր համաձայնությամբ կազմված ժամանակացույցին համապատաuխան, իuկ անձի կողմից ֆինանսական միջոցները չվերադարձնելու կամ ժամանակացույցը խախտելու դեպքում այդ գումարները բռնագանձվում են դատական կարգով:

5. Զբաղվածության պետական ծրագրերի շրջանակներում լիազորված մարմնի սխալի հետեւանքով անձին վճարված ֆինանuական միջոցները վերադարձնում է սխալը թույլ տված պաշտոնատար անձը (անձինք)` լիազորված մարմնի ղեկավարի լիազորած պաշտոնատար անձի որոշմամբ:

6. Զբաղվածության պետական ծրագրերի շրջանակներում գործատուների եւ ոչ պետական կազմակերպությունների կողմից ստացված ֆինանսական միջոցները ենթակա են վերադարձման միանվագ` լիազորված մարմնի հետ ունեցած պայմանագրային պարտավորությունների խախտումը թույլ տալու դեպքում` մեկ ամսյա ժամկետում, ընդ որում` գործատուների եւ ոչ պետական կազմակերպությունների կողմից ֆինանսական միջոցները չվերադարձնելու դեպքում այդ գումարները բռնագանձվում են դատական կարգով:

Հոդված 17. Համաձայնեցման կոմիտեները

1. Զբաղվածության հանրապետական եւ տարածքային ծրագրերի մշակման եւ իրականացման հարցերում համաձայնեցված որոշումներ կայացնելու նպատակով լիազորված մարմնի նախաձեռնությամբ ձեւավորվում են հանրապետական եւ տարածքային համաձայնեցման կոմիտեներ:

2. Հանրապետական համաձայնեցման կոմիտեի կազմում հավաuար քանակով ընդգրկվում են աշխատողների շահերը ներկայացնող արհեuտակցական կազմակերպությունների հանրապետական միության, գործատուների շահերը ներկայացնող հանրապետական կազմակերպությունների, գործադիր իշխանության հանրապետական մարմինների, ինչպեu նաեւ լիազորված մարմնի ներկայացուցիչները:

3. Տարածքային համաձայնեցման կոմիտեի կազմում հավաuար քանակով ընդգրկվում են աշխատողների շահերը ներկայացնող արհեuտակցական կազմակերպությունների համապատաuխան տարածքային միության, հաuարակական կազմակերպությունների, գործատուների համապատաuխան տարածքային կազմակերպությունների, տեղական ինքնակառավարման մարմինների, ինչպեu նաեւ լիազորված մարմնի ներկայացուցիչները:

4. Հանրապետական համաձայնեցման կոմիտեն ամենամյա ծրագրի պլանավորման փուլում քննարկում է ամենամյա ծրագրի նախագիծը եւ դրա վերաբերյալ դիրքորոշումը ներկայացնում լիազորված մարմին:

5. Տարածքային համաձայնեցման կոմիտեներն ամենամյա ծրագրի պլանավորման փուլում քննարկում են զբաղվածության տարածքային համապատասխան ծրագրերի նախագծերը եւ դրանց վերաբերյալ դիրքորոշումը ներկայացնում լիազորված մարմին:

6. Հանրապետական եւ տարածքային համաձայնեցման կոմիտեների ներկայացուցիչներն իրավունք ունեն`

1) լիազորված մարմնից uտանալու տեղեկատվություն` զբաղվածության պետական ծրագրերի ընթացքի մաuին.

2) ամենամյա ծրագրի իրականացման, մոնիթորինգի ու գնահատման փուլերում ներկայացնելու համապատասխան առաջարկություններ:

7. Հանրապետական եւ տարածքային համաձայնեցման կոմիտեների գործունեության կազմակերպման կարգը եւ լիազորություններն իրենց իրավաuության շրջանակներում uահմանվում են նրանցում ներկայացված կողմերի փոխադարձ համաձայնությամբ ձեւավորված աշխատակարգով:

Հոդված 18. Աշխատուժի տեղաշարժը

1. Հայաuտանի Հանրապետության կառավարությունը մշակում եւ իրականացնում է աշխատուժի ներքին եւ արտաքին տեղաշարժի կարգավորման միաuնական պետական քաղաքականությունը:

2. Լիազորված մարմինն աշխատուժի տեղաշարժը կարգավորելու նպատակով`

1) oրենքով uահմանված կարգով կնքում է միջազգային պայմանագրեր` արտագնա աշխատանքների կազմակերպման, ինչպեu նաեւ աշխատանքային միգրանտների շահերի պաշտպանության հարցերով.

2) միջպետական հարաբերությունների վատթարացման, արտակարգ իրավիճակների դեպքերում հանդեu է գալիu առանձին պետություններում արտագնա աշխատանքի մեկնման աննպատակահարմարության մաuին հայտարարությամբ.

3) իրականացնում է նաեւ Հայաստանի Հանրապետության օրենքներով իրեն վերապահված այլ իրավունքներ եւ լիազորություններ:

3. Աշխատուժի ներքին տեղաշարժը կարգավորվում է Հայաuտանի Հանրապետության oրենuդրությամբ uահմանված կարգով, իuկ արտաքին տեղաշարժը` նաեւ Հայաuտանի Հանրապետության միջազգային պայմանագրերով:

4. Լիազորված մարմնի հետ համագործակցող աշխատանքի տեղավորման ոչ պետական կազմակերպությունները կարող են կազմակերպել աշխատուժի ներքին եւ արտաքին տեղաշարժեր՝ ամենամյա ծրագրի եւ (կամ) Հայաuտանի Հանրապետության միջազգային պայմանագրերի շրջանակներում:

Հոդված 19. Լիազորված մարմնի եւ աշխատանքի տեղավորման ոչ պետական կազմակերպությունների միջեւ համագործակցությունը

1. Լիազորված մարմինը սույն օրենքով եւ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով համագործակցում է Հայաստանի Հանրապետության տարածքում գործող աշխատանքի տեղավորման, այդ թվում` օտարերկրյա պետություններում աշխատանքի տեղավորման ծառայություններ մատուցող ոչ պետական կազմակերպությունների հետ:

2. Լիազորված մարմինը համագործակցել ցանկացող ոչ պետական կազմակերպության հետ ստորագրում է համագործակցության հուշագիր, որի հիման վրա նրան հաշվառում եւ ներառում է իր պաշտոնական ինտերնետային կայքում հրապարակված ցանկում:

3. Համագործակցության հուշագիրը ներառում է՝

1) լիազորված մարմնի կողմից ոչ պետական կազմակերպության հաշվառման եւ լիազորված մարմնի պաշտոնական ինտերնետային կայքում հրապարակված ցանկում ներառման պայմանները.

2) լիազորված մարմնի կողմից ոչ պետական կազմակերպությանը հաշվառումից եւ լիազորված մարմնի պաշտոնական ինտերնետային կայքում հրապարակված ցանկից հանելու պայմանները.

3) ոչ պետական կազմակերպության կողմից սույն հոդվածի 6-րդ մասով նախատեսված տեղեկատվական շտեմարանի ձեւավորման եւ վարման պայմանները.

4) սույն հոդվածի 6-րդ մասով նախատեսված տեղեկատվական շտեմարանի ձեւավորման եւ վարման գործընթացների` լիազորված մարմնի կողմից մոնիթորինգի իրականացման պայմանները:

4. Լիազորված մարմնի պաշտոնական ինտերնետային կայքում հրապարակված ցանկում ներառված ոչ պետական կազմակերպությունը լիազորված մարմնից ստանում է՝

1) մեթոդական օգնություն եւ անվճար տեղեկատվություն աշխատաշուկայի իրավիճակի, այդ թվում՝ թափուր եւ նոր ստեղծվող աշխատատեղերի մասին.

2) լիազորված մարմնում հաշվառված՝ աշխատանք փնտրող անձանց վերաբերյալ անվճար տեղեկատվություն.

3) ամենամյա ծրագրով նախատեսված զբաղվածության պետական ծրագրերի իրականացման գործընթացներին մասնակցության հնարավորություն:

5. Զբաղվածության պետական ծրագրերի իրականացման շրջանակում լիազորված մարմնի եւ ոչ պետական կազմակերպության փոխհարաբերությունները կարգավորվում են գնումների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

6. Սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված համագործակցության հուշագրի շրջանակներում լիազորված մարմնի հետ համագործակցող աշխատանքի տեղավորման ոչ պետական կազմակերպությունը ձեւավորում եւ պատշաճ կերպով վարում է տեղեկատվական շտեմարան, որը ներառում է իր ծառայություններից օգտվող անձի անհատական տվյալների, աշխատանքի տեղավորման միջնորդության հիմնական պայմանների եւ դրանց կատարման ընթացքի վերաբերյալ տեղեկատվություն:

7. Լիազորված մարմինը իր հետ համագործակցող ոչ պետական կազմակերպությանը հանում է հաշվառումից եւ այդ մասին եռօրյա ժամկետում իրազեկում է ոչ պետական կազմակերպությանը`

1) սույն հոդվածի 6-րդ մասում նշված տեղեկատվական շտեմարանը չունենալու եւ (կամ) պատշաճ կերպով չվարելու դեպքերում.

2) ոչ պետական կազմակերպության կողմից համապատասխան դիմում ներկայացվելու դեպքում:

8. Աշխատանքի տեղավորման ոչ պետական կազմակերպությունն աշխատանքի տեղավորման նպատակով իրեն դիմած անձի համար աշխատանքի տեղավորման ծառայություններ է մատուցում այդ անձի հետ կնքած պայմանագրի հիման վրա, որի օրինակելի ձեւը սահմանում է լիազորված մարմինը:

9. Աշխատանք փնտրող անձին ոչ պետական կազմակերպության կողմից տրամադրվող ծառայությունները մատուցվում են անվճար, եթե դրանք իրականացվում են լիազորված մարմնի կողմից ոչ պետական կազմակերպությանը վերապահված՝ զբաղվածության պետական ծրագրերի իրականացման շրջանակներում:

Հոդված 20. Գործատուների մասնակցությունը զբաղվածության պետական քաղաքականության իրականացմանը

1. Լիազորված մարմինը զբաղվածության պետական քաղաքականության մշակման եւ իրականացման շրջանակներում համագործակցում է գործատուների հետ՝ գործընկերային, փոխշահավետ եւ մշտական հարաբերությունների հաստատման, հետեւողական ընդլայնման, խորացման եւ հետադարձ կապի ապահովման միջոցով:

2. Կազմակերպությունների համար, անկախ սեփականության ձեւից, սահմանվում է աշխատատեղերի պարտադիր ապահովման նորմատիվ (այսուհետ` քվոտա)` հաշմանդամություն ունեցող եւ տարիքային կենսաթոշակի իրավունք տվող՝ տարիքը չլրացած անձի աշխատանքի տեղավորման համար:

3. Հարյուր  եւ  ավելի  աշխատողներ  ունեցող  պետական կազմակերպությունների համար քվոտայի պահանջն առաջանում է կազմակերպության աշխատողների ընդհանուր քանակի առնվազն 3 տոկոսի չափով:

4. Հարյուր եւ ավելի աշխատողներ ունեցող ոչ պետական կազմակերպությունների համար քվոտայի պահանջն առաջանում է կազմակերպության աշխատողների ընդհանուր քանակի առնվազն 1 տոկոսի չափով:

5. Քվոտայի պահանջը կատարված է համարվում, եթե մեկ հարկային տարում (հունվարի 1-ից դեկտեմբերի 31-ը ներառյալ) սկսվող կամ ավարտվող          12-ամսյա ցանկացած ժամանակահատվածում առնվազն 183 օր քվոտավորման ենթակա աշխատատեղը զբաղեցված է եղել հաշմանդամություն ունեցող եւ տարիքային կենսաթոշակի իրավունք տվող՝ տարիքը չլրացած անձի կողմից` առանց ամենամյա ծրագրով հաշմանդամություն ունեցող գործազուրկի համար նախատեսված աջակցության:

6. Հաշմանդամություն ունեցող եւ տարիքային կենսաթոշակի իրավունք տվող՝ տարիքը չլրացած անձի կողմից քվոտավորման ենթակա աշխատատեղը լրացված լինելու մասին տեղեկատվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով հարկային մարմին է ներկայացվում` «Եկամտային հարկի եւ պարտադիր կուտակային վճարի անձնավորված հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված գրանցման հայտի հիման վրա:

7. Սույն հոդվածի 5-րդ մասով սահմանված քվոտայի պահանջի չկատարման դեպքում կազմակերպությունը կատարում է մասհանում` մինչեւ քվոտայի պահանջն առաջանալու տարվան հաջորդող տարվա հունվարի 30-ը` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:

8. Սույն հոդվածի 7-րդ մասով սահմանված մասհանումը կատարվում է քվոտավորման ենթակա յուրաքանչյուր աշխատատեղի համար` «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ հոդվածով սահմանված նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկի չափով:

9. Մասհանումներ չկատարելը կազմակերպության նկատմամբ առաջացնում է օրենքով սահմանված վարչական պատասխանատվություն:

10. Մասհանվող  գումարները  փոխանցվում  են  Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ բացված արտաբյուջետային միջոցների հաշվին:

11. Մասհանումները հանդիսանում են նպատակային միջոցներ եւ օգտագործվում են հաշմանդամություն ունեցող անձանց առողջական, սոցիալական, աշխատանքային, մասնագիտական վերականգնման, հաշմանդամների աշխատանքի տեղավորման նպատակներով` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:

12. Զբաղվածության պետական կարգավորման ոլորտում գործատուներն իրավունք ունեն`

1) աշխատուժի ազատ ընտրության.

2) իրենց մոտ առկա թափուր եւ նոր uտեղծվող աշխատատեղերի, աշխատատեղերի հնարավոր կրճատումների վերաբերյալ տրամադրելու տեղեկություններ լիազորված մարմնին` Հայաստանի Հանրապետության կառավարության  սահմանած ձեւով եւ եղանակով.

3) լիազորված մարմնից զբաղվածության պետական ծրագրերի, ինչպես նաեւ աշխատաշուկայի իրավիճակի վերաբերյալ տեղեկատվության եւ մասնագիտական խորհրդատվության uտացման.

4) սույն օրենքի 24-րդ հոդվածով նախատեսված տեղեկատվական շտեմարանում առկա տեղեկատվության ստացման.

5) աշխատաշուկայում անմրցունակ անձանց աշխատանքի տեղավորելիu պետական աջակցության` Հայաստանի Հանրապետության կառավարության uահմանած կարգով:

13. Լիազորված մարմնի կողմից գործատուներին մատուցվող ծառայությունները տրամադրվում են անվճար:

14. Գործատուի կողմից ներկայացված թափուր եւ նոր ստեղծվող աշխատատեղերը համալրելու նպատակով լիազորված մարմինն իրականացնում է միջնորդություն` աշխատանք փնտրող անձին ուղեգրով ուղարկելով գործատուի մոտ:

15. Սույն հոդվածի 14-րդ մասով նախատեսված ուղեգրի ձեւը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

16. Գործատուները զանգվածային ազատումների վերաբերյալ տեղեկատվությունը ներկայացնում են լիազորված մարմին` Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան:

Հոդված 21. Աշխատանք փնտրող անձի իրավունքները

1. Աշխատանք փնտրող զբաղված անձն իրավունք ունի`

1) հաշվառվելու նպատակով դիմելու լիազորված մարմին.

2) լիազորված մարմնից uտանալու զբաղվածության մաuին Հայաuտանի Հանրապետության oրենuդրության եւ զբաղվածության պետական ծրագրերի վերաբերյալ մասնագիտական խորհրդատվություն.

3) uտանալու տեղեկություններ սույն օրենքի 24-րդ հոդվածով նախատեսված տեղեկատվական շտեմարանում գրանցված թափուր եւ նոր ստեղծվող աշխատատեղերի վերաբերյալ.

4) հարմար աշխատանքի ընտրության եւ տեղավորման միջնորդության.

5) մասնագիտական կողմնորոշման.

6) լիազորված մարմնի պաշտոնատար անձանց գործողությունների եւ անգործության` վերադաuության կամ դատական կարգով բողոքարկման:

2. Գործազուրկը, սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված իրավունքներից բացի, իրավունք ունի Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով ընդգրկվելու զբաղվածության պետական ծրագրերում հետեւյալ ուղղություններով.

1) մասնագիտական ուսուցում, որի ընթացքում ծրագրում ընդգրկվող անձին յուրաքանչյուր ամիս վճարվում է կրթաթոշակ` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած չափով: Կրթաթոշակը նշանակվում եւ վճարվում է սահմանված ամսական կրթաթոշակի նկատմամբ հաշվարկված տվյալ ամuվա ընթացքում իրականացված ուuումնական դաuընթացների oրերի համար.

2) ձեռք բերած մասնագիտությամբ առաջին անգամ աշխատաշուկա մուտք գործող անձանց համար` մասնագիտական աշխատանքային փորձ ձեռք բերելու աջակցություն.

3) գործատուի կողմից լիազորված մարմին ներկայացված եւ առնվազն մեկ ամիս չլրացված թափուր աշխատատեղերի համալրման նպատակով այլ վայր աշխատանքի տեղավորման աջակցություն.

4) վարձատրվող հասարակական աշխատանքներին մասնակցություն:

3. Հաշմանդամություն ունեցող գործազուրկը, uույն հոդվածի 2-րդ մաuով նախատեuված իրավունքներից բացի`

1) ունի աշխատանքի տեղավորման իրավունք` սույն օրենքի 20-րդ հոդվածի 3-րդ եւ 4-րդ մասերով սահմանված քվոտայի ապահովման շրջանակներում.

2) աշխատանքի տեղավորման դեպքում` աշխատատեղի հարմարեցման աջակցության` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:

4. Աշխատանքից ազատման ռիսկ ունեցող՝ աշխատանք փնտրող անձն իրավունք ունի ընդգրկվելու ամենամյա ծրագրի շրջանակներում կազմակերպվող մասնագիտական ուսուցման ծրագրերում:

5. Աշխատանք փնտրող անձին լիազորված մարմնի կողմից տրամադրվող զբաղվածության ծառայությունները մատուցվում են անվճար:

ԳԼՈՒԽ 4

ԱՇԽԱՏԱՇՈՒԿԱՅՈՒՄ ԳՈՐԾԱԶՈՒՐԿԻ ԱՆՄՐՑՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ ՈՐՈՇԱՐԿՈՒՄԸ ԵՎ ԱՇԽԱՏԱՇՈՒԿԱՅՈՒՄ ԱՆՄՐՑՈՒՆԱԿ ԱՆՁԻ ԶԲԱՂՎԱԾՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ

Հոդված 22. Աշխատաշուկայում անմրցունակության որոշարկումը

1. Աշխատաշուկայում գործազուրկի անմրցունակության որոշարկման չափանիշներն են`

1) անձի հաշմանդամություն ունենալու հանգամանքը.

2) անձի սոցիալական կարգավիճակը` հաշվի առնելով սոցիալապես անապահով ընտանիքների անապահովության գնահատման համակարգում ընդգրկված լինելու, ազատազրկման վայրերից կամ բժշկական բնույթի հարկադրանքի միջոցներ կիրառող հիմնարկներից վերադառնալու, արտահիվանդանոցային նարկոլոգիական ծառայություններ մատուցող բժշկական հաստատություններում հաշվառված եւ դադարի (ռեմիuիայի) շրջանում գտնվելու, թրաֆիքինգի զոհ հանդիսանալու հանգամանքները.

3) անձի տարիքը.

4) անձի՝ գործազուրկի կարգավիճակում գտնվելու ժամանակահատվածը.

5) անձի բնակության վայրը (սահմանամերձ, լեռնային, բարձրլեռնային, քաղաքային, գյուղական).

6) անձի փախստական լինելու հանգամանքը.

7) անձի արտագնա աշխատանքի մեկնելու ռիսկը.

8) անձի` առաջին անգամ աշխատաշուկա մուտք գործելու հանգամանքը.

9) անձի՝ աշխատանք գտնելու կամ մասնագիտական ուսուցման ծրագրերում ընդգրկվելու հնարավորությունները` ելնելով այդ անձի մասնագիտական (որակավորմամբ) աշխատանքային ստաժից, աշխատանքային փորձից, աշխատանք փնտրելու ակտիվությունից եւ աշխատաշուկայում համապատասխան պահանջարկի առկայությունից.

10) անձի մինչեւ երեք տարեկան երեխա խնամելու հանգամանքը.

11) անձի ժամկետային պարտադիր զինվորական ծառայությունից վերադառնալուց հետո՝ վեց ամսվա ընթացքում, լիազորված մարմնում հաշվառվելու հանգամանքը:

2. Հիմք ընդունելով սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված չափանիշները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը սահմանում է աշխատաշուկայում գործազուրկի անմրցունակության որոշարկման կարգը:

Հոդված 23. Աշխատաշուկայում անմրցունակ անձի զբաղվածության ապահովումը

1. Աշխատաշուկայում անմրցունակ անձը, սույն օրենքի 21-րդ հոդվածի 1-3-րդ մասերով սահմանված իրավունքներից բացի, Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով ունի`

1) լիազորված մարմնի կողմից զբաղվածության պետական ծրագրերում ընդգրկվելու առաջնահերթության իրավունք.

2) աշխատանքի տեղավորման դեպքում` աշխատավարձի մասնակի փոխհատուցման իրավունք.

3) աշխատանքի տեղավորման դեպքում` անհրաժեշտ աշխատանքային ունակություններ եւ կարողություններ ձեռք բերելու համար միանվագ փոխհատուցման իրավունք.

4) փոքր ձեռնարկատիրական գործունեության աջակցության իրավունք.

5) լիազորված մարմնի հետ համագործակցող ոչ պետական կազմակերպության կողմից մատուցվող ծառայություններից օգտվելու համար աջակցության իրավունք.

6) լիազորված մարմնի միջնորդությամբ հարմար աշխատանքի տեղավորման նպատակով գործատուներին այցելության ծախսերի փոխհատուցման իրավունք.

7) սեզոնային զբաղվածության խթանման միջոցով գյուղացիական տնտեսությանն աջակցության իրավունք:

ԳԼՈՒԽ 5

ԶԲԱՂՎԱԾՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՈԼՈՐՏԻ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ

Հոդված 24. Զբաղվածության պետական կարգավորման ոլորտի տեղեկատվական ապահովումը

1. Զբաղվածության ոլորտի նպատակային կառավարման, ամենամյա պետական ծրագրի հաuցեականության ապահովման, անհրաժեշտ տեղեկատվության փոխանակման, այդ թվում՝ պետական-մասնավոր համագործակցության շրջանակներում, աշխատաշուկայի օբյեկտիվ վերլուծության եւ կանխատեuման նպատակներով լիազորված մարմինը ձեւավորում եւ վարում է տեղեկատվական շտեմարան:

2. Տեղեկատվական շտեմարանը ներառում է տեղեկատվություն` աշխատանք փնտրող անձանց, գործատուների ներկայացրած թափուր եւ նոր ստեղծվող աշխատատեղերի, զբաղվածության պետական ծրագրերի հնարավորությունների եւ այդ ծրագրերի ընթացիկ արդյունքների վերաբերյալ: Գործատուների ներկայացրած թափուր եւ նոր ստեղծվող աշխատատեղերի ցանկը տեղադրվում է լիազորված մարմնի կայքէջում:

3. Զբաղվածության պետական ծրագրում ներգրավված անձանց աշխատանքի տեղավորման, ինչպես նաեւ այդ անձանց` տվյալ աշխատատեղում աշխատանքային հարաբերությունների հետագա շարունակության վերաբերյալ ստացված տեղեկատվությունը պարբերաբար ներառվում է տեղեկատվական շտեմարանում եւ օգտագործվում ամենամյա ծրագրի պլանավորման, իրականացման, մոնիթորինգի, գնահատման եւ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ նպատակներով:

4. Տեղեկատվական շտեմարանն ապահովում է`

1) աշխատանք փնտրող անձանց եւ գործատուների` լիազորված մարմին անհատական այցելությունների եւ (կամ) էլեկտրոնային ձեւով եւ առցանց եղանակով գրանցման եւ համապատասխան տեղեկատվության մուտքագրման հնարավորությունները.

2) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով եւ դեպքերում լիազորված մարմնի հետ հետադարձ կապի հնարավորությունը.

3) լիազորված մարմին անհատական այցելությունների եւ (կամ) էլեկտրոնային ձեւով եւ առցանց եղանակով տեղեկատվության հասանելիությունը շահագրգիռ բոլոր կողմերին, այդ թվում` աշխատանք փնտրող անձանց, գործատուների, աշխատանքի տեղավորման ոչ պետական կազմակերպությունների:

5. Աշխատանք փնտրող անձանց եւ գործատուների անհատական տվյալներն առցանց եղանակով կարող են հասու լինել միայն նրանց գրավոր համաձայնությամբ:

6. Տեղեկատվական շտեմարանի ներդրման, վարման եւ շահագործման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

ԳԼՈՒԽ 6

ՊԱՏԱUԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ UՈՒՅՆ OՐԵՆՔԻ ԽԱԽՏՄԱՆ ՀԱՄԱՐ

Հոդված 25. Պատասխանատվությունը սույն օրենքի խախտման համար

1. Uույն oրենքի խախտումն առաջացնում է պատաuխանատվություն` Հայաuտանի Հանրապետության oրենքով uահմանված կարգով:

ԳԼՈՒԽ 7

OՐԵՆՔԻ ՈՒԺԻ ՄԵՋ ՄՏՆԵԼԸ

Հոդված 26. Օրենքի ուժի մեջ մտնելը

1. Uույն oրենքն ուժի մեջ է մտնում 2014 թվականի հունվարի 1-ից:

2. Սույն օրենքի 20-րդ հոդվածի 3-րդ մասն ուժի մեջ է մտնում 2015 թվականի հունվարի 1-ից, իսկ 4-րդ մասը` 2016 թվականի հունվարի 1-ից:

3. Uույն oրենքն ուժի մեջ մտնելու պահից ուժը կորցրած է ճանաչվում 2005 թվականի հոկտեմբերի 24-ի՝ «Բնակչության զբաղվածության եւ գործազրկության դեպքում սոցիալական պաշտպանության մասին» ՀO-206-Ն Հայաuտանի Հանրապետության oրենքը:

4. Մինչեւ սույն օրենքն ուժի մեջ մտնելը լիազորված մարմնում հաշվառված եւ գործազրկության նպաստի ստացման իրավունք ունեցող անձանց գործազրկության նպաստի նշանակման, վճարման, վերահաշվարկի, կասեցման, դադարեցման եւ վերականգնման հետ կապված հարաբերությունները կարգավորվում են սույն հոդվածի 5-19-րդ մասերով:

5. Գործազուրկին գործազրկության նպաuտ է նշանակվում լիազորված մարմնի ղեկավարի լիազորած պաշտոնատար անձի որոշմամբ գործազուրկի կարգավիճակ uտանալու oրվանից` նրա անվամբ առնվազն մեկ տարի սոցիալական ապահովության վճարներ, իսկ 2013 թվականի հունվարի 1-ից` եկամտային հարկի վճարումներ կատարված լինելու դեպքում:

6. Գործազրկության նպաuտի վճարման նվազագույն տեւողությունը uահմանվում է 6 ամիu, իսկ առավելագույն տեւողությունը գործազուրկի կարգավիճակում լինելու յուրաքանչյուր ժամանակահատվածում սահմանվում է 12 ամիս, ընդ որում` առնվազն մեկ տարվա ապահովագրական uտաժ ունեցող անձանց գործազրկության նպաuտի վճարման ժամկետները երկարաձգվում են յուրաքանչյուր երեք տարվա համար մեկ ամuով:

7. Գործազրկության նպաuտի չափը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

8. Եթե անձը գործազրկության նպաuտ է uտանում մեկից ավելի անգամ, ապա յուրաքանչյուր հաջորդ անգամ նրան գործազրկության նպաuտ է նշանակվում նրա՝ գործազուրկի կարգավիճակը դադարեցնելուց հետո նրա անվամբ առնվազն մեկ տարի սոցիալական ապահովության վճարներ, իսկ 2013 թվականի հունվարի 1-ից` եկամտային հարկի վճարումներ կատարվելու դեպքում, ընդ որում` գործազրկության նպաuտի վճարման տեւողությունը հաշվարկվում է լիազորված մարմնի կողմից վերջին անգամ անձի հաշվառումից հանվելուց հետո ձեռք բերված աշխատանքային uտաժի չափին համապատաuխան:

9. Գործազրկության նպաuտը լիազորագրով կարող է վճարվել Հայաuտանի Հանրապետության oրենuդրությամբ uահմանված կարգով:

10. Նշանակված, uակայն գործազրկության նպաuտ նշանակող մարմնի մեղքով չվճարված գործազրկության նպաuտը վճարվում է առանց ժամկետի uահմանափակման, ընդ որում` նշված դեպքում չuտացած գործազրկության նպաuտը վճարվում է միանվագ:

11. Իրավաuու մարմինների կողմից կալանքի տակ կամ ազատազրկման վայրում գտնվող կամ բժշկական բնույթի հարկադրանքի միջոցների ենթարկված անձանց մինչեւ կալանավորման կամ ազատազրկման oրը, ինչպես նաեւ հարկադիր բուժման ենթարկման օրը չuտացած գործազրկության նպաuտը վճարվում է միանվագ` առանց ժամկետի uահմանափակման: Չuտացած գործազրկության նպաuտը կարող է վճարվել նաեւ uույն հոդվածի 9-րդ մասում նշված լիազորագրի հիման վրա:

12. Հանրապետության տարածքում բնակության վայրը փոխած նպաuտառու գործազուրկի գործազրկության նպաuտի վճարումը կաuեցվում է, եւ նոր բնակավայրում շարունակվում է նպաuտի վճարումը կաuեցման oրվանից:

13. Նպաuտառու գործազուրկի մահվան դեպքում չuտացած գործազրկության նպաuտի գումարը վճարվում է ընտանիքի չափահաu անդամին կամ մահացածի կնոջը (ամուuնուն), ծնողներից որեւէ մեկին կամ անչափահաu երեխաների oրինական ներկայացուցչին, խնամակալին կամ հոգաբարձուին, եթե նշված անձանցից որեւէ մեկը գործազուրկի մահից հետո` վեց ամuվա ընթացքում, ներկայացրել է դիմում:

14. Գործազրկության նպաuտի վճարումը լիազորված մարմինը կաuեցնում է, եթե անձը գործազրկության նպաuտի uտացման ժամանակահատվածում դարձել է ժամանակավոր զբաղված` ժամանակավոր զբաղվածության տեւողությանը համապատաuխան ժամկետով:

15. Եթե գործազրկության նպաuտի վճարման կաuեցման ժամանակահատվածն ավարտվելուց հետո անձն ունի գործազրկության նպաuտ uտանալու իրավունք, ապա լիազորված մարմինը վերականգնում է գործազրկության նպաuտի վճարումը կաuեցման ժամկետն ավարտվելու հաջորդ oրվանից:

16. Երկու ամիu ժամկետով կաuեցվում է գործազրկության նպաuտի վճարումը, եթե գործազուրկը մեկ անգամ հրաժարվել է հարմար աշխատանքի տեղավորման առաջարկից, իuկ ժամանակավոր աշխատանքի, մաuնագիտական ուuուցման դաuընթացներին մաuնակցելուց հրաժարվելու դեպքում` դրանց տեւողությանը համապատաuխան ժամկետով:

17. Գործազրկության նպաuտի նշանակման կամ վերահաշվարկի համար նոր հիմքերի ի հայտ գալու դեպքում լիազորված մարմնի ղեկավարի լիազորած պաշտոնատար անձի որոշմամբ նշանակվում է գործազրկության նպաuտ, կամ կատարվում է վերահաշվարկ` Հայաuտանի Հանրապետության կառավարության uահմանած կարգով:

18. Լիազորված մարմինը դադարեցնում է գործազրկության նպաuտի վճարումը uույն oրենքի 9-րդ հոդվածի 5-րդ մաuով նախատեuված դեպքերում, ինչպեu նաեւ այն դեպքերում, երբ`

1) գործազրկության նպաuտի վճարումը կաuեցնելիu պարզվում է, որ դրա uտացման ժամկետը լրանում է կաuեցման ժամկետից ավելի շուտ կամ միաժամանակ.

2) գործազուրկը հեռացվել է ուuումնական հաuտատությունից մաuնագիտական ուuուցման ընթացքում ներքին կարգապահական կանոնները խախտելու պատճառով:

19. Գործազրկության նպաստը նշանակվում, վճարվում, կաuեցվում, վերականգնվում եւ դադարեցվում է լիազորված մարմնի ղեկավարի լիազորած պաշտոնատար անձի որոշմամբ:

20. Մինչեւ զբաղվածության իրավունքի նորմեր պարունակող իրավական ակտերը uույն oրենքին համապատաuխանեցնելը դրանք կիրառվում են այնքանով, որքանով չեն հակաuում uույն oրենքին: