Armenian ARMSCII Armenian
Երկրորդ ընթերցում
Կ-3571-02.10.2013,16.10.2013-ՍՀ-010/2

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգիրքը (6 դեկտեմբերի 1985 թվական, այսուհետ՝ օրենսգիրք) լրացնել հետեւյալ բովանդակությամբ` 41.4-րդ հոդվածով.

Հոդված 41.4.  «Զբաղվածության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածով նախատեսված մասհանումներ չկատարելը

Մասհանում չկատարելը`

առաջացնում է տուժանքի նշանակում գործատուի նկատմամբ` վճարման կետանցված յուրաքանչյուր օրվա համար վճարման ենթակա մասհանման գումարի 0,15 տոկոսի չափով, բայց ոչ ավելի, քան վճարման ենթակա գումարի չափը:»:

Հոդված 2. Օրենսգրքի 244.2-րդ հոդվածի առաջին նախադասությունում  «48.1» թվից առաջ լրացնել  «41.4,» թվով:

Հոդված 3. Uույն oրենքն ուժի մեջ է մտնում 2015 թվականի հունվարի 1-ից: