Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-368-18.10.2013-ՏՀ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ` ՄԱՔՍԱՏՈՒՐՔԻ 0 ՏՈԿՈՍ ԴՐՈՒՅՔԱՉԱՓ ՈՒՆԵՑՈՂ ԵՎ ԱԿՑԻԶԱՅԻՆ ՀԱՐԿՈՎ ՀԱՐԿՄԱՆ ՈՉ ԵՆԹԱԿԱ ԱՅՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ, ՈՐՈՆՑԻՑ ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԸ ՄԱՔՍԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՉԻ ՀԱՇՎԱՐԿՎՈՒՄ ԵՎ ԳԱՆՁՎՈՒՄ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Կազմակերպությունների եւ անհատ ձեռնարկատերերի կողմից ներմուծվող` մաքսատուրքի 0 տոկոս դրույքաչափ ունեցող եւ ակցիզային հարկով հարկման ոչ ենթակա այն ապրանքների ցանկը հաստատելու մասին, որոնցից ավելացված արժեքի հարկը մաքսային մարմինների կողմից չի հաշվարկվում եւ գանձվում» Հայաստանի Հանրապետության 2001 թվականի հունիսի 29-ի ՀՕ-195 օրենքի 1-ին հոդվածի ցանկից 88 ապրանքային դիրքի տողից հանել «, բացառությամբ՝» բառը:

Հոդված 2. Սույն օրենքի 1-ին հոդվածը ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից եւ գործում է 5 տարի ժամկետով:

ՏԵՂԵԿԱՆՔ - ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ` ՄԱՔՍԱՏՈՒՐՔԻ 0 ՏՈԿՈՍ ԴՐՈՒՅՔԱՉԱՓ ՈՒՆԵՑՈՂ ԵՎ ԱԿՑԻԶԱՅԻՆ ՀԱՐԿՈՎ ՀԱՐԿՄԱՆ ՈՉ ԵՆԹԱԿԱ ԱՅՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ, ՈՐՈՆՑԻՑ ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԸ ՄԱՔՍԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՉԻ ՀԱՇՎԱՐԿՎՈՒՄ ԵՎ ԳԱՆՁՎՈՒՄ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

1. Անհրաժեշտությունը, ընթացիկ իրավիճակը եւ խնդիրները

«Կազմակերպությունների եւ անհատ ձեռնարկատերերի կողմից ներմուծվող` մաքսատուրքի 0 տոկոս դրույքաչափ ունեցող եւ ակցիզային հարկով հարկման ոչ ենթակա այն ապրանքների ցանկը հաստատելու մասին, որոնցից ավելացված արժեքի հարկը մաքսային մարմինների կողմից չի հաշվարկվում եւ գանձվում» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ՝ Օրենք) 1-ին հոդվածի ցանկում ներառված ԱՏԳ ԱԱ 88 ապրանքային դիրքի նկատմամբ ավելացված արժեքի հարկը մաքսային մարմինների կողմից չի հաշվարկվում եւ գանձվում, սակայն նույն տողը նախատեսում է բացառություններ ԱՏԳ ԱԱ 8802 եւ 8803 ապրանքային դիրքերի համար, որի արդյունքում տվյալ ապրանքների մասով ավելացված արժեքի հարկը պետք է հաշվարկվի եւ գանձվի: Տվյալ ապրանքային տողերը վերաբերվում են ինքնաթիրներ, ուղղաթիրներին, տիեզերական ապպարատներին եւ տիեզերական հռթիր-կրիչներին, ինչպես նաեւ դրանց պահեստամասերին:

2013 թվականի ապրիլի 22-ին ավարտվել է Հայաստանի Հանրապետության կառավարության, Սիբիր ավիաուղիների եւ Արմավիայի միջեւ 2003 թվականի մարտի 14-ին կնքված «Արմավիա>-ին ֆինանսավորում տրամադրելու վերաբերյալ» պայմանագրի գործողությոն ժամկետը:

Ներկա փուլում Հայաստանի քաղաքացիական ավիացիայի բնագավառում կա լարվածություն եւ աշխատանքներ են իրականացվում հայկական օդանավ շահագործողներին օդային փոխադրումների շուկա ներգրավելու ուղղությամբ, ինչպես նաեւ իրականացվում է փոքր ավիացիայի զարգացման գործընթաց:

Սակայն Հայաստանի Հանրապետության օդանավ շահագործողների կողմից ժամանակակից քաղաքացիական օդանավերր ձեռք բերելու եւ դրանք ներմուծելու ժամանակ հաշվարկվող եւ գանձվող ավելացված արժեքի հարկի մեծությունը, որպես կանոն լուրջ խոչընդոտ է հանդիսանում շուկա մուտք գործելու համար եւ ուղղակիորեն ազդեցություն ունի ավիատոմսերի եւ ուղեւորների սպասարկման սակագների աճի վրա, իսկ փոքր ավիացիայի համար օդանավեր ձեռք բերելու բոլոր բանակցությունները օտարերկրյա կազմակերպությունների հետ մտնում են փակուղի:

Առաջարկվող «Կազմակերպությունների եւ անհատ ձեռնարկատերերի կողմից ներմուծվող` մաքսատուրքի 0 տոկոս դրույքաչափ ունեցող եւ ակցիզային հարկով հարկման ոչ ենթակա այն ապրանքների ցանկը հաստատելու մասին, որոնցից ավելացված արժեքի հարկը մաքսային մարմինների կողմից չի հաշվարկվում եւ գանձվում» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը հնարավորություն կտա խթանել Հայաստանի ավիացիոն փոխադրումների շուկան եւ կնպաստի ուղեւորային եւ բեռնային փոխադրումների ծառայությունների սակագները նվազեցմանը, հակառակ դեպքում արտոնություններ չլինելու հանգամանքը ուղղակիորեն կհանգեցնի կոմերցիոն եւ փոքր ավիացիայի զարգացման փակուղուն, իսկ հայկական քաղաքացիական ավիացիան կզրկվի օդանավերի սեփական պարկից:

2. Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը

Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի բնագավառում իրականացվում է հայկական օդանավ շահագործողների համար օտարերկրյա ավիաընկերությունների հետ հավասար հավասար մրցակցային պայմաններ ստեղծելու, նրանց կողմից նոր եւ ժամանակակից օդանավերով օդանավերի պարկը համալրելու, ինչպես նաեւ փոքր ավիացիայի զարգացման ակտիվ գործընթաց:

3. Կարգավորման նպատակը եւ բնույթը

Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունը (այսուհետ՝ Գլխավոր վարչություն) առաջարկում է առնվազն առաջիկա հինգ տարիների համար արտոնություններ սահմանել վերը նշված ԱՏԳ ԱԱ 8802 եւ 8803 ապրանքային դիրքերի նկատմամբ եւ ավելացված արժեքի հարկ դրանք ներմուծելիս չհաշվարկել ու չգանձել:

4. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները եւ անձինք

Նախագիծը մշակվել է Գլխավոր վարչության աշխատակազմում:

5. Ակնկալվող արդյունքը

Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի օդային փոխադրումների շուկայի խթանում, ուղեւորային եւ բեռնային փոխադրումների ծառայությունների սակագները նվազեցում: Նաեւ արտոնությունների շարունակական կիրառումը թույլ կտա, որպեսզի Հայաստանի Հանրապետության օդանավ շահագործողները, շահագրգռված լինեն օդանավեր ձեռք բերելու եւ օդանավերի քանակը ավելացնելու համար, որը ռազմավարական նշանակություն ունի Հայաստանի Հանրապետության համար: