Հոդված 1. «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության 2002 թվականի փետրվարի 20-ի ՀՕ-308 օրենքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ՝ 103.1-րդ հոդվածով.
«Հոդված 103.1. Գլխավոր դատախազի հաղորդման ներկայացումը եւ քննարկումը
1. Գլխավոր դատախազը յուրաքանչյուր տարի` մինչեւ ապրիլի 1-ը Հանրապետության Նախագահին եւ Ազգային ժողով է ներկայացնում հաղորդում Հայաստանի Հանրապետության դատախազության նախորդ տարվա գործունեության մասին:
2. Ազգային ժողովի նախագահը հաղորդումը ստանալուց հետո՝ երկօրյա ժամկետում ուղարկում է մշտական հանձնաժողովներ եւ մեկամսյա ժամկետում ընդգրկում է Ազգային ժողովի չորսօրյա նիստերի օրակարգի նախագծում:»:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: