1. Վավերացնել 2019թ. նոյեմբերի 22-ին ստորագրված «Հայաստանի Հանրապետության եւ Իտալիայի Հանրապետության միջեւ «Քրեական գործերով փոխադարձ օգնության մասին» 1959 թվականի ապրիլի 20-ի եվրոպական կոնվենցիայի կիրառումը դյուրացնելու մասին» համաձայնագիրը:
2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԻՏԱԼԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ «ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾԵՐՈՎ ՓՈԽԱԴԱՐՁ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» 1959 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 20-Ի ԵՎՐՈՊԱԿԱՆ ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ ԿԻՐԱՌՈՒՄԸ ԴՅՈՒՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ՍՏՈՐԱԳՐՄԱՆ ՆՊԱՏԱԿԱՀԱՐՄԱՐՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Հայաստանի Հանրապետության եւ Իտալիայի Հանրապետության միջեւ «Քրեական գործերով փոխադարձ օգնության մասին» 1959 թվականի ապրիլի 20-ի եվրոպական կոնվենցիայի կիրառումը դյուրացնելու մասին համաձայնագիրը (այսուհետ՝ Համաձայնագիր) նպատակ ունի բարելավել քրեական գործերով փոխադարձ օգնության, ներառյալ՝ իրավական օգնության որոշակի ձեւերի մասով երկու երկրների միջեւ համագործակցությունը:
Վերոհիշյալ Համաձայնագրի կնքումը նպատակ ունի լրացնել «Քրեական գործերով փոխադարձ օգնության մասին» 1959 թվականի ապրիլի 20-ի եվրոպական կոնվենցիայի (այսուհետ՝ Եվրոպական կոնվենցիա) դրույթները եւ դյուրացնել դրա կիրառումը:
Կողմերը, սույն Համաձայնագրին եւ Եվրոպական կոնվենցիայի դրույթներին համապատասխան պարտավորվում են միմյանց տրամադրել հնարավորինս լայնածավալ փոխադարձ օգնություն քրեական գործերի մասով:
Ըստ Համաձայնագրի՝ Կողմերը պարտավորվում են միմյանց ցույց տալ իրավական օգնություն, որն իր մեջ ներառում է քրեական վարույթին առնչվող նյութերի եւ փաստաթղթերի տրամադրումը, անձանց, վայրերի եւ առարկաների մասով քննչական գործողություններ իրականացնելը, խուզարկություններ, ակտիվների սառեցում եւ առգրավում իրականացնելը, հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների եւ քրեական հանցագործությանը վերաբերող ցանկացած այլ իրերի բռնագրավումը, քրեական վարույթի արդյունքների մասին հաղորդելը եւ դատական գործի նյութերից ստացված դատավճիռների եւ տեղեկատվության փոխանցումը, օրենսդրության վերաբերյալ տեղեկության փոխանակումը, օգնության ցանկացած այլ ձեւ, որը չի հակասում Հայցվող պետության օրենսդրությանը եւ այլ գործողություններ:
Ելնելով վերոնշյալից ՀՀ արդարադատության նախարարությունը նպատակահարմար է գտնում Հայաստանի Հանրապետության եւ Իտալիայի Հանրապետության միջեւ «Քրեական գործերով փոխադարձ օգնության մասին» 1959 թվականի ապրիլի 20-ի եվրոպական կոնվենցիայի կիրառումը դյուրացնելու մասին համաձայնագրի ստորագրումը:
ՆԱԽԱՐԱՐԻ ՏԵՂԱԿԱԼ ՔՐԻՍՏԻՆՆԵ ԳՐԻԳՈՐՅԱՆ
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԻՏԱԼԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ «ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾԵՐՈՎ ՓՈԽԱԴԱՐՁ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» 1959 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 20-Ի ԵՎՐՈՊԱԿԱՆ ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ ԿԻՐԱՌՈՒՄԸ ԴՅՈՒՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ՎԱՎԵՐԱՑՄԱՆ ԿԱՄ ՀԱՍՏԱՏՄԱՆ ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՆՊԱՏԱԿԱՀԱՐՄԱՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության եւ Իտալիայի Հանրապետության միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր հայ-իտալական հարաբերությունները զարգացել են բարեկամության եւ փոխըմբռնման ոգով: Երկու երկրների միջեւ ակտիվ է քաղաքական երկխոսությունը, կողմերը սերտորեն համագործակցում են ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձեւաչափերում: Հայաստանի Հանրապետությունը շահագրգռված է խորացնելու հարաբերությունները Իտալիայի Հանրապետության հետ բոլոր հնարավոր հարթակներում: Երկկողմ հարաբերություններից բացի կարեւորում ենք նաեւ Եվրոպայի միության շրջանակներում Հայաստանի եւ Իտալիայի միջեւ փոխգործակցության խորացումն ու ամրապնդումը: Հայ-իտալական հարաբերությունների զարգացման համար կարեւոր խթան հանդիսացավ 2019թ. նոյեմբերի 20-22-ը Հայաստանի վարչապետի պաշտոնական այցը Իտալիա, որի շրջանակում էլ ստորագրվել է «Հայաստանի Հանրապետության եւ Իտալիայի Հանրապետության միջեւ «Քրեական գործերով փոխադարձ օգնության մասին» 1959 թվականի ապրիլի 20-ի եվրոպական կոնվենցիայի կիրառումը դյուրացնելու մասին» hամաձայնագիրը:
Վերոհիշյալ համաձայնագիրն ուղղված է լրացնելու «Քրեական գործերով փոխադարձ օգնության մասին» 1959 թվականի ապրիլի 20-ի եվրոպական կոնվենցիայի (Հայաստանի Հանրապետության համար ուժի մեջ է մտել 2002 թվականի ապրիլի 25-ին) դրույթները եւ դյուրացնել դրա կիրառումը: Այն հնարավորություն կտա բարելավել քրեական հարցերով փոխադարձ օգնության, ներառյալ՝ իրավական օգնության որոշակի ձեւերի մասով երկու երկրների միջեւ համագործակցությունը: Ըստ համաձայնագրի՝ համագործակցող կողմերը միմյանց կտրամադրեն հնարավորինս լայնածավալ փոխադարձ օգնություն քրեական գործերի մասով:
Ելնելով վերոգրյալից՝ 2019թ. նոյեմբերի 22-ին ստորագրված «Հայաստանի Հանրապետության եւ Իտալիայի Հանրապետության միջեւ «Քրեական գործերով փոխադարձ օգնության մասին» 1959 թվականի ապրիլի 20-ի եվրոպական կոնվենցիայի կիրառումը դյուրացնելու մասին» hամաձայնագրի վավերացումը կամ հաստատումը Հայաստանի Հանրապետության վարած արտաքին քաղաքականության առումով նպատակահարմար է:
ՏԵՂԵԿԱՆՔ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԻՏԱԼԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ «ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾԵՐՈՎ ՓՈԽԱԴԱՐՁ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» 1959 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 20-Ի ԵՎՐՈՊԱԿԱՆ ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ ԿԻՐԱՌՈՒՄԸ ԴՅՈՒՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ՈՒԺԻ ՄԵՋ ՄՏՆԵԼՈՒ ԿԱՐԳԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
«Հայաստանի Հանրապետության եւ Իտալիայի Հանրապետության միջեւ «Քրեական գործերով փոխադարձ օգնության մասին» 1959 թվականի ապրիլի 20-ի եվրոպական կոնվենցիայի կիրառումը դյուրացնելու մասին» hամաձայնագիրը (այսուհետ՝ Համաձայնագիր) ստորագրվել է 2019թ. նոյեմբերի 22-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի կողմից:
Համաձայնագրի 6-րդ հոդվածի համաձայն, Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում վավերացման մասին վերջին ծանուցումը ստանալու օրը, որով Պայմանավորվող կողմերը դիվանագիտական ուղիներով միմյանց տեղեկացնում են Համաձայնագրի ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ իրենց համապատասխան վավերացման ներպետական ընթացակարգերն ավարտելու մասին:
2019թ. դեկտեմբերի 6-ի դրությամբ իտալական կողմից չի ստացվել ծանուցում՝ Համաձայնագրի ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերի կատարման մասին:
ՀՀ արտաքին գործերի
նախարարի տեղակալ Ավետ Ադոնց
ՀՀ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ
2019 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 22-ԻՆ ՀՌՈՄՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԻՏԱԼԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ «ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾԵՐՈՎ ՓՈԽԱԴԱՐՁ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» 1959 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 20-Ի ԵՎՐՈՊԱԿԱՆ ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ ԿԻՐԱՌՈՒՄԸ ԴՅՈՒՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻՆ ՀԱԿԱՍՈՂ, ՕՐԵՆՔԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՄ ՆՈՐ ՕՐԵՆՔԻ ԸՆԴՈՒՆՈՒՄ ՆԱԽԱՏԵՍՈՂ ՆՈՐՄԵՐԻ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐԸ ՎԱՎԵՐԱՑՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԴԱՐՁՆՈՂ ՀԻՄՔԵՐԻ ԱՌԿԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Համաձայնագրում թեեւ առկա չեն Հայաստանի Հանրապետության օրենքին հակասող կամ նոր օրենքի ընդունում նախատեսող նորմեր, սակայն այն պարունակում է օրենքի փոփոխություն նախատեսող նորմեր:
Միաժամանակ գտնում ենք, որ Համաձայնագիրը ենթակա է վավերացման ՀՀ Ազգային ժողովի կողմից՝ համաձայն ՀՀ Սահմանադրության 116-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին, 4-րդ, 5-րդ կետերի եւ «Միջազգային պայմանագրերի մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 4-րդ, 5-րդ կետերի դրույթների:
Իրավական ակտերի փորձաքննության
գործակալության պետ՝ Կ. ԽՏՐՅԱՆ
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Հայաստանի Հանրապետության եւ Իտալիայի Հանրապետության միջեւ «Քրեական գործերով փոխադարձ օգնության մասին» 1959 թվականի ապրիլի 20-ի եվրոպական կոնվենցիայի կիրառումը դյուրացնելու մասին» hամաձայնագրով՝ Հայաստանի Հանրապետության համար ֆինանսական պարտավորություններ նախատեսող դրույթների առկայության մասին
Համաձայնագրի 1-ին Հոդվածի 2-րդ, 4-րդ Հոդվածի 7-րդ կետի c) ենթակետը եւ 9-րդ կետերը ենթադրում են Հայաստանի Հանրապետության համար ֆինանսական պարտավորությունների առաջացում, ուստի եւ՝ պետական բյուջեի ծախսերի ավելացում:
ԱՏՈՄ ՋԱՆՋՈՒՂԱԶՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ
ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԿՈՄԻՏԵ
Ի պատասխան Ձեր գրության՝ հայտնում ենք, որ Հայաստանի Հանրապետության եւ Իտալիայի Հանրապետության միջեւ «Քրեական գործերով փոխադարձ օգնության մասին» 1959 թվականի ապրիլի 20-ի եվրոպական կոնվենցիայի կիրառումը դյուրացնելու մասին» hամաձայնագրով «Պետական գույքի կառավարման մասին» ՀՀ օրենքի կարգավորման շրջանակում Հայաստանի Հանրապետության համար գույքային պարտավորություններ նախատեսող դրույթներ առկա չեն:
Հարգանքով՝ ՆԱՐԵԿ ԲԱԲԱՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ԴԱՏԱԽԱԶԻ ՏԵՂԱԿԱԼ
Ի պատասխան Ձեր 13.12.2019թ. ?01/14.2/29121-2019 գրության տեղեկացնում եմ, որ ՀՀ գլխավոր դատախազությունում ուսումնասիրվել են 22.11.2019թ. Հռոմ քաղաքում ստորագրված՝ «Հայաստանի Հանրապետության եւ Իտալիայի Հանրապետության միջեւ «Քրեական գործերով փոխադարձ օգնության մասին» 1959 թվականի ապրիլի 20-ի եվրոպական կոնվենցիայի կիրառումը դյուրացնելու մասին» Համաձայնագիրը, ՀՀ արտաքին գործերի նախարարության եզրակացությունն ու ՀՀ արդարադատության նախարարության հիմնավորումը:
Նկատի ունենալով այն, որ Համաձայնագրի նպատակն է լրացնել հիշյալ Եվրոպական կոնվենցիայի դրույթները եւ դյուրացնել դրա կիրառումը, որը կնպաստի Հայաստանի Հանրապետության եւ Իտալիայի Հանրապետության իրավասու մարմինների միջեւ քրեական գործերով միջազգային-իրավական համագործակցության զարգացմանը եւ հանցավորության դեմ առավել արդյունավետ պայքարին, գտնում եմ, որ Համաձայնագրի վավերացումը նպատակահարմար է:
Հարգանքով՝
Արդարադատության երրորդ դասի պետական խորհրդական Դ.Մելքոնյան
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի որոշում
Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում