Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-373-31.10.2013-ՊԱ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԳԻՐՔԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Հայաստանի Հանրապետության ոստիկանության կարգապահական կանոնագիրքը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության 2005 թվականի ապրիլի 11-ի ՀՕ-85-Ն օրենքի 43.1 հոդվածի 1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ. «Կարգապահական հանձնաժողովի քննությանը ենթակա կարգապահական կոպիտ խախտումների շրջանակը սահմանվում է Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ:»:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

Հ Ի Մ Ն Ա Վ Ո Ր ՈՒ Մ
«ՀԱՅԱՍՏԱՆԻՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԳԻՐՔԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

1. Ընթացիկ իրավիճակը եւ իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

«Հայաստանի Հանրապետության ոստիկանության կարգապահական կանոնագիրքը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 43.1. հոդվածի 1-ին մասում ամրագրված դրույթի ուժով բոլոր կարգապահական կոպիտ խախտումների վերաբերյալ նյութերն են դիտվում կարգապահական հանձնաժողովի քննությանը ենթակա նյութեր: Տվյալ դեպքում, բոլոր կարգապահական կոպիտ խախտումների վերաբերյալ նյութերը մեծ ծավալ են ենթադրում ու կարող են խոչընդոտ հադիսանալ նոր ստեղծվող ոստիկանական կարգապահական հանձնաժողովի գործունեության նպատակային եւ արդյունավետ իրականացման համար:

2. Առաջարկվող կարգավորման բնույթը

«Հայաստանի Հանրապետության ոստիկանության կարգապահական կանոնագիրքը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի ընդունմամբ նախատեսվում է ՀՀ կառավարությանը լիազորություն տալ սահմանելու կարգապահական հանձնաժողովի քննությանը ենթակա կարգապահական կոպիտ խախտումների շրջանակը:

3. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները, անձինք եւ նրանց դիրքորոշումը

Նախագիծը մշակվել է ՀՀ ոստիկանության իրավաբանական վարչության կողմից:

4. Ակնկալվող արդյունքը

«Հայաստանի Հանրապետության ոստիկանության կարգապահական կանոնագիրքը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի ընդունման արդյունքում կարգապահական հանձնաժողովի քննությանը ենթակա գործերի շրջանակը կորոշվի Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից` առավել արդյունավետ դարձնելով ոստիկանության կարգապահական հանձնաժողովի գործունեությունը: