Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 1998 թվականի հունիսի 17-ի քաղաքացիական դատավարության օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք) 217-րդ հոդվածի 4-րդ մասում «զեկուցող» բառը փոխարինել «նախագահող» բառով, իսկ «զեկուցողին» բառը՝ «նախագահող դատավորին» բառերով:
Հոդված 2. Օրենսգրքի 237-րդ հոդվածի 1-ի մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝
«1. Վճռաբեկ դատարանի քաղաքացիական եւ վարչական պալատի դատավորներից մեկը (զեկուցող դատավորը) ուսումնասիրում է վճռաբեկ բողոքը, գործի նյութերը եւ զեկուցում վճռաբեկ դատարանի նիստում»:
Հոդված 3.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2014 թվականի հունվարի 1-ից: