Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-3743-30.10.2013-ՊԻ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2007 թվականի նոյեմբերի 28-ի Վարչական դատավարության օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք) 117.11-րդ հոդվածի 5-րդ մասում «կամ կոլեգիալ կազմի դատավորի» բառերը հանել, «զեկուցողը» բառը փոխարինել «նախագահող դատավորը» բառերով, իսկ «զեկուցողին» բառը՝ «նախագահող դատավորին» բառերով:

Հոդված 2. Օրենսգրքի 118.12-րդ հոդվածի 1-ի մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝

«1. Վճռաբեկ դատարանի քաղաքացիական եւ վարչական պալատի դատավորներից մեկը (զեկուցող դատավորը) ուսումնասիրում է վճռաբեկ բողոքը, գործի նյութերը եւ զեկուցում վճռաբեկ դատարանի նիստում»:

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2014 թվականի հունվարի 1-ից:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ