Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-2813-29.04.2004-ՖՎ,ՍԱ-010/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԵԿԱՄՏԱՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Եկամտահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (27 դեկտեմբերի 1997, ՀՕ-183) 9 հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր «իգ» ենթակետով.

«իգ) «Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով Ավանդների հատուցումը երաշխավորող Հիմնադրամի կողմից հատուցված գումարները՝ բացառությամբ ավանդի գումարին հավելագրված եւ հատուցման ենթակա տոկոսների»: