Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-3746-30.10.2013-ՊԻ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ԱԿԱԴԵՄԻԱՅԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Արդարադատության ակադեմիայի մասին» Հայաստանի Հանրապետության 2013 թվականի մայիսի 2-ի ՀՕ-50-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) ամբողջ տեքստում «դատարանների նախագահների խորհուրդ» բառերը իր բոլոր հոլովաձեւերով փոխարինել «դատավորների խորհուրդ» բառերով՝ համապատասխան հոլովաձեւերով:

Հոդված 2. Օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասի 14-րդ կետում «էթիկայի հարցերով» բառերը փոխարինել «էթիկայի եւ կարգապահական հարցերի» բառերով:

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2014 թվականի հունվարի 1-ից:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ