Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-3748-30.10.2013-ՊԻ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության 2002 թվականի ապրիլի 3-ի ՀՕ-320 օրենքի (այսուհետ` օրենք) 6-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ`

«5) Հայաստանի Հանրապետության դատավորների խորհուրդը՝ ՀՀ դատական օրենսգրքով սահմանված դեպքերում, Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի նախագահը՝ դատական ծառայության մասով:»

Հոդված 2. Օրենքի 22.1-րդ, 57.1.-րդ հոդվածների վերնագրերում եւ մասերում եւ 87-րդ հոդվածի 5-րդ մասում «դատարանների նախագահների» բառերը փոխարինել «դատավորների» բառերով:

Հոդված 3. Օրենքում լրացնել 34.1 հոդվածը՝ հետեւյալ բովանդակությամբ.

«Հոդված 34.1 ՀՀ Դատավորների խորհրդի եւ վճռաբեկ դատարանի նախագահի նորմատիվ իրավական ակտերի պետական իրավական փորձաքննության եւ պետական գրանցման կարգը

1. ՀՀ Դատավորների խորհրդի եւ վճռաբեկ դատարանի նախագահի նորմատիվ իրավական ակտերը, դրանք ընդունելու օրվան հաջորդող 3 օրվա ընթացքում, պետական իրավական փորձաքննության եւ պետական գրանցման համար ուղարկվում են Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն: Նշված ժամկետում ՀՀ արդարադատության նախարարություն չուղարկված նորմատիվ իրավական ակտերը չեն կարող կիրառվել եւ կատարվել, իսկ ՀՀ արդարադատության նախարարը այդպիսի ակտ հայտնաբերելու դեպքում այդ մասին հաղորդագրություն է հրապարակում պաշտոնական տեղեկագրում:

2. ՀՀ Դատավորների խորհրդի եւ վճռաբեկ դատարանի նախագահի նորմատիվ իրավական ակտերը` երկու օրինակից, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն են ուղարկվում կից նամակով: Իրավական ակտերի օրինակներից յուրաքանչյուրը պետք է իրավական ակտը ներկայացնող մարմնի կնիքով կնքված եւ թելակարված լինի:

3. ՀՀ Դատավորների խորհրդի եւ վճռաբեկ դատարանի նախագահի նորմատիվ իրավական ակտին կցվում են իրավական ակտի ընդունման հիմնավորումը, նորմատիվ իրավական ակտի ընդունման կապակցությամբ այլ իրավական ակտերում փոփոխություններ կամ լրացումներ կատարելու անհրաժեշտության կամ բացակայության մասին տեղեկանքը, ինչպես նաեւ այն մարմինների ցանկը, որոնց հետ նախագիծը համաձայնեցվել է (համաձայնեցման դեպքում):

4. Եթե Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը պետական իրավական փորձաքննության ընթացքում պարզում է, որ ՀՀ Դատավորների խորհրդի եւ վճռաբեկ դատարանի նախագահի նորմատիվ իրավական ակտը չի համապատասխանում Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը եւ/կամ Հայաստանի Հանրապետության օրենքներին կամ այդ ակտերի մշակման կամ ընդունման ժամանակ չեն պահպանվել օրենքի պահանջները, ապա նախարարությունը 10 օրվա ընթացքում իր փորձագիտական եզրակացությունն ուղարկում է այդ իրավական ակտն ընդունած՝ համապատասխանաբար ՀՀ Դատավորների խորհուրդ կամ վճռաբեկ դատարանի նախագահին` առաջարկելով այդ ակտն ուժը կորցրած ճանաչել կամ փոփոխել: Եթե Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության փորձագիտական եզրակացությունն ուղարկելուց հետո` 15 օրվա ընթացքում, ՀՀ Դատավորների խորհրդը կամ վճռաբեկ դատարանի նախագահն իր կողմից ընդունված նորմատիվ իրավական ակտում փոփոխություններ չի կատարում կամ նորմատիվ իրավական ակտն ուժը կորցրած չի ճանաչում, ապա նախարարությունը պարտավոր է հայց հարուցել դատարան` սույն օրենքի պահանջների խախտմամբ ընդունված նորմատիվ իրավական ակտն անվավեր ճանաչելու համար:

5. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը ՀՀ Դատավորների խորհրդի եւ վճռաբեկ դատարանի նախագահի նորմատիվ իրավական ակտերի պետական իրավական փորձաքննությունը եւ պետական գրանցումը կատարում է դրանք նախարարությունում մուտքագրվելու օրվան հաջորդող 15-օրյա ժամկետում:»

Հոդված 4. Օրենքի 65-րդ հոդվածի 1-ն մասի 2-րդ պարբերությունում «առաջին մասում» բառերից հետո լրացնել «եւ 57.1-րդ հոդվածով» բառերը:

Հոդված 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2014 թվականի հունվարի 1-ից:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ