Հոդված 1. «Շրջանառության հարկի մասին» Հայաստանի Հանրապետության 2012 թվականի դեկտեմբերի 19-ի ՀՕ-236 օրենքի 7-րդ հոդվածի առաջին մասը ներկայացնել հետեւյալ խմբագրությամբ.
«1. Շրջանառության հարկ վճարողները յուրաքանչյուր հաշվետու ժամանակաշրջանի համար շրջանառության հարկը հաշվարկում են հարկվող օբյեկտի նկատմամբ հետեւյալ դրույքաչափերով`
Առեւտրական (առք ու վաճառքի) գործունեությունից եկամուտներ
|
2.5%
|
Արտադրական գործունեությունից եկամուտներ
|
2.5%
|
Վարձակալությունից եկամուտներ, տոկոսներ, ռոյալթիներ, ակտիվների (այդ թվում` անշարժ գույքի) oտարումից եկամուտներ
|
10%
|
Նոտարական գործունեությունից եկամուտներ
|
20%
|
Այլ գործունեության (եկամուտների) տեսակներից եկամուտներ
|
»:
Հոդված 2.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2014 թվականի հունվարի 1-ից:
Հաշվի առնելով այն, որ 2013 թվականի հունվարի 1-ից ՀՀ-ում գործում է շրջանառության հարկի մասին ՀՀ օրենքը, որի դրույթների համաձայն առեւտրի եւ արդյունաբերության (արտադրության) ոլորտում սահմանվել է 3.5 % հարկային դրույքաչափ տնտեսվարողի շրջանառությունից, իսկ մի շարք այլ ոլորտներում, մասնավորապես՝ ծառայությունների ոլորտում՝ 5%, իսկ օրենքի գործողության ժամկետի ընթացքում համապատասխան դիտարկումները ցույց են տալիս, որ իրականում տնտեսվարողների շահութաբերությունը ցածր է, իսկ հարկային բեռը՝ որոշակիորեն ավելացել է, եւ որ դրա հետեւանքով բազմաթիվ փոքր եւ միջին ձեռնարկություններ կամ դադարեցրել են, կամ պատրաստվում են դադարեցնել սեփական գործունեությունը, նպատակահարմար է «Շրջանառության հարկի մասին» ՀՀ օրենքի համապատասխան հոդվածում կատարել հարկի դրույքաչափի առաջարկվող փոփոխությունները: