Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-3761-04.11.2013-ՊԻ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգիրքի (1 հուլիսի 1998 թվականի) 190-րդ հոդվածի 3-րդ մասում «329,» թվից հետո լրացնել «329.1,» թիվը:

Հոդված 2 . Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ

ՀՀ քրեական օրենսգրքում 329.1-րդ հոդվածի ավելացմամբ անհրաժեշտ է կարգավորել նաեւ այդ հոդվածով նախատեսված հանցագործության վերաբերյալ գործերով քննչական ենթակայության հարցը: Առավել նպատակահարմար է, որ քննությունը կատարեն ազգային անվտանգության մարմինների քննիչները, մասնավորապես՝ ելնելով այն հանգամանքից, որ ՀՀ ազգային անվտանգությանն է քննում պետական սահմանն ապօրինի հատելու դեպքերը եւ նույն քննիչները կարող են քննեն անօրինական միգրացիայի կազմակերպման դեպքերը նույնպես: