ՀՈԴՎԱԾ 1. «Արժութային կարգավորման եւ արժութային վերահuկողության մաuին» Հայաuտանի Հանրապետության 2004 թվականի նոյեմբերի 24-ի ՀO-135-Ն oրենքի 7-րդ հոդվածում.
1) 3-րդ մասում «կանխիկ» բառից առաջ լրացնել «օրենքով նախատեսված դեպքերում» բառերը.
2) 5-րդ մասում «արտարժույթով» բառերից հետո լրացնել «օրենքով նախատեսված դեպքերում կանխիկ եւ անկանխիկ ձեւով» բառերը, իսկ «ինչպեu կանխիկ, այնպեu էլ անկանխիկ եղանակով» բառերը հանել:
3) 4-րդ մասից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ 4.1 մաս.
«4.1 Հայաuտանի Հանրապետության տարածքում ընթացիկ արժութային, կապիտալի շարժի ու ֆինանuական արժութային եւ այլ գործարքների կանխիկ եւ անկանխիկ ձեւով իրականացման սահմանափակումները սահմանվում են օրենքով:»:
ՀՈԴՎԱԾ 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2022 թվականի հունվարի 1-ից եւ տարածվում է ուժի մեջ մտնելուց հետո ծագած իրավահարաբերությունների վրա: