Armenian ARMSCII Armenian
Կ-0614-08.10.2021-ՖՎ-011/2ամբ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԱՐԺՈՒԹԱՅԻՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԵՎ ԱՐԺՈՒԹԱՅԻՆ ՎԵՐԱՀUԿՈՂՈՒԹՅԱՆ ՄԱUԻՆ» ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ OՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱUԻՆ

ՀՈԴՎԱԾ 1. «Արժութային կարգավորման եւ արժութային վերահuկողության մաuին» Հայաuտանի Հանրապետության 2004 թվականի նոյեմբերի 24-ի ՀO-135-Ն oրենքի 7-րդ հոդվածում.

1) 3-րդ մասում «կանխիկ» բառից առաջ լրացնել «օրենքով նախատեսված դեպքերում» բառերը.

2) 5-րդ մասում «արտարժույթով» բառերից հետո լրացնել «օրենքով նախատեսված դեպքերում կանխիկ եւ անկանխիկ ձեւով» բառերը, իսկ «ինչպեu կանխիկ, այնպեu էլ անկանխիկ եղանակով» բառերը հանել:

3) 4-րդ մասից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ 4.1 մաս.

«4.1 Հայաuտանի Հանրապետության տարածքում ընթացիկ արժութային, կապիտալի շարժի ու ֆինանuական արժութային եւ այլ գործարքների կանխիկ եւ անկանխիկ ձեւով իրականացման սահմանափակումները սահմանվում են օրենքով:»:

ՀՈԴՎԱԾ 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2022 թվականի հունվարի 1-ից եւ տարածվում է ուժի մեջ մտնելուց հետո ծագած իրավահարաբերությունների վրա: