Հոդված 1. «Բանկային գաղտնիքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (07 հոկտեմբերի 1996, ՀՕ-80) 5-րդ հոդվածի «վարկային կազմակերպությունները» բառից հետո լրացնել «, Ավանդների հատուցման երաշխավորման հիմնադրամը «Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցման երաշխավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված դեպքում,» բառերով:
Հոդված 2. Օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ կետում՝
ա) «Կենտրոնական բանկին» բառերից հետո լրացնել «, ինչպես նաեւ «Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցման երաշխավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված դեպքում Ավանդների հատուցման երաշխավորման հիմնադրամին,» բառերով,
բ) լրացնել հետեւյալ բովանդակությամբ նախադասություն՝ «Ընդ որում՝ Կենտրոնական բանկի թույլտվությամբ բանկերը կարող են Ավանդների հատուցման երաշխավորման հիմնադրամին տրամադրել բանկային գաղտնիք կազմող այլ տեղեկություններ, թեկուզեւ առկա չլինի հաճախորդների համաձայնությունը, որոնք անհրաժեշտ են հիմնադրամին երաշխավորված ավանդների հատուցումն իրականացնելու համար:»: