Հոդված 1. «Բանկային գաղտնիքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (07 հոկտեմբերի 1996, ՀՕ-80)5 հոդվածը «վարկային կազմակերպությունները» բառից հետո լրացնել «, Ավանդների հատուցման երաշխավորման հիմնադրամը «Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված դեպքերում,» բառերով:
Հոդված 2. Օրենքի 7 հոդվածի 2-րդ կետը «Կենտրոնական բանկին» բառերից հետո լրացնել «, ինչպես նաեւ «Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված դեպքերում Ավանդների հատուցման երաշխավորման հիմնադրամին,» բառերով: