Հոդված 1. «Բանկային գաղտնիքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (7 հոկտեմբերի 1996 թվականի, ՀՕ-80)5-րդ հոդվածը «վարկային կազմակերպությունները» բառից հետո լրացնել «, Ավանդների հատուցման երաշխավորման հիմնադրամը «Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված դեպքերում,» բառերով:
Հոդված 2. Օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ մասը «Կենտրոնական բանկին» բառերից հետո լրացնել «, ինչպես նաեւ «Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված դեպքերում Ավանդների հատուցման երաշխավորման հիմնադրամին» բառերով: