Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-379-06.11.2013-ՏՀ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄՐՑԱԿՑՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀՈԴՎԱԾ 1. «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության 2000 թվականի նոյեմբերի 6-ի ՀՕ-112 օրենքի (այսուհետ` Օրենք) 4-րդ հոդվածի 1-ին մասի`

1. «առեւտրային օբյեկտ» հասկացությունից հանել «վերջնական» բառը.

2. «առեւտրային ցանց» հասկացության «առեւտրային նշանի» բառերը փոխարինել «ապրանքային նշանի» բառերով.

3. «գնի չհիմնավորված պահպանում» հասկացությունից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.

«չհիմնավորված գին` ապրանքային շուկայում մենաշնորհ կամ գերիշխող դիրք ունեցող տնտեսվարող սուբյեկտի կողմից սահմանվող իրացման կամ ձեռքբերման գին, որը հնարավոր չէր լինի սահմանել տվյալ ապրանքային շուկայում էական մրցակցության առկայության պայմաններում.».

4. «անձանց խումբ» պարբերությունն ուժը կորցրած ճանաչել.

5. «վարչական (իրավական ակտի) կամ այլ փաստաթղթի (այսուհետ սույն պարբերությունում` թղթակցություն) հանձնում» հասկացության երկրորդ պարբերությունը «վերադարձվում» բառից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ նախադասություններով.

«, որից հետո Հանձնաժողովն իր պաշտոնական կայքում եւ http://www.azdarar.am հասցեում հրապարակում է հայտարարություն հասցեատիրոջը հասցեագրված թղթակցության առկայության եւ դրա բովանդակությանը ծանոթանալու հնարավորության վերաբերյալ: Սույն պարբերությամբ նախատեսված դեպքում թղթակցությունը համարվում է հասցեատիրոջը պատշաճ հանձնված համապատասխան հրապարակման օրը»:

ՀՈԴՎԱԾ 2. Օրենքը լրացնել նոր` 4.1-ին հոդվածով.

«ՀՈԴՎԱԾ 4.1. ԱՆՁԱՆՑ ԽՈՒՄԲԸ

1. Անձանց խումբը իրավաբանական եւ (կամ) ֆիզիկական այնպիսի անձանց խումբ է, որոնց նկատմամբ բավարարվում է հետեւյալ պայմաններից առնվազն մեկը՝

1) կազմակերպությունը եւ ֆիզիկական կամ իրավաբանական անձը, եթե այդ ֆիզիկական կամ իրավաբանական անձն այդ կազմակերպությունում իր մասնակցության եւ (կամ) պայմանագրի հիման վրա օրենսդրությամբ սահմանված կարգով իրավունք ունի ուղղակի կամ անուղղակի կերպով տնօրինելու (այդ թվում՝ առուվաճառքի, լիազորագրային կառավարման, համատեղ գործունեության պայմանագրի, հանձնարարության կամ այլ գործարքների միջոցով) կազմակերպության կանոնադրական կապիտալի կամ փայաբաժնի կեսից ավելին,

2) կազմակերպությունները, եթե միեւնույն ֆիզիկական կամ իրավաբանական անձն այդ կազմակերպություններում իր մասնակցության եւ (կամ) պայմանագրի հիման վրա օրենսդրությամբ սահմանված կարգով իրավունք ունի ուղղակի կամ անուղղակի կերպով տնօրինելու (այդ թվում՝ առուվաճառքի, լիազորագրային կառավարման, համատեղ գործունեության պայմանագրի, հանձնարարության կամ այլ գործարքների միջոցով) կազմակերպությունների կանոնադրական կապիտալի կամ փայաբաժնի կեսից ավելին,

3) կազմակերպությունը եւ ֆիզիկական կամ իրավաբանական անձը, եթե այդ ֆիզիկական կամ իրավաբանական անձը կազմակերպության հիմնադիր փաստաթղթերի կամ պայմանագրի հիման վրա կամ այլ ձեւով հնարավորություն է ստանում կանխորոշելու այդ կազմակերպության կողմից ընդունվող որոշումները (այդ թվում՝ ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու պայմանները) եւ (կամ) տալու այդ կազմակերպության կողմից պարտադիր կատարման ենթակա հանձնարարականներ,

4) կազմակերպությունները, եթե միեւնույն ֆիզիկական կամ իրավաբանական անձը կազմակերպության հիմնադիր փաստաթղթերի կամ պայմանագրի հիման վրա կամ այլ ձեւով հնարավորություն է ստանում կանխորոշելու այդ կազմակերպությունների կողմից ընդունվող որոշումները (այդ թվում՝ ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու պայմանները) եւ (կամ) տալու այդ կազմակերպությունների կողմից պարտադիր կատարման ենթակա հանձնարարականներ,

5) կազմակերպությունը եւ ֆիզիկական կամ իրավաբանական անձը, եթե այդ ֆիզիկական կամ իրավաբանական անձի առաջարկությամբ ընտրվել կամ նշանակվել է այդ կազմակերպության միանձնյա գործադիր մարմինը եւ (կամ) կոլեգիալ գործադիր մարմնի կազմի կեսից ավելին եւ (կամ) ընտրվել է այդ կազմակերպության կառավարման մարմնի կազմի կեսից ավելին,

6) կազմակերպությունները, եթե միեւնույն ֆիզիկական կամ իրավաբանական անձի առաջարկությամբ ընտրվել կամ նշանակվել են այդ կազմակերպությունների միանձնյա գործադիր մարմինները եւ (կամ) կոլեգիալ գործադիր մարմինների կազմերի կեսից ավելին եւ (կամ) ընտրվել է այդ կազմակերպությունների կառավարման մարմինների կազմերի կեսից ավելին,

7) կազմակերպությունը եւ ֆիզիկական կամ իրավաբանական անձը, եթե այդ ֆիզիկական կամ իրավաբանական անձը իրականացնում է այդ կազմակերպության միանձնյա գործադիր մարմնի իրավասությունները,

8) կազմակերպությունները, եթե միեւնույն ֆիզիկական կամ իրավաբանական անձը իրականացնում է կազմակերպությունների միանձնյա գործադիր մարմինների իրավասությունները,

9) կազմակերպությունները, որոնցում կոլեգիալ գործադիր մարմնի անդամների կեսից ավելին միեւնույն ֆիզիկական անձինք են,

10) ֆիզիկական եւ (կամ) իրավաբանական անձինք, որոնց կողմից շահագործվող առեւտրային օբյեկտները գտնվում են ընդհանուր կառավարման ներքո կամ գործում են միեւնույն ապրանքային նշանի կամ անհատականացման այլ միջոցի ներքո,

11) ֆիզիկական եւ (կամ) իրավաբանական անձինք, որոնք գործում են համաձայնեցված` ելնելով ընդհանուր տնտեսական շահերից, եթե առկա չեն սույն օրենքի 5-րդ հոդվածով սահմանված հատկանիշները,

12) ֆիզիկական անձը, նրա ամուսինը, ծնողը, երեխան, եղբայրը, քույրը,

13) ֆիզիկական եւ (կամ) իրավաբանական անձինք, որոնցից յուրաքանչյուրը սույն մասում նշված հիմքերից որեւէ մեկով անձանց խումբ է կազմում միեւնույն անձի հետ, ինչպես նաեւ այլ անձինք, որոնք սույն մասում նշված հիմքերից որեւէ մեկով տվյալ անձանցից որեւէ մեկի հետ անձանց խումբ են կազմում,

14) կազմակերպությունը, ֆիզիկական եւ (կամ) իրավաբանական անձը, որոնք սույն մասում նշված հիմքերից որեւէ մեկով կազմում են անձանց խումբ, եթե այդ անձինք կազմակերպությունում իրենց մասնակցության եւ (կամ) պայմանագրի հիման վրա օրենսդրությամբ սահմանված կարգով իրավունք ունեն ուղղակի կամ անուղղակի կերպով տնօրինելու (այդ թվում՝ առուվաճառքի, լիազորագրային կառավարման, համատեղ գործունեության պայմանագրի, հանձնարարության կամ այլ գործարքների միջոցով) այդ կազմակերպության կանոնադրական կապիտալի կամ փայաբաժնի կեսից ավելին:

2. Իրավաբանական եւ (կամ) ֆիզիկական անձանց խումբը սույն օրենքի իմաստով անձանց խումբ է համարվում Հանձնաժողովի որոշմամբ, բացառությամբ սույն օրենքի 4-րդ գլխում նախատեսված տնտեսվարող սուբյեկտների հասույթների եւ ակտիվների հաշվարկման դեպքերի: Տվյալ դեպքում տնտեսվարող սուբյեկտի հասույթի եւ ակտիվի հաշվարկման համար հիմք է հանդիսանում սույն հոդվածի 1-ին մասի իմաստով տվյալ տնտեսվարող սուբյեկտի հետ անձնանց խումբ կազմող այլ տնտեսվարող սուբյեկտների ակտիվները եւ հասույթները` անկախ անձանց խումբ կազմելու վերաբերյալ Հանձնաժողովի որոշման առկայությունից:

3. Հանձնաժողովն իրավասու է իրավաբանական եւ (կամ) ֆիզիկական անձանց խումբը չդիտարկել սույն օրենքի իմաստով անձանց խումբ, եթե իրավաբանական եւ (կամ) ֆիզիկական անձանց միջեւ փաստացի առկա չէ փոխկապվածություն կամ վերահսկողություն:»:

ՀՈԴՎԱԾ 3. Օրենքի 5-րդ հոդվածում`

1. 2-րդ մասի 3-րդ կետը ճանաչել ուժը կորցրած.

2. 3-րդ մասում`

1) հանել «հորիզոնական» բառը, իսկ «վերաբերում են» բառը փոխարինել «կարող են մասնավորապես վերաբերել» բառերով.

2) 11-րդ կետի «պայմանների» բառից հետո լրացնել «կամ վարքագծի» բառերով.

3. 4-րդ մասը ուժը կորցրած ճանաչել.

ՀՈԴՎԱԾ 4. Օրենքի 6-րդ հոդվածում`

1. 5-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«5. Տնտեսվարող սուբյեկտը համարվում է գերիշխող դիրք ունեցող, եթե`

1) տվյալ տնտեսվարող սուբյեկտի ընդհանուր կառավարման ներքո գտնվում են չորս կամ ավելի առեւտրային օբյեկտներ (առեւտրային ցանց), կամ

2) տվյալ տնտեսվարող սուբյեկտին պատկանող կամ նրա կողմից օգտագործվող միեւնույն ապրանքային նշանի կամ անհատականացման այլ միջոցի ներքո գործում են չորս կամ ավելի առեւտրային օբյեկտներ (առեւտրային ցանց):»:

2. 6-րդ մասը ճանաչել ուժը կորցրած:

ՀՈԴՎԱԾ 5. Օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ մասում`

1. «ա» կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«ա) իրացման կամ ձեռքբերման չհիմնավորված գների սահմանումը կամ կիրառումը.».

2. լրացնել հետեւյալ բովանդակությամբ «ա.1» կետով.

« ա.1) Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը կամ գործարար շրջանառության սովորույթներին հակասող պայմանների ուղղակի կամ անուղղակի պարտադրումը կամ կիրառումը, որի հետեւանքով ստեղծվում են կամ կարող են ստեղծվել անհավասար մրցակցային պայմաններ.».

3. «գ» կետի «կրճատումը» բառից հետո լրացնել «կամ դադարեցումը» բառերով, իսկ «փչացնելու» բառից հետո լրացնել «կամ» բառով.

4. «դ» կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«դ) այլ տնտեսվարող սուբյեկտների կամ սպառողների նկատմամբ խտրական գների կամ այլ պայմանների սահմանումը կամ կիրառումը.».

5. «զ» կետի «վերակազմակերպման» բառից հետո լրացնել «, լուծարման» բառով.

6. «թ» կետի «սահմանափակմանը» բառից հետո լրացնել «, կանխմանը կամ արգելմանը» բառերով.

7. լրացնել հետեւյալ բովանդակությամբ «ժա» կետով.

«ժա) այլ պայմանների կամ վարքագծի սահմանումը կամ կիրառումը, որոնք հանգեցնում են կամ կարող են հանգեցնել տնտեսական մրցակցության սահմանափակմանը, կանխմանը կամ արգելմանը:»:

ՀՈԴՎԱԾ 6. Օրենքի 8-րդ հոդվածում`

1. 1-ին մասի`

1) 1-ին եւ 2-րդ կետերի «տնտեսվարող» բառից առաջ լրացնել «Հայաստանի Հանրապետությունում գրանցված» բառերով.

2) 3-րդ եւ 4-րդ կետերի «կողմից» բառից հետո լրացնել «Հայաստանի Հանրապետությունում գրանցված» բառերով.

3) 5-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«5) տնտեսվարող սուբյեկտների ցանկացած գործարք, գործողություն, վերակազմակերպում կամ վարքագիծ, որի շնորհիվ տնտեսվարող սուբյեկտը ուղղակիորեն կամ անուղղակիորեն կազդի այլ տնտեսվարող սուբյեկտի որոշումների կայացման կամ մրցունակության վրա կամ կարող է ուղղակիորեն կամ անուղղակիորեն ազդել մեկ ուրիշի որոշումների կայացման կամ մրցունակության վրա:».

2. 6-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«6. Սույն հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի դեպքում համակենտրոնացման մասնակիցներ են համարվում իրավահարաբերության մասնակից տնտեսվարող սուբյեկտները:».

3. 7-րդ մասի`

1) 1-ին կետից հանել «գործող (մրցակից հանդիսացող) տնտեսվարող սուբյեկտների միջեւ» բառերը.

2) 2-րդ կետից հանել «գործող (մրցակից չհանդիսացող` տվյալ ապրանքի եւ (կամ) դրա փոխադարձ փոխարինելի ապրանքներ իրացնող ու ձեռք բերող) տնտեսվարող սուբյեկտների միջեւ» բառերը.

3) 3-րդ կետից հանել «գործող տնտեսվարող սուբյեկտների միջեւ» բառերը:

4. լրացնել հետեւյալ բովանդակությամբ 8-րդ մասով.

«8. Համակենտրոնացում չեն համարվում տնտեսվարող սուբյեկտների սույն հոդվածի 1-ին մասում նշված վերակազմակերպումները, գործողությունները կամ գործարքները, որոնք տեղի են ունենում սույն օրենքի 4.1-ին հոդվածի համաձայն անձանց խումբ հանդիսացող տնտեսվարող սուբյեկտների միջեւ:»:

ՀՈԴՎԱԾ 7. Օրենքի 9-րդ հոդվածի`

1. 2-րդ մասի «ձեւը» բառը փոխարինել «եղանակը» բառով, իսկ 2-րդ կետը լրացնել նոր նախադասությամբ.

«Հանձնաժողովի որոշմամբ նախատեսված դեպքերում տնտեսվարող սուբյեկտի կողմից կարող է ներկայացվել նաեւ այլ ժամկետի դրությամբ առկա ֆինանսական հաշվետվություն:»

2. 2-րդ մասից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր 2.1-ին եւ 2.2-րդ մասերով.

«2.1. Համակենտրոնացման հայտարարագրման նպատակով համակենտրոնացման մասնակիցներից գանձվում է հայտարարագրման վճար, որի չափը կազմում է համակենտրոնացման մասնակիցների հասույթների ընդհանուր չափի 0,1 տոկոսը կամ ակտիվների ընդհանուր արժեքի 0,1 տոկոսը, եթե դրա չափն ավելի մեծ է համակենտրոնացման մասնակիցների հասույթների ընդհանուր չափի 0,1 տոկոսից: Հայտարարագրման վճարը չի կարող գերազանցել երեք միլիոն դրամը:

2.2. Բյուջետային տարվա կտրվածքով հայտարարագրման վճարներից գոյացած գումարը տվյալ տարվա պետական բյուջեով Հանձնաժողովին հատկացվող աշխատավարձի ֆոնդի առավելագույնը քսան տոկոսի չափով փոխանցվում է Հանձնաժողովի հատուկ հաշվին: Պետական բյուջեով Հանձնաժողովին հատկացվող աշխատավարձի ֆոնդի քսան տոկոսը բյուջետային տարվա կտրվածքով գերազանցող հայտարարագրման վճարներից գոյացած գումարը փոխանցվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջե:»:

ՀՈԴՎԱԾ 8. Օրենքի 10-րդ հոդվածը շարադրել նոր խմբագրությամբ.

«ՀՈԴՎԱԾ 10. ՀԱՄԱԿԵՆՏՐՈՆԱՑՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄԸ

1. Հայտարարագրման ենթակա համակենտրոնացումը թույլատրվում կամ արգելվում է Հանձնաժողովի որոշման հիման վրա, որը կարող է պարունակել նաեւ համակենտրոնացման մասնակցի (մասնակիցների) համար պարտադիր կատարման ենթակա պայմաններ եւ պարտավորություններ:

2. Հանձնաժողովը հայտարարագրման ենթակա համակենտրոնացումը գնահատելիս հաշվի է առնում տնտեսական մրցակցությունն էապես խոչընդոտելու, այդ թվում` գերիշխող դիրքի հանգեցնելու կամ գերիշխող դիրքն ամրապնդելու հանգամանքները:

3. Հանձնաժողովը հայտարարագրման ենթակա համակենտրոնացումը կարող է թույլատրել նաեւ այն դեպքում, երբ տնտեսվարող սուբյեկտը ապացուցում է, որ տվյալ համակենտրոնացումը ապրանքային շուկայում կհանգեցնի մրցակցային պայմանների:

4. Արգելվում է հայտարարագրման ենթակա համակենտրոնացումը գործողության մեջ դնելը՝

1) մինչեւ Հանձնաժողովի կողմից որոշում կայացնելը (չհայտարարագրված համակենտրոնացում),

2) Հանձնաժողովի կողմից համակենտրոնացումն արգելելու վերաբերյալ որոշում կայացնելու դեպքում (արգելված համակենտրոնացում):

5. Հանձնաժողովի որոշմամբ արգելված գործողության մեջ դրված համակենտրոնացումը Հանձնաժողովի որոշմամբ ենթակա է լուծարման (լուծման, դադարեցման)՝ օրենսդրությամբ սահմանված կարգով:»:

ՀՈԴՎԱԾ 9. Օրենքի 11-րդ հոդվածում`

1. 1-ին մասի «ձեռնարկատիրական գործունեության» բառերը փոխարինել «տնտեսվարող սուբյեկտի» բառերով, «օրենքին» բառից հետո լրացնել «, այլ օրենքներին, իրավական ակտերին» բառերով, իսկ «ճշմարտության,» բառը փոխարինել «ճշմարտության եւ(կամ)» բառերով.

2. լրացնել հետեւյալ բովանդակությամբ 4-րդ մասով.

«4. Անբարեխիղճ մրցակցության գործողություններ են սույն օրենքի 12-րդ, 13-րդ, 14-րդ, 15-րդ եւ 16-րդ հոդվածներում թվարկված դեպքերը, ինչպես նաեւ սույն հոդվածի 1-ին մասի հատկանիշներին համապատասխանող այլ գործողություններ:»:

ՀՈԴՎԱԾ 10. 12-րդ հոդվածում`

1. վերնագրում «ԱՌԱՋԱՑՆԵԼԸ» բառից հետո լրացնել «ԵՎ ԱՆԲԱՐԵԽԻՂՃ ՄՐՑԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՄՏԱՎՈՐ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ» բառերով.

2. 1-ին մասի«ձեռնարկատիրական գործունեության» բառերը փոխարինել «տնտեսվարող սուբյեկտի» բառերով.

3. Լրացնել հետեւյալ բովանդակությամբ 3-րդ, 4-րդ եւ 5-րդ մասերով.

«3. Շփոթության առկայության հարցը որոշվում է Հանձնաժողովի կողմից:

4. Մտավոր գործունեության արդյունքների եւ (կամ) քաղաքացիական շրջանառության մասնակիցների, ապրանքների, աշխատանքների կամ ծառայությունների անհատականացման միջոցների նկատմամբ բացառիկ իրավունքի ձեռքբերման կամ օգտագործման հետ կապված գործողությունը կամ վարքագիծը, որն ուղղված է այլ տնտեսվարող սուբյեկտի ապրանքային շուկայից դուրս մղելուն, ապրանքային շուկա մուտք գործելու խոչընդոտներ ստեղծելուն կամ ապրանքային շուկայում մրցակցությունն այլ կերպ սահմանափակելուն, համարվում է անբարեխիղճ մրցակցության գործողություն:

5. Սույն հոդվածի 4-րդ մասի հիմքով անբարեխիղճ մրցակցության առկայության վերաբերյալ որոշում կայացնելու դեպքում Հանձնաժողովը կամ շահագրգիռ անձն իրավասու են դիմել Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից մտավոր սեփականության հարցերով լիազորված գործադիր իշխանության հանրապետական մարմին, որը հիմք է մտավոր գործունեության արդյունքների եւ (կամ) քաղաքացիական շրջանառության մասնակիցների, ապրանքների, աշխատանքների կամ ծառայությունների անհատականացման միջոցների համապատասխան գրանցումն ուժը կորցրած համարելու համար:»:

ՀՈԴՎԱԾ 11. 13-րդ հոդվածի 1-ին մասից, 14-րդ հոդվածի 1-ին մասից, 15-րդ հոդվածի 1-ին մասից, 16-րդ հոդվածի 2-րդ եւ 7-րդ մասերից հանել «ձեռնարկատիրական գործունեության» բառերը:

ՀՈԴՎԱԾ 12. Օրենքի 14-րդ հոդվածի 2-րդ մասում`

1. «արտադրության» բառից հետո լրացնել «տարեթվի, ամսվա, օրվա» բառերով.

2. «պայմանների վերաբերյալ» բառերից հետո լրացնել «հայերեն» բառով.

3. «կազմել» բառից հետո լրացնել «իրացվող կամ» բառերով.

4. Լրացնել հետեւյալ բովանդակությամբ 3-րդ մասով.

«3. Հասարակության մոլորեցման առկայության հարցը որոշվում է Հանձնաժողովի կողմից:»:

ՀՈԴՎԱԾ 13. Օրենքի 19-րդ հոդվածի 1-ին մասի`

1. «ա» կետի երրորդ պարբերությունում «հարուցելու» բառը փոխարինել «հարուցելու,» բառով.

2. «ա» կետի տասնմեկերորդ պարբերությունում «պետական» բառը փոխարինել «Հանձնաժողովի, պետական այլ» բառերով.

3. «է» կետում «տնօրինման,» բառից հետո լրացնել «չհիմնավորված գների որոշման,» բառերով.

4. «թ» կետը շարադրել նոր խմբագրությամբ.

«թ) կատարելու սույն օրենքով, Հայաստանի Հանրապետության այլ օրենքներով, իրավական այլ ակտերով նախատեսված այլ լիազորություններ:»:

ՀՈԴՎԱԾ 14. Օրենքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր 19.1-ին հոդվածով.

«ՀՈԴՎԱԾ 19.1. ՈՐՈՇՈՒՄՆԵՐԸ ՆՈՐ Ի ՀԱՅՏ ԵԿԱԾ ՀԱՆԳԱՄԱՆՔՆԵՐՈՎ ՎԵՐԱՆԱՅԵԼԸ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄԸ, ԳՐԱՍԽԱԼՆԵՐԻ, ԹՎԱԲԱՆԱԿԱՆ ՍԽԱԼՆԵՐԻ ԵՎ ՎՐԻՊԱԿՆԵՐԻ ՈՒՂՂՈՒՄԸ

1. Հանձնաժողովի որոշումները կարող են վերանայվել նոր ի հայտ եկած հանգամանքներով Հանձնաժողովի նախաձեռնությամբ կամ որոշման ընդունմանը նախորդած վարույթի մասնակիցների դիմումի հիման վրա:

2. Նոր ի հայտ եկած հանգամանքները հիմք են որոշման վերանայման համար, եթե այդ հանգամանքները հայտնի չեն եղել եւ չէին կարող հայտնի լինել Հանձնաժողովին կամ վարույթի մասնակիցներին, կամ այդ հանգամանքները հայտնի են եղել վարույթի մասնակիցներին, բայց նրանցից անկախ պատճառներով չեն ներկայացվել Հանձնաժողով, եւ այդ հանգամանքները գործի լուծման համար ունեն էական նշանակություն:

3. Նոր ի հայտ եկած հանգամանքներով Հանձնաժողովի որոշման վերանայման համար դիմում կարող է ներկայացվել երեք ամսվա ընթացքում սկսած այն պահից, երբ դիմում ներկայացնող անձը իմացել է կամ կարող էր իմանալ այդ հանգամանքների ի հայտ գալու մասին:

4. Սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված դիմում ներկայացնելու բաց թողնված ժամկետը Հանձնաժողովի կողմից կարող է վերականգնվել դիմում ներկայացնող անձի միջնորդության հիման վրա, եթե այդ միջնորդությունը ներկայացվել է վեց ամսվա ընթացքում սկսած այն պահից, երբ դիմումատուն իմացել կամ կարող էր իմանալ նոր հանգամանքների ի հայտ գալու մասին, եւ այդ միջնորդության մեջ նշված հանգամանքները Հանձնաժողովը ճանաչել է հարգելի:

5. Նոր ի հայտ եկած հանգամանքներով որոշման վերանայման համար ներկայացված դիմումը, բացի ընդհանուր վավերապայմաններից, պետք է պարունակի նաեւ`

1) վերանայվող որոշման համարը ու կայացման տարին, ամիսը եւ ամսաթիվը,

2) դիմումատուի պահանջը` նոր ի հայտ եկած համգամանքների մատնանշմամբ,

3) նոր ի հայտ եկած հանագամանքների` գործի համար էական նշանակություն ունենալու վերաբերյալ հիմնավորումները:

Դիմումին պետք է կցվեն դիմումատուի տրամադրության տակ առկա բոլոր այն ապացույցները, որոնք կարող են էական նշանակություն ունենալ հարցի լուծման համար:

Նոր ի հայտ եկած հանագամանքների` գործի լուծման համար էական նշանակություն ունենալու հարցը լուծում է Հանձնաժողովը:

6. Հանձնաժողովը վերադարձնում է դիմումը, եթե չեն պահպանվել դիմումին ձեւին եւ բովանդակությանը ներկայացվող պահանջները կամ բաց է թողնվել սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված ժամկետը եւ չի ներկայացվել բաց թողնված ժամկետը վերականգնելու մասին միջնորդություն կամ այդ միջնորդությունը Հանձնաժողովի կողմից մերժվել է:

7. Հանձնաժողովը սեփական նախաձեռնությամբ կամ վարույթին մասնակցող անձանց դիմումի հիման վրա իրավունք ունի պարզաբանել իր որոշումները, ուղղել դրանցում առկա գրասխալները, թվաբանական սխալներն ու վրիպակները առանց փոխելու որոշման բովանդակությունը:»:

ՀՈԴՎԱԾ 15. Օրենքի 27-րդ հոդվածը շարադրել նոր խմբագրությամբ.

«ՀՈԴՎԱԾ 27. ՏԱՐԵԿԱՆ ԾՐԱԳԻՐԸ ԵՎ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆԸ

Հանձնաժողովը`

1. Յուրաքանչյուր տարի` մինչեւ հոկտեմբերի 1-ը, Ազգային ժողովում հրապարակում է հաջորդ տարվա իր գործունեության տարեկան ծրագիրը, որն ամփոփ տեղեկություններ է պարունակում տնտեսական մրցակցության իրավիճակի վերլուծության եւ առկա հիմնախնդիրների բացահայտման, տնտեսական մրցակցության պաշտպանության միջոցառումների եւ դրանց իրականացման ժամանակացույցի, ինչպես նաեւ սույն օրենքով սահմանված խնդիրների եւ գործառույթների իրականացման համար Հանձնաժողովի կողմից սահմանված անհրաժեշտ այլ դրույթների մասին:

2. Յուրաքանչյուր տարի` մինչեւ մայիսի 1-ը, հրապարակում է նախորդ տարվա իր գործունեության հաշվետվությունը, որը համառոտ տեղեկատվություն է պարունակում Հանձնաժողովի գործունեության, ապրանքային շուկաների վերլուծության, տնտեսական մրցակցության կարգավորման եւ վերահսկման ուղղությամբ իրականացված միջոցառումների, մրցակցային իրավիճակի բարելավմանն ուղղված առաջարկների իրականացման ընթացքի, իր գործունեության ֆինանսական հաշվետվության եւ ալլ միջոցառումների վերաբերյալ:

3. Հանձնաժողովի գործունեության տարեկան ծրագիրը եւ նախորդ տարվա գործունեության հաշվետվությունը հաստատվում են Հանձնաժողովի որոշմամբ:»:

ՀՈԴՎԱԾ 16. Օրենքի 28-րդ հոդվածի 4-րդ մասում «կարգով» բառից հետո լրացնել «եւ դեպքերում» բառերով, իսկ «15-ը» բառը` «30-ը» բառով:

ՀՈԴՎԱԾ 17. Օրենքի 28.1-ին հոդվածի 1-ին մասում «կազմվում է» բառերից հետո լրացնել «Հանձնաժողովի կողմից սահմանված ձեւով» բառերով, իսկ «ներկայացուցիչները» բառից հետո լրացնել «Դիտանցման արձանագրությանը կարող են կցվել լուսանկարներ, փաստաթղթեր, էլեկտրոնային կրիչներ եւ (կամ) այլ նյութեր, որի վերաբերյալ կատարվում է համապատասխան նշում դիտանցման արձանագրության մեջ:» նախադասությամբ:

ՀՈԴՎԱԾ 18. Օրենքի 30-րդ հոդվածում`

1. 2-րդ մասում «հինգը» բառը փոխարինել «չորսը» բառով.

2. 9-րդ մասում «որոշումը» բառը բոլոր տեղերում փոխարինել «կողմից ընդունված վարչական ակտը» բառերով.

3. 10-րդ մասը լրացնել նոր նախադասություններով.

«Համակենտրոնացման հայտարարագրման հետ կապված վարչական վարույթների առավելագույն ժամկետը 45 օր է: Վարչական վարույթի ժամկետը Հանձնաժողովի հիմնավորված որոշմամբ յուրաքանչյուր դեպքում կարող է երկարաձգվել մինչեւ 60 օրով:».

4. 12-րդ մասը շարադրել նոր խմբագրությամբ.

«12. Հանձնաժողովի կողմից հարուցված վարչական վարույթի ընթացքում սույն օրենքի խախտման փաստ չհայտնաբերվելու կամ վարչական ակտի ընդունումն անհնար դարձնող հանգամանքների առկայության դեպքում Հանձնաժողովի որոշմամբ վարույթը կարճվում է:»:

ՀՈԴՎԱԾ 19. Օրենքի 31-րդ հոդվածի 2-րդ մասի «հանգամանքները,» բառից հետո լրացնել «տնտեսվարող սուբյեկտի կողմից իրավախախտում կատարելու փաստն ընդունելու կամ Հանձնաժողովի հետ համագործակցելու հանգամանքը,» բառերով, իսկ «(կամ)» բառից հետո «տնտեսվարող սուբյեկտի» բառերով:

ՀՈԴՎԱԾ 20. Օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր պարբերությունով.

«Եթե Հանձնաժողովի որոշմամբ տնտեսվարող սուբյեկտի նկատմամբ նշանակված է տուգանք, ապա մեկամսյա ժամկետում տուգանքը վճարելու դեպքում դրա չափը պակասեցվում է 20 տոկոսով, հակառակ դեպքում տնտեսվարող սուբյեկտը պարտավոր է մուծել նշանակված տուգանքի ամբողջ չափը:»:

ՀՈԴՎԱԾ 21. Օրենքի 36-րդ հոդվածի`

1. 2-րդ մասը շարադրել նոր խմբագրությամբ.

«Հակամրցակցային համաձայնություն կնքելու (կայացնելու, այդ համաձայնությանը մասնակցելու) համար նշանակվող տուգանքի չափը կազմում է հակամրցակցային համաձայնության մաuնակից տնտեuվարող uուբյեկտի` այդ համաձայնությունը կնքելուն (կայացնելուն, դրան մասնակցելուն) նախորդող տարվա հաuույթի մինչեւ տասը տոկոu: Նախորդ տարում 12 ամuից պակաu գործունեություն իրականացրած լինելու դեպքում, uույն մաuով նախատեuված իրավախախտման համար նշանակվող տուգանքի չափը կազմում է հակամրցակցային համաձայնության մաuնակից տնտեuվարող uուբյեկտի` այդ համաձայնությունը կնքելուն (կայացնելուն, դրան մասնակցելուն) նախորդող, բայց ոչ ավելի, քան 12 ամսվա գործունեության ժամանակահատվածի հաuույթի մինչեւ տասը տոկոu:

Հակամրցակցային համաձայնություն կնքելու (կայացնելու, այդ համաձայնությանը մասնակցելու) միջոցով գների չհիմնավորված բարձրացման հետեւանքով տնտեսվարող սուբյեկտի ստացած շահույթը (եկամուտը) Հանձնաժողովի որոշմամբ ենթակա է գանձման Հայաստանի Հանրապետության պետական բյուջե:».

2.3-րդ մասի «հինգ միլիոնից երկու հարյուր միլիոն դրամի չափով» բառերը փոխարինել «տնտեuվարող uուբյեկտի` իրավախախտմանը նախորդող տարվա հաuույթի մինչեւ տասը տոկոuի չափով: Նախորդ տարում 12 ամuից պակաu գործունեություն իրականացրած լինելու դեպքում, uույն մաuով նախատեuված իրավախախտման համար նշանակվող տուգանքի չափը կազմում է տնտեuվարող uուբյեկտի` իրավախախտմանը նախորդող, բայց ոչ ավելի, քան 12 ամսվա գործունեության ժամանակահատվածի հաuույթի մինչեւ տասը տոկոu» բառերով.

3.4-րդ մասի «չորս» բառը բոլոր տեղերում փոխարինել «տասը» բառով.

4.5-րդ մասի «մեկ» բառը բոլոր տեղերում փոխարինել «հինգ» բառով.

5.6-րդ մասի առաջին նախադասությունից հանել «, բայց ոչ ավելի քան հարյուր միլիոն դրամ» բառերը, իսկ երկրորդ նախադասությունից հանել «եւ չի կարող գերազանցել հարյուր միլիոն դրամը» բառերը.

6.7-րդ մասի «մինչեւ հինգ միլիոն դրամ» բառերը փոխարինել «տնտեuվարող uուբյեկտի` իրավախախտմանը նախորդող տարվա հաuույթի մինչեւ մեկ տոկոu: Նախորդ տարում 12 ամuից պակաu գործունեություն իրականացրած լինելու դեպքում, uույն մաuով նախատեuված իրավախախտման համար նշանակվող տուգանքի չափը կազմում է տնտեuվարող uուբյեկտի` իրավախախտմանը նախորդող, բայց ոչ ավելի, քան 12 ամսվա գործունեության ժամանակահատվածի հաuույթի մինչեւ մեկ տոկոu» բառերով.

7.8-րդ մասի «մինչեւ երկու միլիոն դրամ» բառերը փոխարինել «տնտեuվարող uուբյեկտի` իրավախախտմանը նախորդող տարվա հաuույթի մինչեւ մեկ տոկոu: Նախորդ տարում 12 ամuից պակաu գործունեություն իրականացրած լինելու դեպքում, uույն մաuով նախատեuված իրավախախտման համար նշանակվող տուգանքի չափը կազմում է տնտեuվարող uուբյեկտի` իրավախախտմանը նախորդող, բայց ոչ ավելի, քան 12 ամսվա գործունեության ժամանակահատվածի հաuույթի մինչեւ մեկ տոկոu» բառերով.

8.9-րդ մասի «մինչեւ հինգ միլիոն դրամ» բառերը փոխարինել «տնտեuվարող uուբյեկտի` իրավախախտմանը նախորդող տարվա հաuույթի մինչեւ մեկ տոկոu: Նախորդ տարում 12 ամuից պակաu գործունեություն իրականացրած լինելու դեպքում, uույն մաuով նախատեuված իրավախախտման համար նշանակվող տուգանքի չափը կազմում է տնտեuվարող uուբյեկտի` իրավախախտմանը նախորդող, բայց ոչ ավելի, քան 12 ամսվա գործունեության ժամանակահատվածի հաuույթի մինչեւ մեկ տոկոu» բառերով:

ՀՈԴՎԱԾ 22. Օրենքը լրացնել նոր` 36.1-ին եւ 36.2-րդ հոդվածներով.

«ՀՈԴՎԱԾ 36.1. ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑԻ ԿԻՐԱՌՈՒՄԻՑ ԱԶԱՏՈՒՄ

1. Հանձնաժողովը կարող է որոշում ընդունել հակամրցակցային համաձայնության մասնակից տնտեսվարող սուբյեկտի նկատմամբ պատասխանատվության միջոց չկիրառելու մասին, եթե տնտեսվարող սուբյեկտը, մինչեւ տվյալ համաձայնության առնչությամբ Հանձնաժողովի կողմից վարչական վարույթի հարուցման մասին որոշման կայացումը կամ ստուգում կատարելու մասին Հանձնաժողովի նախագահի հրամանի ընդունումը իր նախաձեռնությամբ առաջինն է դիմում Հանձնաժողովին եւ կամովին պարտավորվում դադարեցնել այդ հակամրցակցային համաձայնությանն իր մասնակցությունը (բացառությամբ այն դեպքերի, երբ Հանձնաժողովի կարծիքով դա անհրաժեշտ է հակամրցակցային համաձայնության բացահայտման համար) եւ հետագայում բացառել այն` միաժամանակ ներկայացնելով տվյալ հակամրցակցային համաձայնությանը վերաբերող այնպիսի ապացույց(ներ), որը (որոնք), ըստ Հանձնաժողովի, բավարար հիմք է(են) տվյալ հակամրցակցային համաձայնության վերաբերյալ վարչական վարույթ հարուցելու եւ (կամ) ստուգում կատարելու համար:

2. Տնտեսվարող սուբյեկտը լիովին ազատվում է հակամրցակցային համաձայնություն կնքելու (կայացնելու, այդ համաձայնությանը մասնակցելու) համար նախատեսված պատասխանատվությունից, եթե Հանձնաժողովին տրամադրում է իր տնօրինության տակ գնտվող կամ իրեն հայտնի հետեւյալ ապացույցները`

1) հակամրցակցային համաձայնությանը մասնակցող (մասնակցած) բոլոր տնտեսվարող սուբյեկտների անվանումները եւ այլ տեղեկություններ,

2) հակամրցակցային համաձայնության մանրամասն նկարագրությունը, ներառյալ` դրա նպատակը, դրսեւորման եղանակը, համաձայնության առարկա հանդիսացող ապրանքը, հակամրցակցային համաձայնության կնքման (կայացման) ամսաթիվը, տեւողությունը, վայրը, այլ տվյալներ,

3) բոլոր այն անձանց անունները, պաշտոնները, հասցեները, որոնք ներգրավված են, ներգրավված են եղել կամ կարող են ներգրավված լինել հակամրցակցային համաձայնության կնքման (կայացման) գործընթացում,

4) հակամրցակցային համաձայնությանն առնչվող` դիմողի տրամադրության տակ գտնվող այլ ապացույցներ:

3. Հանձնաժողով դիմած տնտեսվարող սուբյեկտը չի կարող ազատվել սույն հոդվածով սահմանված պատասխանատվությունից, եթե նա չի կատարել հետեւյալ պայմանները կամ դրանցից որեւէ մեկը`

1) տնտեսվարող սուբյեկտը դիմում ներկայացնելուց անմիջապես հետո չի դադարեցնում իր մասնակցությունը հակամրցակցային համաձայնությանը, բացառությամբ այն դեպքերի, երբ Հանձնաժողովի կարծիքով դա անհրաժեշտ է հակամրցակցային համաձայնության բացահայտման համար,

2) տեղեկատվություն ներկայացնելու պահից սկսած մինչեւ վարչական վարույթի ավարտը տնտեսվարող սուբյեկտը չի համագործակցում Հանձնաժողովի հետ` առանց վերապահումների եւ շարունակական հիմունքով: Այդ համագործակցությունը ենթադրում է, որ`

ա. տնտեսվարող սուբյեկտը ենթադրյալ հակամրցակցային համաձայնության վերաբերյալ ողջ անհրաժեշտ տեղեկատվությունը եւ ապացույցները, որոնք հայտնվում են իր տնօրինության տակ կամ հայտնի են դառնում իրեն, անհապաղ ներկայացնում է Հանձնաժողովին,

բ. սահմանված ժամկետում պատասխանում է Հանձնաժողովի բոլոր հարցումներին, որոնք կարող են նպաստել ենթադրյալ հակամրցակցային համաձայնությանը վերաբերող փաստերի արձանագրմանը,

գ. ապահովում է հակամրցակցային համաձայնության մասնակից տնտեսվարող սուբյեկտների գործող կամ հնարավորության դեպքում նախկին տնօրենների եւ աշխատակիցների բացատրություններ ներկայացնելու հնարավորությունը,

դ. չի ոչնչացնում, կեղծում եւ թաքցնում հակամրցակցային համաձայնությանը վերաբերող տեղեկություններն ու ապացույցները եւ

ե. չի բացահայտում ենթադրյալ հակամրցակցային համաձայնության վերաբերյալ հայտարարության, դիմումի, տեղեկատվության կամ ապացույցների ներկայացման փաստը եւ բովանդակությունը մինչեւ Հանձնաժողովի կողմից ընդունված հակամրցակցային համաձայնության հնարավոր փաստի վերաբերյալ վարչական վարույթ հարուցելու մասին որոշման ուժի մեջ չի մտելը կամ Հանձնաժողովի համաձայնությամբ այլ դեպքերում:

4. Հակամրցակցային համաձայնության մասնակից միաժամանակ երկու եւ (կամ) ավելի տնտեսվարող սուբյեկտների կողմից ներկայացված դիմումը Հանձնաժողովը թողնում է առանց քննության:

5. Պատասխանատվության միջոցի կիրառումից ազատման դիմումների ներկայացման եւ քննության կարգը սահմանում է Հանձնաժողովը:

ՀՈԴՎԱԾ 36.2. ՏՈՒԳԱՆՔԻ ՉԱՓԻ ՆՎԱԶԵՑՈՒՄ

1. Հակամրցակցային համաձայնությանը իր մասնակցությունը բացահայտող տնտեսվարող սուբյեկտը, երբ չի բավարարվում սույն օրենքի 36.1-ին հոդվածի պայմանները, կարող է դիմում ներկայացնել տուգանքի չափի նվազեցման մասին:

2. Տուգանքի չափի նվազեցման համար տնտեսվարող սուբյեկտը պետք է ապացույց ներկայացնի Հանձնաժողովին սույն օրենքի 5-րդ հոդվածով նախատեսված իրավախախտման հնարավոր փաստի վերաբերյալ, որը էական նշանակություն կունենա իրավախախտումն ապացուցելու համար:

3. Սույն հոդվածով սահմանված կարգով հակամրցակցային համաձայնության մասին առաջինը հայտնած եւ այդ համաձայնության բացահայտման համար էական նշանակություն ունեցող ապացույցներ ներկայացրած տնտեսվարող սուբյեկտի նկատմամբ տուգանքի չափը կազմում է սույն օրենքի 36-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված տուգանքի մինչեւ 50 տոկոսը: Էական նշանակություն ունեցող ապացույց ներկայացրած երկրորդ տնտեսվարող սուբյեկտի նկատմամբ տուգանքի չափը կազմում է սույն օրենքի 36-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված տուգանքի մինչեւ 70 տոկոսը: Էական նշանակություն ունեցող ապացույց ներկայացրած երրորդ տնտեսվարող սուբյեկտի նկատմաբ տուգանքի չափը կազմում է սույն օրենքի 36-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված տուգանքի մինչեւ 85 տոկոսը:

4. Տնտեսվարող սուբյեկտի նկատմամբ կիրառվող տուգանքի նվազեցման կարգը սահմանվում է Հանձնաժողովի որոշմամբ:

5. Եթե տուգանքի չափի նվազեցման մասին դիմումի ներկայացման պահին տնտեսվարող սուբյեկտը հանդիսանում է մեկ այլ հակամրցակցային համաձայնության մասնակից եւ հայտնում է նաեւ այդ հակամրցակցային համաձայնության մասին, ապա այդ տնտեսվարող սուբյեկտը կարող է դիմում ներկայացնել Հանձնաժողովին տուգանքի վճարումից ամբողջովին ազատում ստանալու համար` սույն օրենքի 36.1-ին հոդվածով սահմանված կարգով:»:

ՀՈԴՎԱԾ 23. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը:


ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄՐՑԱԿՑՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

1. Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

«Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ` Օրենք), «Սնանկության մասին», «Հայաստանի Հանրապետության ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներում լրացումներ եւ փոփոխությունների կատարելու մասին օրենքների նախագծերի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է`

1.Օրենքը ԵՄ ստանդարտներին համապատասխանեցնելու,

2.Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի (այսուհետ` Հանձնաժողով) կողմից կայացվող որոշումներով նշանակվող տուգանքների գանձման արդյունավետ մեխանիզմների սահմանելու,

3. Օրենքի խախտումների համար տուգանքների չափերի համար միասնական մոտեցումների ապահովման,

Բացի այդ նախագծերի ընդունման անհրաժեշտությունը բխում է ԵՄ Հարեւանության քաղաքականության շրջանակներում Հայաստանի Հանրապետության ստանձնած պարտավորություների` մրցակցային միջավայրում առավելագույն տնտեսական արդյունքների հասնելու նպատակից:

Նախագծերի մշակման աշխատանքներն իրականացնելիս հաշվի են առնվել.

Ֆ«Մրցակցային եւ պետական օժանդակության օրենսդրության կիրարկման հզորացումը Հայաստանում» թվինինգ ծրագրի շրջանակներում Գերմանիայի եւ Լիտվայի համապատասխան փորձագետների առաջարկները,

ՖՀամաշխարհային բանկի հետ «Հայաստանի Հանրապետության զարգացման քաղաքականության վարկի (ԶՔՎ) երրորդ ծրագրի նախապատրաստման կանխավճարի թիվ ՄԶԸ Ք670-ԱՄ» վարկային ծրագրի շրջանակում «Մրցակցության քաղաքականության կարգավորիչ դաշտի հզորացում» տեխնիկական աջակցության ծրագրի ներքո ներգրավված փորձագետների առաջարկները:

Նշված նախագծերի ընդունումը էապես կբարելավի Հանձնաժողովի գործունեության արդյունավետությունը ապրանքային շուկաներում մրցակցային միջավայրի բարելավման, Օրենքի խախտումների կանխման, բացահայտման եւ հետեւանքների վերացման, սպառողների շահերի պաշտպանության տեսանկյունից, կբարձրանա գնումների օրենսդրության վերահսկողության արդյունավետությունը, կկատարելագործվի բողոքարկման ընթացակարգը:

2. Ընթացիկ իրավիճակը եւ խնդիրները

Ներկայումս առկա են մի շարք խնդիրներ, որոնք հնարավորություն չեն տալիս Հանձնաժողովին արդյունավետորեն լուծելու իր առջեւ դրված խնդիրները:

1. Գործող Օրենքով սահմանված տուգանքի չափերը միասնական չեն եւ չեն համապատասխանում միջազգային ստանդարտներին: Մասնավորապես մի դեպքում տուգանքի չափը որոշվում է կոնկրետ դրամային արտահայտությամբ, իսկ մյուս դեպքում կախված է տնտեսվարող սուբյեկտի նախորդ տարվա հասույթից: Հետեւաբար, տվյալ դեպքում տնտեսվարող սուբյեկտների նկատմամբ կիրառվում են տարբեր մոտեցումներ` կախված այն հանգամանքից, թե սուբյեկտը մրցակցային օրենսդրության ինչ խախտում է թույլ տվել: Մասնավորապես, նախորդ տարում առավել փոքր հասույթ ունեցող սուբյեկտները հայտնվում են բարվոք վիճակում հասույթով որոշվող իրավախախտումների համար պատասխանատվության կիրառման դեպքում, իսկ խոշոր հասույթ ունեցողները` կոնկրետ դրամային արտահայտությամբ տուգանքների կիրառման դեպքում: Բացի այդ, տեղական եւ միջազգային փորձի վերլուծությունը ցույց է տալիս, որ գործող Օրենքում ամրագրված տուգանքի չափերը չեն համապատասխանում միջազգային փորձին եւ չեն ծառայում մրցակցային օրենսդրության խախտումների կանխման նպատակի արդյունավետ իրականացմանը:

2. Հանձնաժողովի ներկա խնդիրներից է տնտեսվարող սուբյեկտների կողմից տուգանքի վճարման արդյունավետ մեխանիզմների բացակայությունը: Այսպես, հաճախ տնտեսվարող սուբյեկտները Հանձնաժողովի` տուգանք նշանակելու մասին որոշումը բողոքարկում են վարչական կամ դատական կարգով եւ խուսափում են սահմանված ժամկետում տուգանքի վճարումից, անհարկի ձգձգում են որոշման կատարումը, երբեմն էլ ուղղակի չեն վճարում նշանակված տուգանքը` անգամ չբողոքարկելով որոշումը: Մինչդեռ Օրենքի 35-րդ հոդվածի 3-րդ մասը սահմանում է, որ Հանձնաժողովի որոշման բողոքարկումը չի կասեցնում դրա գործողությունը (կատարումը), սակայն նշված դրույթը կիրառության տեսակետից արդյունավետ չէ:

3. Հանձնաժողովի գործունեության, միջազգային փորձի համեմատական վերլուծությունը ցույց է տալիս, որ Օրենքում առկա են մի շարք անհստակություններ, բացեր, սողանցքներ, որոնք բացասաբար են անդրադառնում Հանձնաժողովի գործունեության արդյունավետության վրա: Մասնավորապես, բացեր եւ անհստակություններ առկա են Օրենքի հիմնական հասկացություններին, հակամրցակցային համաձայնություններին, գերիշխող դիրքի որոշմանը եւ չարաշահմանը, համակենտրոնացումներին, անբարեխիղճ մրցակցության դրսեւորումներին, վարչական վարույթի իրականացմանը եւ մի շարք այլ խնդիրներին վերաբերող հոդվածներում:

4. Ներկայումս Հանձնաժողովում տնտեսվարող սուբյեկտների դիմումների հիման վրա համակենտրոնացման հայտարարագրման մեծ քանակությամբ վարույթներ են իրականացվում: Նշված վարույթների իրականացումը բավականին շատ ռեսուրսներ եւ ծախսեր է պահանջում:

3. Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը

Գործող քաղաքականության փոփոխություն չի նախատեսվում։

4. Կարգավորման նպատակը եւ բնույթը

Օրենքում առկա խնդիրները լուծելու նպատակով.

1. Օրենքի նախագծով սահմանվում է տուգանքների որոշման միասնական մոտեցում` կախված տնտեսվարող սուբյեկտի նախորդ տարվա հասույթի չափից, ինչպես նաեւ տուգանքի չափերի համապատասխանեցում միջազգային չափանիշներին:

2. Տուգանքի գանձման արդյունավետությունը բարձրացնելու նպատակով սահմանվում է մեխանիզմ, համաձայն որի մեկամսյա ժամկետում տուգանքը վճարած տնտեսվարող սուբյեկտների համար նշանակված տուգանքի չափը կրճատվում է 20 տոկոսով:

3. Օրենքի նախագծով հստակեցում եւ կարգավորում են ստանում խնդրահարույց դրույթները եւ իրավահարաբերությունները: Մասնավորապես կարգավորվում են անձանց խմբի, հակամրցակցային համաձայնությունների վերաբերյալ բացառությունների, գերիշխող դիրքի չարաշահումների, համակենտրոնացումների, պատասխանատվությունից ազատման եւ տուգանքի չափի նվազեցման հետ կապված դրույթներում տեղ գտած անհստակությունները:

4. Խնդրի կապակցությամբ ուսումնասիրվել է միջազգային փորձը համակենտրոնացումների հայտարարագրման վարույթների ընթացակարգերի վերաբերյալ: Ուսումնասիրված բոլոր երկներում հայտարարագրման նպատակով համակենտրոնացման մասնակիցներից գանձվում է հայտարարագրման վճար, որի չափը տարբեր երկներում կախված է տարբեր չափանիշներից: Մասնավորապես Գերմանիայում հայտարարագրման վճարի չափը պայմանավորված է համակենտրոնացման տնտեսական կարեւորությամբ եւ Գերմանիայի մրցակցային մարմնի կատարած աշխատանքի ու նյութական ռեսուրսների օգտագործման հանգամանքներով:

Այդ կապակցությամբ Օրենքում փոփոխություն է նախատեսվում Համակենտրոնացման հայտարարագրման նպատակով համակենտրոնացման մասնակիցներից հայտարարագրման վճարի գանձում, որի չափը կազմում է համակենտրոնացման մասնակիցների հասույթների ընդհանուր չափի 0,1 տոկոսը կամ ակտիվների ընդհանուր արժեքի 0,1 տոկոսը, եթե դրա չափն ավելի մեծ է համակենտրոնացման մասնակիցների հասույթների ընդհանուր չափի 0,1 տոկոսից:

5. Նախագծերի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները եւ անձիք

Նախագծերը մշակվել են «Մրցակցային եւ պետական օժանդակության օրենսդրության կիրարկման հզորացումը Հայաստանում» թվինինգ ծրագրի շրջանակներում Գերմանիայի եւ Լիտվայի համապատասխան փորձագետների, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի աշխատակազմի իրավաբանական վարչության աշխատակիցների կողմից:

6. Ակնկալվող արդյունքը

Նախագծերի ընդունմամբ էականորեն կմեծանա տնտեսական մրցակցության օրենսդրության պաշտպանության նկատմամբ վերահսկողության, բարեխիղճ եւ ազատ մրցակցության համար անհրաժեշտ միջավայրի ապահովման, հակամրցակցային գործունեության կանխարգելման, սահմանափակման եւ նախազգուշացման ոլորտներում Հանձնաժողովի գործունեության արդյունավետությունը, զգալիորեն կբարձրանա գնումների գործընթացի վերանայման ընթացակարգի արդյունավետությունը, կստեղծվեն գործուն մեխանիզմներ գնումների գործընթացում դրսեւորվող խախտումների բացահայտման, վերացման, խախտում թույլ տված սուբյեկտների նկատմամբ պատասխանատվության միջոցների կիրառման առումով:

7. Այլ տեղեկություններ (եթե այդպիսիք առկա են)

Չկա