Armenian ARMSCII Armenian
Պ-0202-10.09.2021-ԳԿ-011/2ամբ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 1998 թվականի մայիսի 5-ի քաղաքացիական օրենսգրքի 1087.1-ին հոդվածի 6-րդ մասում՝

1) «ելույթի» բառից հետո լրացնել «, հրապարակման» բառով.

2) լրացնել հետեւյալ խմբագրությամբ նոր պարբերությամբ.

«Սույն մասով նախատեսված դեպքում լրատվական գործունեություն իրականացնողը չի ազատվում վիրավորանքի կամ զրպարտության համար պատասխանատվությունից եւ կրում է փոխհատուցման պարտավորություն, եթե իր արտահայտած կամ ներակայացրած փաստացի տվյալները «Զանգվածային լրատվության մասին» օրենքով սահմանված չնույնականացվող աղբյուրի տարածած տեղեկատվության վերարտադրությունն են՝ անկախ այդ չնույնականացվող աղբյուրին հղում կատարելու հանգամանքից:»:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2022 թվականի հունվարի 1-ից: