Armenian ARMSCII Armenian
Լրամշակված տարբերակ
Պ-324-11.09.2013,11.11.2013-ՏՀ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀՈԴՎԱԾ 1. «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության 2001 թվականի մայիսի 30-ի ՀՕ-193 օրենքի 43-րդ հոդվածի 2-րդ մասի «Առողջապահության բնագավառ» 3-րդ բաժինը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 6-րդ կետով՝

«6.
Կոնտակտային լինզաների, օպտիկական ակնոցների եւ դրանց համար նախատեսված ոսպնյակների արտադրություն եւ առեւտուր
ԿՄ
Պ
-
-
-
-
-
» :

ՀՈԴՎԱԾ 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակումից վեց ամիս հետո:


ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ

«Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի մշակումը պայմանավորված է այն հանգամանքով, որ ներկայում կոնտակտային լինզաների, օպտիկական ակնոցների եւ դրանց համար նախատեսված ոսպնյակների արտադրության ու առեւտրի պայմանները չեն կարգավորվում օրենքով, ինչի պարագայում վերոնշյալ ապրանքատեսակները հաճախ վաճառվում են առանց բժշկական ստուգում անցնելու եւ համապատասխան մասնագետի թույլտվության, ինչն էլ կարող է վնասել քաղաքացիների առողջությանն ու դառնալ տեսողության վատթարացման պատճառ: Ուստի, առաջարկվող նախագծով այսուհետ կոնտակտային լինզաների, օպտիկական ակնոցների եւ դրանց համար նախատեսված ոսպնյակների արտադրությամբ ու առեւտրով կարող են զբաղվել միայն համապատասխան լիցենզիա ունեցող կազմակերպություններն ու անհատ ձեռներեցները: