Հոդված 1. «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (30 հունիսի 1996, ՀՕ-69) 20-րդ հոդվածի իե) ենթակետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«իե) իրականացնում է «Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցման երաշխավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով իրեն վերապահված լիազորությունները.»:
Հոդված 2. «Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցման երաշխավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքն ուժի մեջ մտնելուց հետո ուժը կորցրած ճանաչել «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 71 գլուխը: