Armenian ARMSCII Armenian
Երկրորդ ընթերցում
Կ-2815-29.04.2004-ՖՎ,ՍԱ-010/2

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի ( 30 հունիսի 1996 թվականի, ՀՕ-69 ) 20 հոդվածի «իե» կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝

«իե ) իրականացնում է «Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով իրեն վերապահված լիազորությունները.»:

Հոդված 2. Ուժը կորցրած ճանաչել «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 71 –րդ գլուխը: