Հոդված 1. «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի ( 30 հունիսի 1996 թվականի, ՀՕ-69 ) 20-րդ հոդվածի «իե» կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝
«իե ) իրականացնում է «Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով իրեն վերապահված լիազորությունները.»:
Հոդված 2. Ուժը կորցրած ճանաչել «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 71 -րդ գլուխը: