Հոդված 1. «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության 2010 թվականի դեկտեմբերի 22-ի ՀՕ-243-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 19-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«Հոդված 19. Երկարամյա ծառայության զինվորական կենսաթոշակի չափը հաշվարկելու կարգը
1. Երկարամյա ծառայության զինվորական կենսաթոշակը հաշվարկվում է Կ=Հ X ԶԱԳ + ԶՍ X ԶԱ բանաձեւով, որտեղ`
Կ-ն` կենսաթոշակի ամսական գումարն է,
Հ-ն` հիմնական կենսաթոշակի չափը,
ԶՍ-ն` զինվորական ծառայության ստաժի տարիները,
ԶԱ-ն` զինվորական ծառայության ստաժի մեկ տարվա արժեքը,
ԶԱԳ-ն` զինծառայողի զբաղեցրած վերջին պաշտոնի համար «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված գործակիցը (այսուհետ՝ զինծառայողի անձնական գործակից):
2. Զինվորական ծառայության ստաժի մեկ տարվա արժեքը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը: Զինվորական ծառայության uտաժի մեկ տարվա արժեքը չի կարող պակաu լինել զինվորական ծառայության uտաժի մեկ տարվա արժեքի` նախկինում uահմանված չափից:»:
Հոդված 2. Օրենքի 21-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«Հոդված 21. Հաշմանդամության զինվորական կենսաթոշակի չափը հաշվարկելու կարգը
1. Հաշմանդամության զինվորական կենսաթոշակի չափը հաշվարկվում է`
1) առաջին խմբի հաշմանդամի համար` 20 տարվա զինվորական ծառայության ստաժ ունեցող այն զինծառայողի համար հաշվարկված երկարամյա ծառայության զինվորական կենսաթոշակի 70 տոկոսի չափով, որը զինվորական ծառայությունից սահմանված կարգով արձակվելու օրվա դրությամբ զբաղեցրել է զինծառայության նույն պաշտոնը եւ ունեցել է նույն զինվորական կոչումը.
2) երկրորդ խմբի հաշմանդամի համար` 20 տարվա զինվորական ծառայության ստաժ ունեցող այն զինծառայողի համար հաշվարկված երկարամյա ծառայության զինվորական կենսաթոշակի 60 տոկոսի չափով, որը զինվորական ծառայությունից սահմանված կարգով արձակվելու օրվա դրությամբ զբաղեցրել է զինծառայության նույն պաշտոնը եւ ունեցել է նույն զինվորական կոչումը.
3) երրորդ խմբի հաշմանդամի համար` 20 տարվա զինվորական ծառայության ստաժ ունեցող այն զինծառայողի համար հաշվարկված երկարամյա ծառայության զինվորական կենսաթոշակի 40 տոկոսի չափով, որը զինվորական ծառայությունից սահմանված կարգով արձակվելու օրվա դրությամբ զբաղեցրել է զինծառայության նույն պաշտոնը եւ ունեցել է նույն զինվորական կոչումը:
2. Պարտադիր ժամկետային զինվորական ծառայության շարքային կազմի զինծառայողի հաշմանդամության զինվորական կենսաթոշակի չափը (ըստ հաշմանդամության խմբերի) սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
3. Սույն հոդվածի 1-ին մասով սահմանված կարգով հաշվարկված հաշմանդամության զինվորական կենսաթոշակի չափը չի կարող ցածր լինել պարտադիր ժամկետային զինվորական ծառայության շարքային կազմի զինծառայողի հաշմանդամության զինվորական կենսաթոշակի չափից:
4. Հայաստանի Հանրապետության պաշտպանության մարտական գործողությունների մասնակցի (եթե նրա համար վարձատրության չափ սահմանված չի եղել) հաշմանդամության զինվորական կենսաթոշակը հաշվարկելիս հիմք է ընդունվում պայմանագրային ծառայության շարքային կազմի «ավագ սերժանտ» զինվորական կոչում եւ 20 տարվա զինվորական ծառայության ստաժ ունեցող զինծառայողի անձնական գործակիցը:»:
Հոդված 3. Օրենքի 23-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«Հոդված 23. Կերակրողին կորցնելու դեպքում զինվորական կենսաթոշակի չափը հաշվարկելու կարգը
1. Կերակրողին կորցնելու դեպքում զինվորական կենսաթոշակի չափը հաշվարկվում է՝
1) յուրաքանչյուր երեխայի, առկա (ցերեկային) ուuուցմամբ uովորողի համար` մահացած կերակրողի վերջին զինծառայության պաշտոնը զբաղեցրած, նույն զինվորական կոչումը ունեցող եւ 20 տարվա զինվորական ծառայության ստաժ ունեցող զինծառայողի համար հաշվարկվող՝ երկարամյա ծառայության զինվորական կենսաթոշակի 60 տոկոսի չափով.
2) երկու ծնողին կորցրած մինչեւ 18 տարեկան յուրաքանչյուր երեխայի, առկա (ցերեկային) ուuուցմամբ uովորողի համար` մահացած կերակրողի վերջին զինծառայության պաշտոնը զբաղեցրած, նույն զինվորական կոչումը եւ 20 տարվա զինվորական ծառայության ստաժ ունեցող զինծառայողի համար հաշվարկվող՝ երկարամյա ծառայության զինվորական կենսաթոշակի 80 տոկոսի չափով.
3) ընտանիքի` սույն օրենքի 13-րդ հոդվածում նշված յուրաքանչյուր մյուս անդամի համար` մահացած կերակրողի վերջին զինծառայության պաշտոնը զբաղեցրած, նույն զինվորական կոչումը եւ 20 օրացուցային տարվա զինվորական ծառայության ստաժ ունեցող զինծառայողի համար հաշվարկվող՝ երկարամյա ծառայության զինվորական կենսաթոշակի 40 տոկոսի չափով:
2. Պարտադիր ժամկետային զինվորական ծառայության շարքային կազմի մահացած (զոհված) զինծառայողի ընտանիքի անդամի (այդ թվում՝ երկու ծնողին կորցրած երեխայի, առկա (ցերեկային) ուuուցմամբ uովորողի) կերակրողին կորցնելու դեպքում զինվորական կենսաթոշակի չափը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
3. Սույն հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերով սահմանված կարգով հաշվարկված կերակրողին կորցնելու դեպքում զինվորական կենսաթոշակի չափը չի կարող պակաս լինել պարտադիր ժամկետային զինվորական ծառայության շարքային կազմի մահացած (զոհված) զինծառայողի ընտանիքի անդամի կերակրողին կորցնելու դեպքում զինվորական կենսաթոշակի չափից:
4. Հայաստանի Հանրապետության պաշտպանության մարտական գործողությունների մասնակցի (եթե նրա համար վարձատրության չափ սահմանված չի եղել) ընտանիքի անդամի կերակրողին կորցնելու դեպքում զինվորական կենսաթոշակի չափը հաշվարկելիս հիմք է ընդունվում պայմանագրային ծառայության շարքային կազմի «ավագ սերժանտ» զինվորական կոչում եւ 20 տարվա զինվորական ծառայության ստաժ ունեցող զինծառայողի անձնական գործակիցը:»:
Հոդված 4. Օրենքի 24-րդ հոդվածը ճանաչել ուժը կորցրած:
Հոդված 5. Օրենքի 38-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին եւ 2-րդ կետերը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«1) փոխվել է զինծառայողների բազային աշխատավարձի չափը` տվյալ ամսվա 1?ից.
2) կենսաթոշակ ստանալու իրավունքը վերականգնվել է սույն օրենքի 41?րդ հոդվածի 3-րդ մասի 6?րդ կետով սահմանված կարգով` հաշվի առնելով վերջին զինծառայությունից արձակվելու օրվա դրությամբ զինծառայողի զինվորական ծառայության ստաժը, զինծառայողի անձնական գործակիցը, ինչպես նաեւ զինծառայողի բազային աշխատավարձի չափը` կենսաթոշակ ստանալու իրավունքը վերականգնելու օրվանից:»:
Հոդված 6. Օրենքի 41-րդ հոդվածի 3-րդ մասի վերջին պարբերությունում «դրամական բավարարման կամ հիմնական կենսաթոշակի չափը» բառերը փոխարինել «զինծառայողի անձնական գործակիցը, հիմնական կենսաթոշակի չափը եւ զինվորական ծառայության ստաժի մեկ տարվա արժեքը» բառերով:
Հոդված 7. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2014 թվականի հուլիսի 1?ից:
1. Մինչեւ սույն օրենքն ուժի մեջ մտնելը նշանակված զինվորական կենսաթոշակների չափերը սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո հաշվարկվում են Օրենքով սահմանված կարգով` հաշվի առնելով հիմնական կենսաթոշակի չափը, զինվորական ծառայության ստաժի մեկ տարվա արժեքը, զինծառայողի անձնական գործակիցը եւ զինվորական ծառայության ստաժի տարիները: Այս դեպքում անձնական գործակիցը որոշվում է կենսաթոշակառուի` որպես զինծառայող զբաղեցրած վերջին պաշտոնի եւ զինվորական ծառայության ստաժի հիման վրա՝ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:
2. Հայաստանի Հանրապետության պաշտպանության մարտական գործողությունների մասնակցին (եթե նրա համար վարձատրության չափ սահմանված չի եղել) մինչեւ սույն օրենքն ուժի մեջ մտնելը նշանակված հաշմանդամության, իսկ այդ մասնակցի մահվան կապակցությամբ նրա ընտանիքի անդամին մինչեւ սույն օրենքն ուժի մեջ մտնելը նշանակված կերակրողին կորցնելու դեպքում կենսաթոշակները հաշվարկելիս հիմք է ընդունվում պայմանագրային ծառայության շարքային կազմի «ավագ սերժանտ» զինվորական կոչում եւ 20 տարվա զինվորական ծառայության ստաժ ունեցող զինծառայողի անձնական գործակիցը:
3. Եթե հաշվարկված զինվորական կենսաթոշակի չափը ցածր է նախկին չափից, ապա կենսաթոշակը վճարվում է նախկին չափով:
1. Իրավական ակտի անհրաժեշտությունը
Նախագծի անհրաժեշտությունը պայմանավորված է զինծառայողների եւ նրանց հավասարեցված անձանց (այսուհետ՝ զինծառայող) աշխատավարձերի հաշվարկման կարգի փոփոխությամբ:
2. Ընթացիկ իրավիճակը եւ խնդիրները
«Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված է զինվորական կենսաթոշակները հաշվարկելու կարգը:
Մասնավորապես, համաձայն օրենքի, զինվորական կենսաթոշակը հաշվարկվում է զինծառայողների դրամական բավարարման եւ սննդի փոխհատուցման գումարից (դրամական բավարարման գումարում հաշվարկվում են պաշտոնային դրույքաչափը, զինվորական ծառայության ստաժի եւ կոչման համար տրվող հավելումները):
Նախատեսվում է 2014 թվականի հուլիսի 1-ից ներդնել զինծառայողների վարձատրության չափը հաշվարկելու նոր մեխանիզմներ, որի շրջանակներում աշխատավարձը հաշվարկվելու է հիմնական աշխատավարձից եւ զինծառայողի անձնական գործակցից:
Զինծառայողի անձնական գործակիցը կախված է զինծառայողի զբաղեցրած պաշտոնից, կոչումից եւ զինվորական ծառայության ստաժից:
3. Առկա խնդիրներին առաջադրվող լուծումները
Հաշվի առնելով վերը նշվածը՝ առաջարկվում է վերանայել զինվորական կենսաթոշակները հաշվարկելու պայմաններն ու կարգը՝ համապատասխան փոփոխություններ կատարելով «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում:
Մասնավորապես, առաջարկվում է սահմանել, որ՝
1. երկարամյա ծառայության զինվորական կենսաթոշակը հաշվարկվում է հիմնական կենսաթոշակից, զինծառայողի անձնական գործակցից եւ զինվորական ծառայության համար տրվող հավելավճարից՝ Կ=Հ X ԶԱԳ + ԶՍ X ԶԱ բանաձեւով, որտեղ`
Կ-ն երկարամյա ծառայության զինվորական կենսաթոշակի ամսական գումարն է,
Հ-ն` հիմնական կենսաթոշակի չափը,
ԶՍ-ն` զինվորական ծառայության ստաժի տարիները,
ԶԱ-ն` զինվորական ծառայության ստաժի մեկ տարվա արժեքը,
ԶԱԳ-ն` զինծառայողի անձնական գործակիցը.
2. հաշմանդամության զինվորական կենսաթոշակը հաշվարկվում է հաշմանդամ ճանաչված զինծառայողի վերջին զինծառայության պաշտոնը զբաղեցրած, նույն զինվորական կոչումը եւ 20 տարվա զինվորական ծառայության ստաժ ունեցող զինծառայողի համար հաշվարկվող՝ երկարամյա ծառայության զինվորական կենսաթոշակի՝
1-ին խմբի դեպքում՝ 70 տոկոսի չափով.
2-րդ խմբի դեպքում՝ 60 տոկոսի չափով.
3-րդ խմբի դեպքում՝ 40 տոկոսի չափով.
3. կերակրողին կորցնելու դեպքում զինվորական կենսաթոշակի չափը հաշվարկվում է մահացած կերակրողի վերջին զինծառայության պաշտոնը զբաղեցրած, նույն զինվորական կոչումը եւ 20 տարվա զինվորական ծառայության ստաժ ունեցող զինծառայողի համար հաշվարկվող՝ երկարամյա ծառայության զինվորական կենսաթոշակի՝
յուրաքանչյուր երեխային՝ 60 տոկոսի չափով.
յուրաքանչյուր այլ անդամի՝ 40 տոկոսի չափով.
4. ՀՀ կառավարությանը վերապահել պարտադիր զինվորական ծառայության շարքային կազմի զինծառայողների հաշմանդամության, նրանց ընտանիքների անդամների կերակրողին կորցնելու դեպքում զինվորական կենսաթոշակների չափեր սահմանելու իրավասություն (նախատեսվում է 2014 թվականի հուլիսի 1-ից հաշմանդամության զինվորական կենսաթոշակի չափը սահմանել. 1?ին խմբի դեպքում՝ 31500 դրամ, 2-րդ խմբի դեպքում՝ 23100 դրամ, 3-րդ խմբի դեպքում՝ 16100 դրամ, իսկ կերակրողին կորցնելու դեպքում զինվորական կենսաթոշակի չափը՝ 23800 դրամ).
5. Հայաստանի Հանրապետության պաշտպանության մարտական գործողությունների մասնակցի (եթե նրա համար վարձատրության չափ սահմանված չի եղել) հաշմանդամության, իսկ նրա զոհվելու դեպքում՝ նրա ընտանիքի անդամների կերակրողին կորցնելու դեպքում զինվորական կենսաթոշակները հաշվարկելիս հիմք է ընդունվում պայմանագրային ծառայության շարքային կազմի «ավագ սերժանտ» զինվորական կոչում եւ 20 տարվա զինվորական ծառայության ստաժ ունեցող զինծառայողի անձնական գործակիցը:
Միաժամանակ, նախատեսվում է վերահաշվարկել նախկինում նշանակված կենսաթոշակները:
Ընդ որում, կենսաթոշակները վերահաշվարկելու համար նախատեսվում է կենսաթոշակառուի՝ զինծառայողի անձնական գործակիցը որոշել նրա զբաղեցրած վերջին պաշտոնի, զինվորական ծառայության ստաժի հիման վրա՝ ՀՀ կառավարության սահմանած կարգով:
Զինվորական կենսաթոշակների հաշվարկման բանաձեւի փոփոխության միջոցով նախատեսվում է ապահովել զինվորական միջին կենսաթոշակի չափի աճ շուրջ 15 տոկոսով:
4. Ակնկալվող արդյունքը
Ներկայացվող նախագիծն ընդունվելու դեպքում զինվորական կենսաթոշակի չափը հաշվարկելու կարգը հնարավորինս կնույնականացվի քաղաքացիական անձանց կենսաթոշակը հաշվարկելու համար սահմանված կարգին՝ ապահովելով կենսաթոշակային ապահովության համակարգի ֆինանսական կայունությունն ու ճկունությունը:
Միաժամանակ, միջինը շուրջ 15 տոկոսով կաճեն զինվորական կենսաթոշակների չափերը: