Հոդված 1.
«Բանկերի եւ բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (30 հունիսի 1996, ՀՕ-68) 60 հոդվածի «ը» կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«ը) բանկը «Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցման երաշխավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով չի կատարել Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամին երաշխիքային վճարների վճարումը:»: